00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Միութենական պետությունն այդքան երկար կառուցվում

© Sputnik / Сергей Мамонтов / Անցնել մեդիապահոցВстреча президента РФ В. Путина с президентом Белоруссии А. Лукашенко
Встреча президента РФ В. Путина с президентом Белоруссии А. Лукашенко  - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Բաժանորդագրվել
Ռուսաստանն ու Բելառուսը զուտ դաշնակիցներ չեն, այլ մի պետության մաս։ Վերաինտեգրումն արագացավ այն ժամանակ, երբ Մինսկն իր ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք զգաց Արևմուտքի կողմից ։ Ինտեգրացիոն գործընթացների առանձնահատկությունների մասին ընթերցեք ՌԻԱ Նովոստիի նյութում։
Президент РФ В. Путин встретился с президентом Белоруссии А. Лукашенко - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2021
Ռուսաստանն ավելի քան 1 միլիարդ դոլարի սպառազինություն կմատակարարի Բելառուսին
Ռուսաստանի և Բելառուսի միասնությունն ավելի ամրապնդվեց։ Մոսկվայում Պուտինի և Լուկաշենկոյի ձեռք բերված պայմանավորվածություններից հետո երեկ Մինսկում վարչապետները ստորագրեցին տնտեսության տարբեր ոլորտներում երկու երկրների օրենսդրության միասնականացմանը միտված 28 միութենական ծրագրերի իրականացմանն ուղղված որոշում։ Միասնական տնտեսական տարածքի կառուցումը նոր մակարդակի հասավ, բայց նախագահների շատ կարևոր քայլը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության, այլև ողջ հետխորհրդային տարածքում ինտեգրման (վերաինտեգրման) գործընթացների համար։ Ներկայիս աշխատանքները օրինակ կդառնան մերձեցմանն ուղղված հետագա գործունեության համար, նախևառաջ հիմնական ինտեգրացիոն միավորման` ԵՄ–ի շրջանակում։
Այդ մասին ուղիղ ասաց Ալեքսանդր Լուկաշենկոն. «Մենք օրինակ ենք ցույց տալիս, թե ինչպես է պետք շարժվել ԵԱՏՄ–ում և առավել ևս ԱՊՀ–ում։ Այսինքն` մենք բուլդոզերի պես քայլում ենք առջևից` մաքրելով ճանապարհը։ Հույս ունենք, որ ապագա միավորումներ ու միութենական միավորումներ կլինեն հետխորհրդային տարածքում։ Միությունը օրինակ է, սա այն ճանապարհն է, որով պետք է անցնեն այն պետությունները, որոնք ավելի սերտ միության հույս կունենան»։
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
Եվրասիական միություն անդամները դեռ 5–ն են` Ռուսաստանից և Բելառուսից բացի, Ղազախստանը, Ղրղզստանն ու Հայաստանը։ Բայց վաղ թե ուշ միությանը կմիանան և՛ Տաջիկստանը, և՛ Ուզբեկստանը, և՛ ամենակարևորը` Ուկրաինան։ Դռները փակ չեն նաև նախկին ԽՍՀՄ–ի մյուս հանրապետությունների համար, քանի որ պատմական միասնության վերականգնումը բխում է ոչ միայն Ռուսաստանի, այլև մեր պետության բոլոր մյուս մասերի շահերից, նույնիսկ նրանց, որոնց էլիտաներն այսօր համոզված են, որ կգոյատևեն ինքնուրույն կամ եվրոպական տան գրանցում կստանան։ Միասին մենք ավելի ուժեղ կլինենք` էլ չենք խոսում այն մասին, որ պատմական կապերը խզել չի լինի, իսկ աշխարհաքաղաքականության օրենքներն անհնար է անտեսել։
