Ցավալի ոչ-ոքիից մինչև «Սողոմոնի երգերը»․ շաբաթվա ամենահետաքրքիր կադրերի քրոնիկոն
22:34 12.09.2021 (Թարմացված է: 14:59 14.09.2021)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է անցած շաբաթվա ամենատպավորիչ ֆոտոկադրերը։
Երևի թե հայաստանյան անցած շաբաթը 44-օրյա պատերազմից հետո այն հազվադեպներից էր, երբ ակնառու քաղաքական ոչ մի իրադարձություն տեղի չունեցավ՝ չհաշված ՏԻՄ ընտրությունների հետ կապված մի քանի հայտարարություն։ Այս շաբաթ մեզ ամենաշատը հետաքրքրում էր ֆուտբոլը և մշակույթը․ վաղուց մոռացված հանգիստ առօրյա։
7 սեպտեմբերի 2021, 14:15
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հյուրընկալեց Լիխտեշնտեյնի հավաքականին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղն ավարտվեց, ինչպես կնկարագրի հետո հայ ֆուտբոլասերների մեծամասնությունը, «ցավալի ոչ-ոքի»-ով՝ 1:1։ Դե բա էլ ինչպե՞ս, եթե մերոնք մի քանի տասնյակ լավ հարվածների հեղինակներ դարձան, բայց միայն մեկն ավարտվեց գոլով՝ «հայրենիք» վերադարձած, մեր սիրելի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմից։ Իսկ հակառակորդ թիմն էլ իր միակ գոլը խփեց 80-րդ րոպեին։
Հաջորդ հիշվող իրադարձությունը Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան էր։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին և պատմում են Համիդյան ջարդերի մասին։ Կիզակետում է Կոմիտասի ու նրա մտերիմ ընկերների կյանքը, որոնց համար ճակատագիրը դաժան փորձություն է նախատեսել։ Ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադևոսյանը, Արևիկ Գևորգյանը, Տաթև Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան-Պիեր Նշանյանն ու այլք:
Ցավոք, եթե քաղաքական գործիչներից խուսափել մեր ֆոտոշարքում հաջողվեց, պատերազմից՝ ոչ։
Եռաբլուրում սկսել է շիրմաքարերի՝ միմյանց նման կառուցելու գործընթացը, հետևաբար հանվում են արդեն տեղադրվածները։ Ծնողների մի մասն ու Եռաբլուրի ճարտարապետը համաձայն չեն նոր լուծումներին։ ՊՆ-ից սակատան հավաստիացնում են՝ ամեն տիչ պատշաճ կարվի։
Իսկ շաբաթվա սկզբի ամենահիշարժան իրադարձությունը 2 հայ գերիների վերադարձն էր հայրենիք, այդ մասին Sputnik Արմենիան առանձին լուսանկարների շարք ունի։

1/10
© Sputnik
Հայրենիք վերադարձած հայ գերիներ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը «Էրեբունի» օդանավակայանում։

2/10
© Sputnik / Asatur Yesayants
Հենրիխ Մխիթարյանը Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման ժամանակ։

3/10
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման մրցավար Դույե Ստրուկանը VAR էկրանի մոտ ստուգում է Հենրիխ Մխիթարյանի ու Նիկոլաս Հասլերի բախման պահը։

4/10
© Sputnik / Asatur Yesayants
Հենրիխ Մխիթարյանն իրացնում է 11 մետրանոցը Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման ժամանակ

5/10
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրան Բարսեղյանըի հույզերը Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման ժամանակ

6/10
© Sputnik / Aram Nersesyan
Հրուշակեղենի հերթական խմբաքանակը վանաձորցի Շամամ Խաչատրյանի վառարանում

7/10
© Sputnik / Aram Nersesyan
Շինարարական աշխատանքներ Եռաբլուրում

8/10
© Sputnik / Aram Nersesyan
Դերասան Սոս Ջանիբեկյանը Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի փակ ցուցադրման ժամանակ

9/10
© Sputnik / Aram Nersesyan
Դերասան Արտաշես Ալեքսանյանը Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի փակ ցուցադրման ժամանակ

10/10
© Sputnik / Asatur Yesayants
Սքեյթբորդիստ Էմիլ Սարդարյանը Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