https://arm.sputniknews.ru/20210914/veracnveci-arman-antonyan-hardzakumic-heto-arajin-angam-masnakcum-e-avaganu-nistin-29002591.html
«Վերածնվեցի». Արման Անտոնյանը հարձակումից հետո առաջին անգամ մասնակցում է ավագանու նիստին
«Վերածնվեցի». Արման Անտոնյանը հարձակումից հետո առաջին անգամ մասնակցում է ավագանու նիստին
Sputnik Արմենիա
Անտոնյանը իր խոսքում նշեց, որ վստահ է, որ իր վրա հարձակվել են ավագանում տարվող գործունեության համար։ 14.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-14T11:48+0400
2021-09-14T11:48+0400
2021-09-14T13:11+0400
հայաստան
հասարակություն
արման անտոնյան
երևանի ավագանի
https://cdn.am.sputniknews.ru/img/2036/66/20366695_0:0:1601:901_1920x0_80_0_0_ebe969ff9a5b38e897a58daa9293ccd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik․ Հարձակման ենթարկված, դանակահարված և հիվանդանոցում հայտնված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը այսօր մասնակցում է ավագանու նիստին։ Անտոնյանը նշեց, որ «վերածնվել է Աստծո կամոք»։«Ինձ վերածնեցին հրաշքով։ Շնորհակալ եմ բժշկական անձնակազմին` հանձին Աբովյանի ԲԿ ընդհանուր վիրաբույժ Սերժ Խաչատուրյանի և Երևանի Միքայելյանի անվ. հիվանդանոցի ընդհանուր և կրծքային վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանի», – ասաց Անտոնյանը։Նա իր խոսքում նշեց, որ վստահ է, որ իր վրա հարձակվել են ավագանում տարվող գործունեության համար։«Երևանի ավագանու անդամի հանդեպ մահափորձը, մանավանդ իր մասնագիտական գործունեության համար, համայնքի և պետության շահերը պահելու համար, ուղիղ ոտնձգություն է պետության և համայնքի դեմ։ Ես բազմիցս բարձրաձայնել եմ, որ Երևանի քաղքապետարանում մինչ օրս դեռ շարունակվում է համայնքային միջոցների վատնումը։ Ես կամ պետք է աչք փակեի, կամ պետք է խոսեի դրա մասին։ Վերջինս արել էի մահափորձիցս երկու օր առաջ», – ասաց նա։Անտոնյանը վստահեցրեց, որ այն մարդիկ, որոնք առաջացնում են «այդ խնիդրները», դեռևս շարունակում են աշխատել Երևանի ավագանիում։ Ավագանու անդամը կոչ արեց իր գործընկերներին մտածել քաղաքապետարանում առկա խնդիրների մասին։Ի՞նչ վիճակում է ծեծի ենթարկված Արման Անտոնյանը. Հայկ Մարությանը որոշ մանրամասներ հայտնեցՀիշեցնենք` օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի` Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի ենթարկել և դանակահարել նրան։
https://arm.sputniknews.ru/20210908/hamaynq-avagani-ynddimutyun-karavarutyun-28928429.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2036/66/20366695_8:0:1431:1067_1920x0_80_0_0_4db40aa92f0a91af2548b760c8e586b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , արման անտոնյան, երևանի ավագանի
հայաստան, հասարակություն , արման անտոնյան, երևանի ավագանի
«Վերածնվեցի». Արման Անտոնյանը հարձակումից հետո առաջին անգամ մասնակցում է ավագանու նիստին
11:48 14.09.2021 (Թարմացված է: 13:11 14.09.2021) Անտոնյանը իր խոսքում նշեց, որ վստահ է, որ իր վրա հարձակվել են ավագանում տարվող գործունեության համար։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik․ Հարձակման ենթարկված, դանակահարված և հիվանդանոցում հայտնված Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը այսօր մասնակցում է ավագանու նիստին։ Անտոնյանը նշեց, որ «վերածնվել է Աստծո կամոք»։
«Ինձ վերածնեցին հրաշքով։ Շնորհակալ եմ բժշկական անձնակազմին` հանձին Աբովյանի ԲԿ ընդհանուր վիրաբույժ Սերժ Խաչատուրյանի և Երևանի Միքայելյանի անվ. հիվանդանոցի ընդհանուր և կրծքային վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանի», – ասաց Անտոնյանը։
Նա իր խոսքում նշեց, որ վստահ է, որ իր վրա հարձակվել են ավագանում տարվող գործունեության համար։
«Երևանի ավագանու անդամի հանդեպ մահափորձը, մանավանդ իր մասնագիտական գործունեության համար, համայնքի և պետության շահերը պահելու համար, ուղիղ ոտնձգություն է պետության և համայնքի դեմ։ Ես բազմիցս բարձրաձայնել եմ, որ Երևանի քաղքապետարանում մինչ օրս դեռ շարունակվում է համայնքային միջոցների վատնումը։ Ես կամ պետք է աչք փակեի, կամ պետք է խոսեի դրա մասին։ Վերջինս արել էի մահափորձիցս երկու օր առաջ», – ասաց նա։
Անտոնյանը վստահեցրեց, որ այն մարդիկ, որոնք առաջացնում են «այդ խնիդրները», դեռևս շարունակում են աշխատել Երևանի ավագանիում։ Ավագանու անդամը կոչ արեց իր գործընկերներին մտածել քաղաքապետարանում առկա խնդիրների մասին։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի` Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի ենթարկել և դանակահարել նրան։