Встреча президента РФ В. Путина с президентом Белоруссии А. Лукашенко  - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
ՌԴ-ն ու Բելառուսը նավթի, նավթամթերքների ու էլեկտրաէներգիայի միասնական շուկա կստեղծեն
Ռուսաստանը վերականգնում է իր այն տարածությունը, որը սեղմվել էր ԽՍՀՄ–ի փլուզումից հետո։ Այդ գործընթացը կարելի է կանգնեցնել միայն ներկայիս Ռուսաստանը` ՌԴ–ն, փլուզելով, այսինքն` կոտրելով ռուսական քաղաքակրթության ողնաշարը։ Սակայն նման բան չի լինի, իսկ դա նշանակում է` ինտեգրումն անխուսափելի է։
Անկախ պետությունները մտահոգվելու պատճառ ունե՞ն։ Ոչ, քանի որ Ռուսաստանը որևէ մեկին կուլտ տալու մտադրություն չունի, որևէ մեկին բռնի ուժով չի միացնելու իրեն. ամեն ինչ կանի իրադարձությունների բնականոն ընթացքը, պատմության ընթացքը։ Ռուսաստանը միայն համառորեն և հետևողականորեն հետևելու է, որ կենտրոնամետ միտումներին չխանգարեն մեր աշխարհաքաղաքական հակառակորդները (ընդ որում` ընդհանուր հակառակորդները)։
Եվ Բելառուսի հետ ինտեգրացիոն գործընթաց դրա լավագույն ապացույցն է։
Վերաինտեգրումն արագացավ այն ժամանակ, երբ Բելառուսն իր ինքնիշխանությանը սպառնացող վտանգ զգաց ոչ թե Ռուսաստանից, այլ Արևմուտքից, որը որոշել էր օգտվել ներքաղաքական խնդիրներից։
Երբ մեկ տարի առաջ շատերը կանխատեսում էին Լուկաշենկոյի անկումն ու Բելառուսի` Արևմուտք գնալը, որպես ճիշտ արձագանք Ռուսաստանին առաջարկում էին պարզապես «վերցնել Բելառուսը»։
Այսինքն` բռնի ուժով միացնել Ռուսաստանին։ Բայց դա մեր մեթոդը չէ, քանի որ մենք առանց այդ էլ Միութենական պետություն ունենք, որը գոյություն ունի ոչ թե թղթի վրա, այլ իրականում։
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна с президентом Беларуси Александром Лукашенко (17 июля 2020). Минск - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
Ձեզ մանդատ են տվել այս խնդիրներն իրականացնելու համար. Լուկաշենկոն ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանն ու Բելառուսը զուտ դաշնակիցներ չեն, այլ մի պետության մաս։ Այո, այնտեղ նախագահ և միասնական արժույթ չկա, բայց կա պատմական ու հոգևոր միասնության գիտակցում, ռազմական միություն և ընդհանուր (թող որ կիսատ կառուցած) տնտեսական տարածք։ Եվ կա ոչ միայն մերձեցումը շարունակելու համատեղ ցանկություն, այլև խորը գիտակցում այն բանի, որ մենք միշտ միասին ենք լինելու, և ոչ ոք մեզ չի կարողանալու բաժանել։
ԱՄՆ-ի գերձայնային ձախողումը․ երբ հրթիռը չի աշխատում նույնիսկ մեծ գումարների դիմաց
Իսկ քաղաքական ինտեգրո՞ւմը։ Չէ՞ որ ամեն ինչ պետք է ավարտվի դրանով։ Այո, այդպես էլ կլինի. միայն թե դրա ժամկետներն այսօր սկզբունքային նշանակություն չունեն։ Ինչպես ասաց Լուկաշենկոն. «Եվ եթե մենք ռազմական, քաղաքական, տնտեսական ավելի սերտ ինտեգրման կարիք ունենանք, ակնթարթորեն կանենք դա, հենց որ զգանք պահանջմունքը։ Ինչպես ասում են Ռուսաստանում և Բելառուսում, «за нами не заржавеет» (հուսախաբ չենք անի)»։
