00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևորը ընկնելուց հետո ոտքի կանգնելն է. ինչպես Էմիլն ու Շիրազը սքեյթբորդինգը «բերեցին» ՀՀ

© Sputnik / Asatur YesayantsСкейтбордист Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну
Скейтбордист Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2021
Բաժանորդագրվել
Երկու ընկերները Հայաստանում նոր մշակույթ են ներդրել. հիմա Երևանի փողոցներն «անիվների տակ են տալիս» ոչ միայն տղաները, այլև նրանց աշակերտները։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Վարդան Մամիկոնյանի հուշարձանի տարածքում շատերդ տեսած կլինեք սքեյթ վարողների. երկու ընկերները` Էմիլ Սարդարյանն ու Շիրազ Խաչատրյանը, նախորդ տարի սքեյթ-դպրոց են բացել և պարապմունքներն այդ տարածքում են անցկացնում։
Էմիլը պատմում է` 10 տարի առաջ փոքր եղբոր ծննդյան կապակցությամբ նրան սքեյթ նվիրեց, որը սկսեց ինքը վարել։ Նվիրելուց առաջ 10-ամյա եղբորը նախատում էր, թե այդ տարիքում ի՞նչ սքեյթ վարել, արդեն մեծ է, բայց օրեր անց այնքան է տարվել դրանով, որ կարճ ժամանակ անց պրոֆեսիոնալ սքեյթ է գնել։
© Sputnik / Asatur YesayantsСкейтбордист Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну
Скейтбордист Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Скейтбордист Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну
Էմիլը
«Երբ 10 տարի առաջ կանգնում էի սքեյթի վրա, չէի պատկերացնում, որ տարիներ անց լինելու եմ սքեյթբորդինգի ֆեդերացիայի նախագահը, ունենալու եմ սքեյթ դպրոց և բազմաթիվ աշակերտներ, լավագույն ընկերներ։ Մի խոսքով, որ մեծ պատմություն է կերտվելու։ Սքեյթով այնքան էի տարվել, որ վերջին երկու տարիներին գրեթե դպրոց էլ չէի գնում, որպեսզի սքեյթ քշեմ»,–խոստովանում է Էմիլը։
© Sputnik / Asatur YesayantsСкейтбордист Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну
Скейтбордист Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Скейтбордист Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну
Էմիլը
Նրա խոսքով` սքեյթ վարելը մարդուն համառություն է սովորեցնում. երբ իրենք որոշում են ինչ-որ հնարք սովորել, մինչև դա իրենց մոտ չի ստացվում, տուն գնալ չկա։ Օրեր են եղել, որ կեսգիշերն անց դեռ դրսում սքեյթ են վարել, մինչև ստացվի հնարքը։ Էմիլն ասում է` ոստիկանները, հիմա նաև պարետները, բավական դրական են տրամադրված իրենց նկատմամբ, և կեսգիշերից հետո պարապելու խոչընդոտներ չկան։ Բացի այդ, սքեյթ վարողների մեջ նախանձ գոյություն չունի` եթե մրցակիցդ մի նոր բան է անում, մյուսները գնահատում են դա և ուզում, որ նրանց էլ սովորեցնի։
© Sputnik / Asatur YesayantsСкейтбордист Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну
Скейтбордист Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Скейтбордист Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну
Էմիլը
Երբ Էմիլը սկսել է սքեյթով լրջորեն զբաղվել, բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ է ստացել։ Ավելի ճիշտ` միայն աջ ոտքն է, որ չի կոտրել, իսկ ամենադժվարն ուսի շրջանում ստացած կոտրվածքի ապաքինվելուն սպասելն է եղել։
Միակ դդմագործը. Հերիքնազի ձեռքում, ինչպես «Մոխրոտիկում», դդումները վերածվում են հրաշքների
Իսկ Շիրազի հետ ծանոթությունը նույնպես հետաքրքիր պատմություն ունի. Էմիլը զորակոչվել է բանակ, որոշ ժամանակ անց արձակուրդ է եկել ու օպերայի բակում տեսել է սքեյթ վարող Շիրազին։ Էմիլը խնդրել է նրա սքեյթը, որպեսզի ինքն էլ վարի, ու այդտեղից էլ նրանց ընկերությունն է սկիզբ առել։
«Շիրազի հեռախոսահամարը վերցրի, որպեսզի երբ վերադառնամ բանակից, հանդիպենք իրար։ Այդպես էլ եղավ։ Զորացրվելուց հետո լավագույն ընկերներ դարձանք և սկսեցինք միասին սքեյթ վարել, տեխնիկական հմտություններին տիրապետել»,–ասում է Էմիլը։
