https://arm.sputniknews.ru/20210914/hh-nakhagahy-shakhmat-e-khaghacel-grvosmajster-elina-danieljani-het-ev-nran-pargevatrel-shqanshanvov-33254452.html
ՀՀ նախագահը շախմատ է խաղացել գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ և նրան պարգևատրել շքանշանով
ՀՀ նախագահը շախմատ է խաղացել գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ և նրան պարգևատրել շքանշանով
Sputnik Արմենիա
Նախագահի հետ հանդիպման ժամանակ Դանիելյանը նշել է, որ մեծ պատիվ է իր համար և ընդգծել, որ յուրաքանչյուր մարզիկի համար կարևոր է, որ իր երկիրն ուշադրություն է... 14.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-14T16:52+0400
2021-09-14T16:52+0400
2021-09-14T16:59+0400
հայաստան
արմեն սարգսյան
շախմատ
պարգևատրում
էլինա դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/33253490_0:117:1500:961_1920x0_80_0_0_49f5ba109dd796f09753413ae6c3672e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Նշենք, որ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վերջերս նվաճելով շախմատի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ արձանագրել էր առաջին նմանատիպ հաջողությունը:Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլինա Դանիելյանին և հանձնել պետական բարձր պարգևը: Սարգսյանը շնորհավորել է Դանիելյանին և նոր հաղթանակներ մաղթել:Նախագահը նշել է, որ հպարտությամբ է հետևել Եվրոպայի կանանց առաջնությունում գրոսմայստերի յուրաքանչյուր ելույթի և բարձր է գնահատել շախմատիստուհու ստեղծագործական մոտեցումը հինավուրց խաղին:Այնուհետև հանդիպումը շարունակվել է շախմատային տախտակի շուրջ. պարտիան ավարտվել է բարեկամական ոչ-ոքի:Նախագահի հետ հանդիպման ժամանակ Դանիելյանը նշել է, որ դա մեծ պատիվ է իր համար։«Յուրաքանչյուր մարզիկի համար կարևոր է, որ իր երկիրն ուշադրություն է դարձնում իրեն ու իր գրանցած հաջողություններին: Այդ պահին զգում ես, որ այն, ինչ անում էիր տարիների ընթացքում, այն աշխատանքն ու ջանքերը, որոնք գործադրել ես, իզուր չէին: Առանց դրա մեզ դժվար կլինի արդյունքներ ցույց տալ: Սա ոգեշնչում է և ուժ է տալիս հետագա նպատակներին հասնելու համար»,–ասել է նա:Հիշեցնենք`օգոստոսի 20–ին Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող ճանաչվեց և դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/33253490_32:0:1468:1077_1920x0_80_0_0_269afe94ac89258643f0e42743d42ee7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, շախմատ, պարգևատրում, էլինա դանիելյան
հայաստան, արմեն սարգսյան, շախմատ, պարգևատրում, էլինա դանիելյան
ՀՀ նախագահը շախմատ է խաղացել գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ և նրան պարգևատրել շքանշանով
16:52 14.09.2021 (Թարմացված է: 16:59 14.09.2021) Նախագահի հետ հանդիպման ժամանակ Դանիելյանը նշել է, որ մեծ պատիվ է իր համար և ընդգծել, որ յուրաքանչյուր մարզիկի համար կարևոր է, որ իր երկիրն ուշադրություն է դարձնում իրեն ու իր գրանցած հաջողություններին։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վերջերս նվաճելով շախմատի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ արձանագրել էր առաջին նմանատիպ հաջողությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլինա Դանիելյանին և հանձնել պետական բարձր պարգևը: Սարգսյանը շնորհավորել է Դանիելյանին և նոր հաղթանակներ մաղթել:
Նախագահը նշել է, որ հպարտությամբ է հետևել Եվրոպայի կանանց առաջնությունում գրոսմայստերի յուրաքանչյուր ելույթի և բարձր է գնահատել շախմատիստուհու ստեղծագործական մոտեցումը հինավուրց խաղին:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է շախմատային տախտակի շուրջ. պարտիան ավարտվել է բարեկամական ոչ-ոքի:
Նախագահի հետ հանդիպման ժամանակ Դանիելյանը նշել է, որ դա մեծ պատիվ է իր համար։
«Յուրաքանչյուր մարզիկի համար կարևոր է, որ իր երկիրն ուշադրություն է դարձնում իրեն ու իր գրանցած հաջողություններին: Այդ պահին զգում ես, որ այն, ինչ անում էիր տարիների ընթացքում, այն աշխատանքն ու ջանքերը, որոնք գործադրել ես, իզուր չէին: Առանց դրա մեզ դժվար կլինի արդյունքներ ցույց տալ: Սա ոգեշնչում է և ուժ է տալիս հետագա նպատակներին հասնելու համար»,–ասել է նա:
Հիշեցնենք`օգոստոսի 20–ին Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող ճանաչվեց և դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն։