https://arm.sputniknews.ru/20210913/sharinakelu-em-mnal-hayastani-lav-barekam-hh-naxagahn-yndunel-e-germaniayi-despanin-28988237.html
«Շարունակելու եմ մնալ Հայաստանի լավ բարեկամը». ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
«Շարունակելու եմ մնալ Հայաստանի լավ բարեկամը». ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Sputnik Արմենիա
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ 13.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-13T12:32+0400
2021-09-13T12:32+0400
2021-09-13T12:32+0400
հայաստան
քաղաքականություն
գերմանիա
դեսպան
արմեն սարգսյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/0d/28988024_0:148:1500:992_1920x0_80_0_0_a6f5a3e5f50b768086da05a02855774b.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին՝ հայ-գերմանական կապերի խորացման և երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Նախագահը նշել է, որ, որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, այս ընթացքում Հայաստանի համար կարևոր էր ծանոթանալ խորհրդարանական կառավարման ավանդույթներ ունեցող Գերմանիայի փորձին, և շնորհակալություն է հայտնել փորձի փոխանակման գործում ցուցաբերած աջակցության ու համագործակցության համար:ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Դեսպան Միխայել Բանցհաֆն իր հերթին նշել է, որ շարունակելու է մնալ Հայաստանի լավ բարեկամը և այսուհետ ևս կձգտի հնարավորինս նպաստել երկու երկրների միջև կապերի զարգացմանը:Հավելենք, որ Միխայել Բանցհաֆը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն էր 2019 թվականից։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/09/0d/28988024_0:8:1500:1133_1920x0_80_0_0_0fb9cc2825119627861a35dfe565ea82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, գերմանիա, դեսպան, արմեն սարգսյան
հայաստան, քաղաքականություն, գերմանիա, դեսպան, արմեն սարգսյան
«Շարունակելու եմ մնալ Հայաստանի լավ բարեկամը». ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են
ՀՀ նախագահի աշխատակազմից։ ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին՝ հայ-գերմանական կապերի խորացման և երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Նախագահը նշել է, որ, որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, այս ընթացքում Հայաստանի համար կարևոր էր ծանոթանալ խորհրդարանական կառավարման ավանդույթներ ունեցող Գերմանիայի փորձին, և շնորհակալություն է հայտնել փորձի փոխանակման գործում ցուցաբերած աջակցության ու համագործակցության համար:
ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
Դեսպան Միխայել Բանցհաֆն իր հերթին նշել է, որ շարունակելու է մնալ Հայաստանի լավ բարեկամը և այսուհետ ևս կձգտի հնարավորինս նպաստել երկու երկրների միջև կապերի զարգացմանը:
Հավելենք, որ Միխայել Բանցհաֆը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն էր 2019 թվականից։