00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բավական վատ ազդակներ են հաղորդում. Սյունիքի հարցով քննարկման առաջարկը ներկայացվել է ԱԱԾ–ին

© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaАвтотрасса Горис-Капан в Сюнике
Автотрасса Горис-Капан в Сюнике - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցրի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ բավական վատ ազդակներ է ստանում Սյունիքից։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցրի մշտական հանձնաժողովի անդամներին առաջարկում է մեկնել սահման ու տեղում` Երասխի, Գորիս–Կապանի ու Խոզնավարի հատվածներում ուսումնասիրություն իրականացնել։ Այս մասին ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց հանձնաժողովի հերթական նիստում։
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
«Դուք իրո՞ք ուզում եք Սյունիքից հրաժարվել Ադրբեջանով ՌԴ «բեռներ փոխադրելու» խաթր». Աշոտյան
«Նպատակը` առաջինը` ֆիքսել այն իրավիճակային գնահատականը, որը ստեղծված է մեր սահմանների շուրջ, երկրորդը, որի մասին մենք շատ խոսում ենք, բայց տեղում ոչ մի աշխատանք չի արվում, դա հատկապես այն հատվածներն են, որոնք նոյեմբերի 9-ից հետո կարգավիճակային առումով լրիվ փոխվել են` սկսած Սոթքից, վերջացրած Մեղրիով»,– ասաց Աբրահամյանը` հավելելով, որ նման ուսումնասիրությունը թույլ կտա հանձնաժողովի անդամներին պատասխանատուների հետ հանդիպման դեպքում շատ ավելի ճշգրիտ հարցադրումներ անել։
Աբրահամյանը նշեց, որ անձամբ պատրաստ է մաասնակցել աշխատանքային խմբերի աշխատանքներին, քանի որ տեղեկատվությունը, որ ստանում է տեղից, դրական չէ։
Բաքուն անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ոստիկանական կետին
«Ինձ բավական վատ ազդակներ են հաղորդում սահմանի տարբեր հատվածներում ստեղծված իրավիճակի մասին» ,– ասաց պատգամավորը։
Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին` հանձնաժողովի նախագահ Տիգրան Քոչարյանը հայտնեց, որ Գորիս–Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում կազմակերպելու` «Հայաստան» խմբակցության առաջարկը քննարկվել է ԱԱԾ–ի հետ։
«Մենք կգտնենք ձևը քննարկելու։ Բաց թե փակ` կարևոր չէ, ենթադրում եմ` փակ, ոնց որ նախորդ անգամ մենք կարողացանք։ Շատ չծավալվեմ` կապված իրանական մեքենաների` Գորիսի մեր սահմանով անցնելու հետ, որովհետև բաց եթեր է գնում»,– ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք, այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ԱԺ–ի նիստում ներկայացնելով խմբակցության տեսակետը, առաջարկել էր քննարկում կազմակերպել Սյունիքում ադրբեջանական ոստիկանական կետի տեղադրման փաստի վերաբերյալ։
Глава общины Гегамасар Акоп Аветян  - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Սյունիքի ճակատագրի՞ն են արժանացել. ինչո՞ւ է իշխանությունը շտապում Գեղամասարի հարցում
Մամուլում տեղեկություններ ու լուսանկար էր հայտնվել, որ Ադրբեջանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ հենակետ է տեղադրել։
Ավելի ուշ ԱԱԾ–ն հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
Ըստ հայտարարության` ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Հայ-ռուսակա՞ն, թե՞ ռուս-ադրբեջանական. Գորիս-Կապան ճանապարհի ուղեկալի հարցն է քննարկվում
Լրահոս
0