Սա ոչ միայն Արևմուտքին ուղղված նախազգուշացում է, որ Բելառուսը Ռուսաստանից կտրելու ցանկացած ծրագիր դատապարտված է լինելու, այլև հաստատումն այն փաստի, որ երկու երկրների հարաբերությունները կախված են միայն իրենցից, ուրիշ ոչ մեկից։ Այո, Բելառուսը Ռուսաստանի պատմական մասն է, իսկ բելառուս ժողովուրդը վելիկոռուսների և մալոռուսների հետ մեկտեղ` ռուս ժողովրդի անբաժան մասը։ Սակայն անցյալի սխալներն ուղղելը, այսինքն` ԽՍՀՄ փլուզումը, պետք է անել խելացի ձևով` հաշվի առնելով այն, թե ինչ էր տեղի ունենում 1991 թվականից հետո։ Այս առումով Բելառուսը Լուկաշենկոն է։
Военный полигон в Киевской области - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ուկրաինական բանակ-2021․ սպառազինություն և մարտունակություն
Հենց նա է պետությունը գլխավորել հետխորհրդային 30 տարիներից 27-ի ընթացքում և ստեղծել Բելառուսի պետականությունը։ Լուկաշենկոյի օրոք Բելառուսը հենց այնպես չի կարող հայտնվել Ռուսաստանի կազմում ոչ թե այն պատճառով, որ նա Ռուսաստանի կամ ռուսների թշնամին է, այլ որ նա ինքնուրույն պետական գործիչ է։ Դեռ 1990-ականների կեսերին, երբ շատերը սպասում էին արդեն նաև Ռուսաստանի Դաշնության փլուզմանը, Լուկաշենկոն նախաձեռնեց Միութենական պետությունների ստեղծումը, այսինքն` նա միշտ կողմ է եղել միությանը։ Եվ երկու պետությունների հետագա ինտեգրումն անխուսափելի է. բայց ամբողջական միացում պետք չէ ո՛չ Բելառուսին, ո՛չ էլ Ռուսաստանին։
Ոչ միայն այն պատճառով, որ սկզբում պետք է անցնել տնտեսական ինտեգրման ողջ ուղին (իսկ ռազմականն առանց այդ էլ կա), այլև այն, որ պետք է օրինակ ցույց տալ նախևառաջ Եվրասիական միության մյուս` խորհրդային նախկին հանրապետություններին։ Ցույց տալ, որ Ռուսաստանը հարգում է նրանց ժողովուրդների շահերը, որ դա ձեռնտու է հենց իրենց, ցույց տալ տեղական էլիտաներին, որ Կրեմլը մտադիր չէ իրենց ո՛չ գահընկեց անել, ո՛չ էլ հրամայել։ Որ նոր միության ստեղծման դեպքում հաշվի են առնվելու և՛ ԽՍՀՄ–ի, և՛ Եվրոպական միության կառուցման սխալները. Այսինքն` որևէ մեկը չի պարտադրի օտար գաղափարախոսություն և օտար կյանքի նորմեր։ Բայց միևնույն ժամանակ պետք է նաև խստորեն պաշտպանել սեփական շահերը (նաև այնտեղ բնակվող ռուսների իրավունքները) և սեփական ազդեցությունը այդ պետություններում, այդ թվում` երրորդ ուժերի միջամտությունից` լինի արևմտյան, թե արևելյան։ Ոչինչ ինքնիրեն չի վերաինտեգրվում` չնայած պատմական և աշխարհաքաղաքական ձգողականություն օրենքներին։ Ամեն ինչ մեզնից է կախված. որքանով հմուտ և հետևողական կտանենք մեծ խաղը հետխորհրդային տարածքում։ Առավել ևս որ մեզ համար դա զուտ աշխարհագրական խաղ չէ և նույնիսկ ոչ միայն ազգային անվտանգության հարց. դա մեր ժողովրդի և նրա հզոր քաղաքակրթության ապագայի հարցն է։
Լրահոս
0