https://arm.sputniknews.ru/20210912/armen-charchyani-mot-toqaborb-e-axtoroshvel-nra-vichak-tsanr-e-pastaban-28981791.html
Արմեն Չարչյանի մոտ թոքաբորբ է ախտորոշվել , նրա վիճակը ծանր է. փաստաբան
Արմեն Չարչյանի մոտ թոքաբորբ է ախտորոշվել , նրա վիճակը ծանր է. փաստաբան
Sputnik Արմենիա
«Հայաստան» դաշինքի պատգամավորը շարունակում է բուժում ստանալ Քանաքեռ֊Զեյթուն բժշկական կենտրոնում։ 12.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-12T14:31+0400
2021-09-12T14:31+0400
2021-09-12T15:25+0400
հայաստան
հասարակություն
արմեն չարչյան
թոքաբորբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28040233_0:0:1601:901_1920x0_80_0_0_420c79f82e7f120935d3d2fc5479f65d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի ֊ Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, նրա վիճակը ծանր է: Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:«Պարոն Չարչյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, այն բացասական է։ Նրա վիճակը ծանր է, թոքաբորբը գումարվել է այլ առողջական խնդիրներին», ֊ ասել է Ալեքսանյանը։Չարչյանը շարունակում է բուժում ստանալ Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Նա օգոստոսի 24֊ին տարել է սուր ինֆարկտ, ունի շաքարային դիաբետ և բարձր ինսուլին։ Խափանման միջոցը փոխելու հարցով նրա պաշտպանական կողմը երկու անգամ դիմել է դատարան, սակայն ապարդյուն։ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։«Վիճակը նույնն է՝ լավ չէ»․ կաթողիկոսը տեսակցել է հիվանդանոցում պառկած Արմեն ՉարչյանինՆշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
https://arm.sputniknews.ru/20210906/zohvac-zincarayoxneri-harazatne5-armen-charchyan-28905940.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28040233_0:0:1423:1067_1920x0_80_0_0_84fb366c47365248a613c2f4aee404cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , արմեն չարչյան, թոքաբորբ
հայաստան, հասարակություն , արմեն չարչյան, թոքաբորբ
Արմեն Չարչյանի մոտ թոքաբորբ է ախտորոշվել , նրա վիճակը ծանր է. փաստաբան
14:31 12.09.2021 (Թարմացված է: 15:25 12.09.2021) «Հայաստան» դաշինքի պատգամավորը շարունակում է բուժում ստանալ Քանաքեռ֊Զեյթուն բժշկական կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի ֊ Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, նրա վիճակը ծանր է: Այս մասին տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Պարոն Չարչյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, այն բացասական է։ Նրա վիճակը ծանր է, թոքաբորբը գումարվել է այլ առողջական խնդիրներին», ֊ ասել է Ալեքսանյանը։
Չարչյանը շարունակում է
բուժում ստանալ Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Նա օգոստոսի 24֊ին տարել է սուր ինֆարկտ, ունի շաքարային դիաբետ և բարձր ինսուլին։ Խափանման միջոցը փոխելու հարցով նրա պաշտպանական կողմը երկու անգամ դիմել է դատարան, սակայն ապարդյուն։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության
բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը
սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատացել է, ու նա
տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):