https://arm.sputniknews.ru/20210912/zoravarjutyunnern-uxxvac-en-arajin-hertin-hayastani-dem-28980933.html
Զորավարժություններն ուղղված են առաջին հերթին Հայաստանի դեմ. Հարությունով
Զորավարժություններն ուղղված են առաջին հերթին Հայաստանի դեմ. Հարությունով
Sputnik Արմենիա
Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այսօր մեկնարկող Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան զորավարժություններին։ 12.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-12T11:49+0400
2021-09-12T11:49+0400
2021-09-14T17:30+0400
ռադիո
դավիթ հարությունով (ռազմական փորձագետ)
ադրբեջան
թուրքիա
պակիստան
զորավարժություններ
ռադիո
https://cdn.am.sputniknews.ru/img/2144/68/21446859_0:85:1600:985_1920x0_80_0_0_5e491706cb7363280f06d818ff4d8a7d.jpg
«Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը ստեղծում են ոչ պաշտոնական դաշինք». Դավիթ Հարությունով
Sputnik Արմենիա
«Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը ստեղծում են ոչ պաշտոնական դաշինք». Դավիթ Հարությունով
Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը ստեղծում են ոչ պաշտոնական դաշինք, և երեք երկրների հատուկ ստորաբաժանումների մեկնարկող զորավարժությունները լիովին տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը:Նրա խոսքով`թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը վաղուց սերտ համագործակցում են Պակիստանի հետ: Ավելին, Թուրքիայի դեպքում խոսքը ռազմավարական համագործակցության մասին է: Անկարան բավականին խոշոր ռազմական մատակարար է հանդիսանում Իսլամաբադի համար, հատկապես ուղղաթիռների գնման առումով, Պակիստանն էլ իր հերթին ռազմածովային տեխնոլոգիաներ է վաճառում Թուրքիային։ Երեք երկրներին միմյանց կապող հիմնական գործոններից մեկն էլ տնտեսական համագործակցությունն է։ Թուրքիան ձգտում է ինտեգրվել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում, իսկ Պակիստանը կարևորագույն հանգույց է Թուրքիայի համար:Հարությունովի դիտարկմամբ` զորավարժություններն այս ամենի ուղղակի շարունակությունն են։«Դեռ վաղ է խոսել պաշտոնական դաշինքի մասին, բայց այս երեք պետությունների որոշակի «բլոկ» է ձևավորվում: Վարժանքներն առաջին հերթին ուղղված են Հայաստանի դեմ, ինչ-որ տեղ դա նաև մեսիջ են Ռուսաստանին»,- ասաց Հարությունովը։Նշենք, որ սեպտեմբերի 12-20-ը Բաքվում առաջին անգամ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» համատեղ զորավարժությունները:Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Պակիստանն անուղղակի աջակցել է Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում։Ադրբեջանական «մասկիրովկա»՝ վրացի ձեռնարկատիրոջ հետևում. ո՞վ է մտնելու հայկական շուկա
ադրբեջան
թուրքիա
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2144/68/21446859_361:39:1582:955_1920x0_80_0_0_5af6266bbe45f86954c361207163517f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ հարությունով (ռազմական փորձագետ), ադրբեջան, թուրքիա, պակիստան, զորավարժություններ, ռադիո, аудио
դավիթ հարությունով (ռազմական փորձագետ), ադրբեջան, թուրքիա, պակիստան, զորավարժություններ, ռադիո, аудио
Զորավարժություններն ուղղված են առաջին հերթին Հայաստանի դեմ. Հարությունով
11:49 12.09.2021 (Թարմացված է: 17:30 14.09.2021) Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այսօր մեկնարկող Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան զորավարժություններին։
Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը ստեղծում են ոչ պաշտոնական դաշինք, և երեք երկրների հատուկ ստորաբաժանումների մեկնարկող զորավարժությունները լիովին տեղավորվում են այս տրամաբանության մեջ:
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը:
Նրա խոսքով`թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը վաղուց սերտ համագործակցում են Պակիստանի հետ: Ավելին, Թուրքիայի դեպքում խոսքը ռազմավարական համագործակցության մասին է: Անկարան բավականին խոշոր ռազմական մատակարար է հանդիսանում Իսլամաբադի համար, հատկապես ուղղաթիռների գնման առումով, Պակիստանն էլ իր հերթին ռազմածովային տեխնոլոգիաներ է վաճառում Թուրքիային։
Երեք երկրներին միմյանց կապող հիմնական գործոններից մեկն էլ տնտեսական համագործակցությունն է։ Թուրքիան ձգտում է ինտեգրվել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում, իսկ Պակիստանը կարևորագույն հանգույց է Թուրքիայի համար:
Հարությունովի դիտարկմամբ` զորավարժություններն այս ամենի ուղղակի շարունակությունն են։
«Դեռ վաղ է խոսել պաշտոնական դաշինքի մասին, բայց այս երեք պետությունների որոշակի «բլոկ» է ձևավորվում: Վարժանքներն առաջին հերթին ուղղված են Հայաստանի դեմ, ինչ-որ տեղ դա նաև մեսիջ են Ռուսաստանին»,- ասաց Հարությունովը։
Նշենք, որ սեպտեմբերի 12-20-ը Բաքվում առաջին անգամ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» համատեղ զորավարժությունները:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Պակիստանն անուղղակի աջակցել է Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում։