https://arm.sputniknews.ru/20210914/kareli-e-entadrel-vor-gvoris-kapan-tshanaparhi-masin-kan-gaghtni-pajmanavvorvatsutjunner-33254922.html
Գորիս-Կապան ճանապարհի մասին գաղտնի պայմանավորվածություննե՞ր կան
Գորիս-Կապան ճանապարհի մասին գաղտնի պայմանավորվածություննե՞ր կան
Sputnik Արմենիա
Կապանի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի սահմանային գոտում ստեղծված իրավիճակին, ադրբեջանցիների վարքագծին և... 14.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-14T17:10+0400
2021-09-14T17:10+0400
2021-09-15T15:11+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
կապան
ճանապարհ
գորիս
ռադիո
ռադիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0f/33289370_0:102:1000:665_1920x0_80_0_0_5a83d2ef9f13cea5d75f70b3a3254e5e.jpg
Հայրապետյան. «Ադրբեջանական զինուժը պատրաստվում է հիմնովին հաստատվել Սև լճի տարածքում»
Sputnik Արմենիա
Հայրապետյան. «Ադրբեջանական զինուժը պատրաստվում է հիմնովին հաստատվել Սև լճի տարածքում»
Կապանի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հիշեցնում է, որ Գորիս-Կապան ճանապարհի վերաբացումից հետո հնչած հայտարարության մեջ նշվել է, որ կտեղադրվեն արգելապատնեշներ, սակայն չի մասնավորացվել, թե ում կողմից և ինչ նպատակով։ Ուստի նա կարծում է, որ հայտարարության տեքստից կարելի էր ենթադրել, որ այդ մասով կան պայմանավորվածություններ, որոնք որոշ ժամանակ գաղտնի էին պահվել հասարակությունից։«Այնուամենայնիվ այս ամենը խիստ մտահոգիչ է, և խնդիրը չի վերաբերում միայն ճանապարհին տեղակայված ադրբեջանական ոստիկանական հենակետին։ Դժվար է պատկերացնել, թե զարգացումները մինչև ուր կտանեն, բայց էական է այն, թե ինչպես է պատկերացնում խնդրի լուծումը ՀՀ ներկա իշխանությունը։ Կարծում եմ, որ որևէ պատկան մարմին այսօր չի կարող երաշխավորել սյունեցիների անվտանգությունը։ Դա լոկ խոսքերով չի արվում, և եթե գործը հասել է ստուգման քողի ներքո պարսկական մեքենաները զննելուն, ապա դա չի կարող որևէ մեկին հաճելի լինել։ Արդյո՞ք նպատակը միայն պարսական մեքենաների ստուգումն է, կարծում եմ` ոչ»,– ասաց Կապանի նախկին քաղաքապետը։Բաքուն խոստովանել է, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին փող են վերցնում իրանցիներիցՀայրապետյանի դիտարկմամբ` եթե ինչ-որ "վիճելի" տարածքներով մի քանի կիլոմետր երթևեկելու համար իրանական մեքենաներից ադրբեջանցիները մաքսատուրք են գանձում, ինչ–ինչ փաստաթղթեր են ստուգում, ապա դա առաջին հերթին պետք է դառնա հայկական կողմի խնդիրը. թե՛ բեռնափոխադրողների, թե՛ մեր համաքաղաքացիների շահերից ելնելով` հայկական կողմը պետք է հետամուտ լինի այդ խնդրի լուծմանը։Կապանի նախկին քաղաքապետին ցավ է պատճառում նաև այն, որ հայկական Որոտանը մեր կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է ադրբեջանական տեղանունով, ինչը նշանակում է, որ աստիճանաբար գուցե մարդկանց այդպես սովորեցնելու, հարմարեցնելու, նրանց հոգեբանության մեջ փոփոխություն մտցնելու փորձ է արվում։Ըստ նրա`ադրբեջանական զինուժը Սև լճի հարևանությամբ ոչ միայն պատրաստվում է ձմեռել, այլև հիմնովին հաստատվել այդ տարածքում, մինչդեռ ՀՀ պատկան մարմիններին այդ հանգամանքն ամենևին չի անհանգստացնում։Նշենք, որ 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:
ադրբեջան
կապան
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0f/33289370_113:0:1000:665_1920x0_80_0_0_742ec71aca4380c081f453f11255add7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, կապան, ճանապարհ, գորիս, ռադիո, аудио
հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան, կապան, ճանապարհ, գորիս, ռադիո, аудио
Գորիս-Կապան ճանապարհի մասին գաղտնի պայմանավորվածություննե՞ր կան
17:10 14.09.2021 (Թարմացված է: 15:11 15.09.2021) Կապանի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի սահմանային գոտում ստեղծված իրավիճակին, ադրբեջանցիների վարքագծին և անվտանգության հետ կապված հարցերին։
Կապանի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հիշեցնում է, որ Գորիս-Կապան ճանապարհի վերաբացումից հետո հնչած հայտարարության մեջ նշվել է, որ կտեղադրվեն արգելապատնեշներ, սակայն չի մասնավորացվել, թե ում կողմից և ինչ նպատակով։ Ուստի նա կարծում է, որ հայտարարության տեքստից կարելի էր ենթադրել, որ այդ մասով կան պայմանավորվածություններ, որոնք որոշ ժամանակ գաղտնի էին պահվել հասարակությունից։
«Այնուամենայնիվ այս ամենը խիստ մտահոգիչ է, և խնդիրը չի վերաբերում միայն ճանապարհին տեղակայված ադրբեջանական ոստիկանական հենակետին։ Դժվար է պատկերացնել, թե զարգացումները մինչև ուր կտանեն, բայց էական է այն, թե ինչպես է պատկերացնում խնդրի լուծումը ՀՀ ներկա իշխանությունը։ Կարծում եմ, որ որևէ պատկան մարմին այսօր չի կարող երաշխավորել սյունեցիների անվտանգությունը։ Դա լոկ խոսքերով չի արվում, և եթե գործը հասել է ստուգման քողի ներքո պարսկական մեքենաները զննելուն, ապա դա չի կարող որևէ մեկին հաճելի լինել։ Արդյո՞ք նպատակը միայն պարսական մեքենաների ստուգումն է, կարծում եմ` ոչ»,– ասաց Կապանի նախկին քաղաքապետը։
Հայրապետյանի դիտարկմամբ` եթե ինչ-որ "վիճելի" տարածքներով մի քանի կիլոմետր երթևեկելու համար իրանական մեքենաներից ադրբեջանցիները մաքսատուրք են գանձում, ինչ–ինչ փաստաթղթեր են ստուգում, ապա դա առաջին հերթին պետք է դառնա հայկական կողմի խնդիրը. թե՛ բեռնափոխադրողների, թե՛ մեր համաքաղաքացիների շահերից ելնելով` հայկական կողմը պետք է հետամուտ լինի այդ խնդրի լուծմանը։
Կապանի նախկին քաղաքապետին ցավ է պատճառում նաև այն, որ հայկական Որոտանը մեր կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է ադրբեջանական տեղանունով, ինչը նշանակում է, որ աստիճանաբար գուցե մարդկանց այդպես սովորեցնելու, հարմարեցնելու, նրանց հոգեբանության մեջ փոփոխություն մտցնելու փորձ է արվում։
Ըստ նրա`ադրբեջանական զինուժը Սև լճի հարևանությամբ ոչ միայն պատրաստվում է ձմեռել, այլև հիմնովին հաստատվել այդ տարածքում, մինչդեռ ՀՀ պատկան մարմիններին այդ հանգամանքն ամենևին չի անհանգստացնում։
Նշենք, որ 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են
ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: