https://arm.sputniknews.ru/20210911/paytyun-rusastanum-tan-mi-masy-pluzvel-e-mahacatsneric-meky-11-tarekan-axjik-e-28969144.html
ՌԴ–ում գազի պայթյունից տան մի մասը փլուզվել է, մահացածներից մեկը 11 տարեկան աղջիկ է
ՌԴ–ում գազի պայթյունից տան մի մասը փլուզվել է, մահացածներից մեկը 11 տարեկան աղջիկ է
Sputnik Արմենիա
Գազի պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակների տակ շարունակում են մարդկանց փնտրել։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։ 11.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-11T09:21+0400
2021-09-11T09:21+0400
2021-09-11T09:25+0400
ռուսաստան
աշխարհ
գազ
պայթյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/13/27981039_0:81:1555:956_1920x0_80_0_0_f357d13ecb2d9ba0b8cc7d364870f8e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Լիպեցկի մարզի Ելեց քաղաքի մոտ գտնվող երկհարկանի տներից մեկում այս գիշեր գազի պայթյունից հետևանքով կառույցի մի մասը փլուզվել է, մահացածներ կան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Սոլիդարնոստ ավանի Շկոլնայա փողոցում գրանցված պատահարի մասին հայտնի է դարձել 00։52-ին։Նախնական տվյալներով՝ տուժել է վեց մարդ, որոնցից մեկը երեխա է, հինգ հոգու հոսպիտալացրել են, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:Պայթյունից հետո հայտնաբերվել են երկու մահացածների՝ 1971 թվականին ծնված կնոջ և 11–ամյա աղջկա մարմինները:Այժմ փրկարարները որոնում են երկու մարդու, որոնք կարող են փլատակների տակ լինել։Այդ տանը գրանցված 47 մարդ կա, բայց ոչ բոլորն են այնտեղ ապրում։ Ինչպես նշել են տեղական իշխանությունները, 1970 թվականին կառուցված շենքը վթարային չի եղել։Ինչպես է ավտոբուսը պայթում Վորոնեժում. տեսանյութԱրտակարգ պատահարի հետևանքների վերացմանը ընդգրկվել են շուրջ 260 մարդ և 58 միավոր տեխնիկա: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով։Մերձմոսկվյան Նոգինսկում պայթյունի զոհ է դարձել 2 մարդ, կան վիրավորներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/13/27981039_86:0:1469:1037_1920x0_80_0_0_9535babc2442c3884b30622f23bd4cbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, գազ, պայթյուն
ռուսաստան, աշխարհ, գազ, պայթյուն
ՌԴ–ում գազի պայթյունից տան մի մասը փլուզվել է, մահացածներից մեկը 11 տարեկան աղջիկ է
09:21 11.09.2021 (Թարմացված է: 09:25 11.09.2021) Գազի պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակների տակ շարունակում են մարդկանց փնտրել։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Լիպեցկի մարզի Ելեց քաղաքի մոտ գտնվող երկհարկանի տներից մեկում այս գիշեր գազի պայթյունից հետևանքով կառույցի մի մասը փլուզվել է, մահացածներ կան։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Սոլիդարնոստ ավանի Շկոլնայա փողոցում գրանցված պատահարի մասին հայտնի է դարձել 00։52-ին։
Նախնական տվյալներով՝ տուժել է վեց մարդ, որոնցից մեկը երեխա է, հինգ հոգու հոսպիտալացրել են, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Պայթյունից հետո հայտնաբերվել են երկու մահացածների՝ 1971 թվականին ծնված կնոջ և 11–ամյա աղջկա մարմինները:
Այժմ փրկարարները որոնում են երկու մարդու, որոնք կարող են փլատակների տակ լինել։
Այդ տանը գրանցված 47 մարդ կա, բայց ոչ բոլորն են այնտեղ ապրում։ Ինչպես նշել են տեղական իշխանությունները, 1970 թվականին կառուցված շենքը վթարային չի եղել։
Արտակարգ պատահարի հետևանքների վերացմանը ընդգրկվել են շուրջ 260 մարդ և 58 միավոր տեխնիկա: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու հոդվածով։