Նրա խոսքը շարունակում է Շիրազը` պատմելով, որ մինչ Էմիլը կգար բանակից, արդեն մի շարք հնարքների է տիրապետել։ Իսկ սքեյթ վարելուն Շիրազը սիրահարվել է, երբ օպերայի բակում ամերիկահայ մի տղամարդ ընկերներից մեկի սքեյթը խնդրել է, որպեսզի վարի։ Շիրազն ասում է` երբ տեսել է` ինչպես է տղամարդը սքեյթ վարում, ինչ հնարքներ անում, որոշել է` ինքն էլ պետք է հասնի դրան։ Այդ օրվանից Շիրազը սկսել է գումար հավաքել և ամիսներ անց պրոֆեսիոնալ սքեյթ է գնել։
© Sputnik / Asatur YesayantsСкейтбордист Шираз Хачатрян у памятника Вардану Мамиконяну
Скейтбордист Шираз Хачатрян у памятника Вардану Мамиконяну - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Скейтбордист Шираз Хачатрян у памятника Вардану Мамиконяну
Շիրազը
«2014-ի օգոստոսի 29-ին առաջին սքեյթս գնեցի, իսկ սեպտեմբերի 6-ին Էմիլին տեսա, և սքեյթ-ապրելակերպս սկսվեց։ Սքեյթն ազատություն է տալիս, քանի որ երբ կանգնում ես վրան, ո՛չ ինքն է քեզ բռնում, ո՛չ դու իրեն։ Բացի այդ, սկսում ես պայքարել սովորել ու չվհատվել. սա քեզ հետագա կյանքումդ էլ է պետք գալիս»,–ասում է Շիրազը։
Նա հավելում է` սքեյթ վարելով ժամանակի ընթացքում բարդույթներդ էլ են վերանում։ Մարդկանց աչքի առաջ ընկնում–կանգում ես, այնինչ կան մարդիկ, որ բարդույթավորվում են անգամ սայթաքելուց։ Շիրազի խոսքով` կարևոր է, որ ընկնելուց հետո ոտքի կանգնես. այս փիլիսոփայությունը կյանքում շատ է պետք գալիս։
© Sputnik / Asatur YesayantsСкейтбордист Шираз Хачатрян у памятника Вардану Мамиконяну
Скейтбордист Шираз Хачатрян у памятника Вардану Мамиконяну - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Скейтбордист Шираз Хачатрян у памятника Вардану Мамиконяну
Շիրազը
Ընկերներն այժմ անհամբեր սպասում են Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ սքեյթ-պարկի բացմանը, որտեղ հնարավոր կլինի ավելի դժվար հնարքներ անել։ Սքեյթ-պարկ բացելու համար տղաները շատ են դիմել այս կամ այն մարմնին, սակայն այն կյանքի կոչվեց միայն այս տարի Ուկրաինայի հայերի միության ջանքերով։ Սքեյթ-պարկի բացումը նախատեսվում է մինչև այս ամսվա վերջ։
© Sputnik / Asatur YesayantsСкейтбордист Шираз Хачатрян у памятника Вардану Мамиконяну
Скейтбордист Шираз Хачатрян у памятника Вардану Мамиконяну - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Скейтбордист Шираз Хачатрян у памятника Вардану Мамиконяну
Շիրազը
Ընկերները, որոնց 1 տարեկան սքեյթ–դպրոցն արդեն ավելի քան 20 աշակերտ ունի, ուրախությամբ են նշում` կան 10-12 տարեկան երեխաներ, որոնք ներուժ ունեն և լավ պարապելու դեպքում կարող են միջազգային մրցույթներում ներկայանալ։ Ի դեպ, այս տարի սքեյթն առաջին անգամ ընդգրկվեց օլիմպիական խաղերի ծրագրում։ Էմիլն ու Շիրազը վստահ են` եթե 2028-ին Հայաստանը կարողանա նաև սքեյթով ներկայանալ օլիմպիական խաղերում, հիանալի կլինի։
© Sputnik / Asatur YesayantsСкейтбордисты Шираз Хачатрян и Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну
Скейтбордисты Шираз Хачатрян и Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Скейтбордисты Шираз Хачатрян и Эмиль Сардарян у памятника Вардану Мамиконяну
Շիրազն ու Էմիլը
Այժմ տղաները մեկ խնդիր ունեն` փակ տարածք է հարկավոր, որպեսզի կարողանան ձմռանն էլ մարզումներ անցկացնել, քանի որ եթե 1 ամիս սքեյթ չվարես, իմացածդ հնարքները ջուրը կընկնեն։ Եվ քանի դեռ տարածքի խնդիրը չի լուծվել, տղաների համար վատ եղանակ գոյություն չունի սքեյթ վարելու համար. կարևորը ցանկությունն է։
«Ապրես, տղաս», կամ ինչպես Ալեքս Էսկանդարին դարձավ NASCAR-ի առաջին հայ ավտոարշավորդը
Լրահոս
0