https://arm.sputniknews.ru/20210911/lax-kargavijaki-harcy-lutsvats-che-ev-ayn-mnalu-e-minski-xmbi-orakargum-28973311.html
ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում. ԱՄՆ դեսպան
ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում. ԱՄՆ դեսպան
Sputnik Արմենիա
ԱՄՆ դեսպանը հուսով է, որ շուտով կհասնեն մի կետի, երբ 44–օրյա պատերազմի բոլոր գերիները կվերադառնան հայրենիք։ 11.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-11T14:18+0400
2021-09-11T14:18+0400
2021-09-11T14:29+0400
քաղաքականություն
հայաստան
ամն
լեռնային ղարաբաղ
լին թրեյսի
https://cdn.am.sputniknews.ru/img/1829/03/18290359_0:84:1601:984_1920x0_80_0_0_b8284af9df39c036604921fdfb2ebfd2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Արցախյան հարցի կարգավորման համար ԱՄՆ–ն անում է այն, ինչ կարող է, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ` Մինսկի խմբի ներքո։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նրա խոսքով` հարցը պետք կարգավորվի բանակցությունների միջոցով:Դեսպանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հստակ ասել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, քանի գերիների հարցը դեռ լուծված չէ։«Ինչպես գիտեք, ԱՄՆ–ն որոշակի քայլեր ձեռնարկել է, ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր են գործադրել և որոշակի հաջողություններ ունեցել: Մենք հույս ունենք, որ կհասնենք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան հայրենիք»,–ասել է Թրեյսին:Հիշեցնենք` հայ ռազմագերիներից երկուսը հայրենիք վերադարձան սեպտեմբերի 7-ին։ «Էրեբունի» օդանավակայանում նրանց դիմավորեցին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն ավարտում է իր առաքելությունը, և նրա հավանական փոխարինողը՝ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը օդանավակայանում էր և հաջողվել է արձանագրել հայ գերիների վերադարձի բացառիկ դրվագները։2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին էր փոխանցել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ՀՌազմագերիների վերջին խումբը Հայաստան էր վերադարձել հուլիսի 3-ին։ Դրանից հետո գործընթացը կանգ էր առել։ Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը դարձավ 105։Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։
https://arm.sputniknews.ru/20210908/tbilisy-erevan-baqu-xaribashvili-28934426.html
ամն
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1829/03/18290359_88:0:1511:1067_1920x0_80_0_0_9c67ab1e7ef4565e9f2ed0215261d87d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, ամն, լեռնային ղարաբաղ, լին թրեյսի
քաղաքականություն, հայաստան, ամն, լեռնային ղարաբաղ, լին թրեյսի
ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում. ԱՄՆ դեսպան
14:18 11.09.2021 (Թարմացված է: 14:29 11.09.2021) ԱՄՆ դեսպանը հուսով է, որ շուտով կհասնեն մի կետի, երբ 44–օրյա պատերազմի բոլոր գերիները կվերադառնան հայրենիք։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Արցախյան հարցի կարգավորման համար ԱՄՆ–ն անում է այն, ինչ կարող է, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ` Մինսկի խմբի ներքո։ Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նրա խոսքով` հարցը պետք կարգավորվի բանակցությունների միջոցով:
«Քարտուղար Բլինքենը շատ տարբեր առիթներով շարադրել է մեր այս հանձնառությունը: Իհարկե, 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել: Մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,-ասաց նա:
Դեսպանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հստակ ասել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, քանի գերիների հարցը դեռ լուծված չէ։
«Ինչպես գիտեք, ԱՄՆ–ն որոշակի քայլեր ձեռնարկել է, ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր են գործադրել և որոշակի հաջողություններ ունեցել: Մենք հույս ունենք, որ կհասնենք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան հայրենիք»,–ասել է Թրեյսին:
Հիշեցնենք` հայ ռազմագերիներից երկուսը հայրենիք վերադարձան սեպտեմբերի 7-ին։ «Էրեբունի» օդանավակայանում նրանց
դիմավորեցին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որն ավարտում է իր առաքելությունը, և նրա հավանական փոխարինողը՝ գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը օդանավակայանում էր և հաջողվել է արձանագրել հայ գերիների վերադարձի բացառիկ դրվագները։
2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին էր փոխանցել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող
Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
ՀՌազմագերիների վերջին խումբը Հայաստան էր վերադարձել հուլիսի 3-ին։ Դրանից հետո գործընթացը կանգ էր առել։ Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը դարձավ 105։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։