https://arm.sputniknews.ru/20210914/fransian-25-000-deghachap-patvastanjut-e-nvirel-hajastanin-makroni-hajeren-grarumy-33242338.html
Ֆրանսիան 25 000 դեղաչափ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին. Մակրոնի հայերեն գրառումը
Ֆրանսիան 25 000 դեղաչափ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին. Մակրոնի հայերեն գրառումը
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր էջում հայատառ գրառում է արել` հայտնելով, որ խոստումը կատարել է։ 14.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-14T13:51+0400
2021-09-14T13:51+0400
2021-09-14T13:55+0400
հայաստան
էմանուել մակրոն
պատվաստանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/33235819_0:142:1600:1042_1920x0_80_0_0_68597f4ea1227b531a5cc80a77441927.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևան ժամանեց Ֆրանսիայի կողմից ուղարկված կորոնավիրուսի պատվաստանյութի 25 000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։«Համաճարակին դիմագրավելու նպատակով Ֆրանսիան Հայաստանի կողքին է։ ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում»,–նշված է հաղորդագրության մեջ։Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ թվիթերյան իր էջում հայատառ գրառում է արել` հայտնելով, որ պատվաստանյութերը Հայաստանում են` ինչպես և ինքն էր խոստացել։«Համերաշխություն գործողության մեջ` COVID-19 համավարակի դեմ պայքարում»,–գրել է Մակրոնը։Հիշեցնենք, որ Հայաստանին 200 000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին օգոստոսի 3-ին հայտնել էր նախագահ Էմանուել Մակրոնը:Հայաստանում սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք։
https://arm.sputniknews.ru/20210909/anahit-avanesyany-patasxanel-e-patvastumn-u-pshr-testery-merjoxnerin-28946374.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/33235819_0:0:1600:1200_1920x0_80_0_0_427748419a80bcc9f42d4cc48a4c616b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էմանուել մակրոն, պատվաստանյութ
հայաստան, էմանուել մակրոն, պատվաստանյութ
Ֆրանսիան 25 000 դեղաչափ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին. Մակրոնի հայերեն գրառումը
13:51 14.09.2021 (Թարմացված է: 13:55 14.09.2021) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր էջում հայատառ գրառում է արել` հայտնելով, որ խոստումը կատարել է։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևան ժամանեց Ֆրանսիայի կողմից ուղարկված կորոնավիրուսի պատվաստանյութի 25 000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը: Տեղեկությունը հայտնում է
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
«Համաճարակին դիմագրավելու նպատակով Ֆրանսիան Հայաստանի կողքին է։ ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ թվիթերյան իր էջում հայատառ գրառում է արել` հայտնելով, որ պատվաստանյութերը Հայաստանում են` ինչպես և ինքն էր խոստացել։
«Համերաշխություն գործողության մեջ` COVID-19 համավարակի դեմ պայքարում»,–
գրել է Մակրոնը։Հիշեցնենք, որ Հայաստանին 200 000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին օգոստոսի 3-ին հայտնել էր նախագահ Էմանուել Մակրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք։