https://arm.sputniknews.ru/20210914/nikvol-pashinjann-yndunel-e-gazprvomi-nakhagah-aleqsej-millerin-33252702.html
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերին
Sputnik Արմենիա
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։ 14.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-14T16:26+0400
2021-09-14T16:26+0400
2021-10-08T22:21+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
«գազպրոմ արմենիա» ընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/33252199_0:87:1670:1026_1920x0_80_0_0_002aa56fad7cb9f3522a1463e31f0e22.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Վարչապետը նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և կառավարությունը կարևորում է փոխշահավետ գործակցության զարգացումը: Միլլերը Հայաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել «Գազպրոմ» ԲԲԸ գործունեությունը մեր երկրում, ընկերության ներդրումային և սոցիալական ծրագրերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմը» պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները: ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներն են քննարկել Փաշինյանն ու Ստեֆան ՎիսկոնտիինԶրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, անդրադարձել են "Գազպրոմ" ընկերության գործունեությանը վերաբերող հարցերին: Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարները 2-րդ նիստն են անցկացրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/33252199_93:0:1577:1113_1920x0_80_0_0_752395179985c1e909c9746287b74270.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, «գազպրոմ արմենիա» ընկերություն
հայաստան, նիկոլ փաշինյան, «գազպրոմ արմենիա» ընկերություն
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերին
16:26 14.09.2021 (Թարմացված է: 22:21 08.10.2021) Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ Վարչապետը նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և կառավարությունը կարևորում է փոխշահավետ գործակցության զարգացումը:
Միլլերը Հայաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել «Գազպրոմ» ԲԲԸ գործունեությունը մեր երկրում, ընկերության ներդրումային և սոցիալական ծրագրերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմը» պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, անդրադարձել են "Գազպրոմ" ընկերության գործունեությանը վերաբերող հարցերին: Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը: