https://arm.sputniknews.ru/20210914/evrvopajum-skhalnery-chen-nerum--alashkerty-partvec-khvoshvor-hashvvov-33266034.html
Եվրոպայում սխալները չեն ներում. "Ալաշկերտը" պարտվեց խոշոր հաշվով
Եվրոպայում սխալները չեն ներում. "Ալաշկերտը" պարտվեց խոշոր հաշվով
Sputnik Արմենիա
Անկախ ամեն ինչից, "Ալաշկերտի" հանդիպումը Իսրայելում պատմական է համարվում։ Առաջին անգամ հայկական ակումբը մեկնարկեց ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող եվրոգավաթի... 14.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-14T20:31+0400
2021-09-14T20:31+0400
2021-09-14T20:38+0400
սպորտ
ֆուտբոլ
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ
պարտություն
ֆուտբոլիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/33265654_0:0:1600:901_1920x0_80_0_0_17d16da4446926eb669ae90787a0b992.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվեց Իսրայելը ներկայացնող Թել Ավիվի «Մաքքաբիին» և խոշոր 1։4 հաշվով պարտություն կրեց։Հաշվի առնելով «Ալաշկերտի» խաղն ու արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում` մտավախություն կար, որ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը կարող է անհաջողության մատնվել, այն էլ արտագնա խաղում։ Մրցակիցը թույլ թիմ չէր, և ընդհանրապես արդեն վաղուց պետք չէ մտածել թույլ կամ ուժեղ թիմերի մասին։«Մաքքաբիի» հետ արտագնա խաղի առաջին կեսում Հայաստանի գործող չեմպիոնը վատ տպավորություն չթողեց։ Բայց տակտիկական սխալները պաշտպանությունում մեր թիմին մինչև ընդմիջում կանգնեցրին կոտրած տաշտակի առջև։Երկու անգամ նմանատիպ կերպով գործելով գրոհի վերջանական փուլում` «Մաքքաբիի» ֆուտբոլիստները դուրս էին գալիս հարվածային դիրք առանց մեր պաշտպանների ճնշման ու երկու դեպքում էլ գրավում «Ալաշկերտի»դարպասը։ Ճիշտ է, այդ երկու գոլերի միջև Ժոզե Էմբալոն աչքի ընկավ մեր թիմի կազմում, բայց երևում էր, որ մրցակցի հաջողությունները ոչ այնքան արագ գրոհի կամ ինչ-որ արտասովոր գործողության արդյունք են, այլ մեր ֆուտբոլիստների սխալների։ Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպման ամենաուշագրավ կադրերըԵրբ հաշիվը դարձավ 1։1, հույս առաջացավ, որ «Ալաշկերտը» կարող է և դրական արդյունքի հասնել։ Բայց մինչև ընդմիջում դաշտի տերերը հաղթում էին երկու գնդակի առավելությամբ՝ 3։1, և շատ դժվար էր հավատալ, որ մերոնց կհաջողվի բեկել խաղի ընթացքը։Եվ չհաջողվեց, որովհետև "Ալաշկերտը" սխալներից զուրկ չմնաց նաև հանդիպման երկրորդ կեսում։ Եվ հենց սխալների հանրագումարում մեր թիմը բաց թողեց չորրորդ գնդակը, և պարտվեց խոշոր 1։4 հաշվով։Հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում "Ալաշկերտը" կանցկացնի սեպտեմբերի 30-ին։ Այդ օրը մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի Ֆինլանդիան ներկայացնող "Հիկին"։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/33265654_0:0:1424:1068_1920x0_80_0_0_f5d451bbb843b36aacebb1fe8d1dd058.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , ֆուտբոլ, «ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, պարտություն, ֆուտբոլիստ
սպորտ , ֆուտբոլ, «ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, պարտություն, ֆուտբոլիստ
Եվրոպայում սխալները չեն ներում. "Ալաշկերտը" պարտվեց խոշոր հաշվով
20:31 14.09.2021 (Թարմացված է: 20:38 14.09.2021) Անկախ ամեն ինչից, "Ալաշկերտի" հանդիպումը Իսրայելում պատմական է համարվում։ Առաջին անգամ հայկական ակումբը մեկնարկեց ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող եվրոգավաթի խաղարկության խմբային փուլում։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվեց Իսրայելը ներկայացնող Թել Ավիվի «Մաքքաբիին» և խոշոր 1։4 հաշվով պարտություն կրեց։
Հաշվի առնելով «Ալաշկերտի» խաղն ու արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում` մտավախություն կար, որ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը կարող է անհաջողության մատնվել, այն էլ արտագնա խաղում։ Մրցակիցը թույլ թիմ չէր, և ընդհանրապես արդեն վաղուց պետք չէ մտածել թույլ կամ ուժեղ թիմերի մասին։
«Մաքքաբիի» հետ արտագնա խաղի առաջին կեսում Հայաստանի գործող չեմպիոնը վատ տպավորություն չթողեց։ Բայց տակտիկական սխալները պաշտպանությունում մեր թիմին մինչև ընդմիջում կանգնեցրին կոտրած տաշտակի առջև։
Երկու անգամ նմանատիպ կերպով գործելով գրոհի վերջանական փուլում` «Մաքքաբիի» ֆուտբոլիստները դուրս էին գալիս հարվածային դիրք առանց մեր պաշտպանների ճնշման ու երկու դեպքում էլ գրավում «Ալաշկերտի»դարպասը։ Ճիշտ է, այդ երկու գոլերի միջև Ժոզե Էմբալոն աչքի ընկավ մեր թիմի կազմում, բայց երևում էր, որ մրցակցի հաջողությունները ոչ այնքան արագ գրոհի կամ ինչ-որ արտասովոր գործողության արդյունք են, այլ մեր ֆուտբոլիստների սխալների։
Երբ հաշիվը դարձավ 1։1, հույս առաջացավ, որ «Ալաշկերտը» կարող է և դրական արդյունքի հասնել։ Բայց մինչև ընդմիջում դաշտի տերերը հաղթում էին երկու գնդակի առավելությամբ՝ 3։1, և շատ դժվար էր հավատալ, որ մերոնց կհաջողվի բեկել խաղի ընթացքը։
Եվ չհաջողվեց, որովհետև "Ալաշկերտը" սխալներից զուրկ չմնաց նաև հանդիպման երկրորդ կեսում։ Եվ հենց սխալների հանրագումարում մեր թիմը բաց թողեց չորրորդ գնդակը, և պարտվեց խոշոր 1։4 հաշվով։
Հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում "Ալաշկերտը" կանցկացնի սեպտեմբերի 30-ին։ Այդ օրը մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի Ֆինլանդիան ներկայացնող "Հիկին"։