00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղեղը նախկինի պես չի աշխատում. Ռուսաստանում կուսումնասիրեն հետքովիդյան համախտանիշը

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցCOVID-19-ը հայտնաբերելու թեստ
COVID-19-ը հայտնաբերելու թեստ - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Բաժանորդագրվել
Վիրուսը մի շարք նյարդաբանական, հոգեբուժական ու ճանաչողական բարդություններ է առաջացնում, այդ թվում՝ հիշողության խանգարում:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Տոմսկի բժիշկները մեծ հետազոտություն են սկսում մարդու ճանաչողական գործառույթների վրա COVID-19-ի ազդեցության վերաբերյալ: Նրանք պատրաստվում են պարզել, թե վիրուսն ինչ երկարաժամկետ ազդեցություն է թողնում հիվանդների հոգեկան աշխարհի վրա ու ինչպես իրականացնել նրանց վերականգնումը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Տոմսկի ազգային հետազոտական բժշկական կենտրոնի (TNIMC) հոգեկան առողջության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Բոխանը:
Канцелярские товары - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Մամաս խոսք էր տվել, բայց էլի դիմակ է գնել․ «կորոնավիրուսային» ու թանկարժեք սեպտեմբերի 1
Բոխանն ասել է, որ այսօր COVID-19-ի հետազոտությունների մեծ մասը նվիրված է վիրուսի պաթոգենեզին, տարածմանը և մուտացիային, իսկ նյարդաբանական ու հոգեբանական ելքերի գնահատման վերաբերյալ հետազոտությունները չափազանց քիչ են:
«Մինչդեռ մենք տեսնում ենք, որ հոգեկան առողջության գիտահետազոտական ինստիտուտի սահմանային վիճակների բաժանմունքում հիվանդների հոսպիտալացման դեպքերի մինչև 70 տոկոսը այսպես թե այնպես կապված է COVID-19-ի հետ: Ընդ որում, այդ խնդիրը վերաբերում է նաև հիվանդությունը թեթև տարած մարդկանց»,– ասել է նա։
Նիկոլայ Բոխանը նշել է, որ վիրուսը մի շարք նյարդաբանական, հոգեբուժական ու ճանաչողական բարդություններ է առաջացնում, այդ թվում՝ հիշողության խանգարում: Գիտնականները մի քանի հնարավոր պատճառներ են առանձնացնում։ Նախ, վիրուսը կարող է ազդել նյարդային հյուսվածքների վրա։ Երկրորդ՝ հիշողության վատթարացումը կարող է կապված լինել թթվածնի սովի պատճառով ուղեղի վնասման հետ: Երրորդը կարող է լինել իմունային համակարգի արձագանքը վիրուսին։
Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը
«Ըստ կլինիկական դիտարկումների, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացած հիվանդների մոտ նկատվել են նաև ուշադրության խանգարում, խոսքի արագության ու տեղեկատվության մշակման արագության նվազում: Որոշ գնահատականներով՝ այդ ախտանշանները կարող են մինչև հինգ տարի պահպանվել: Բժշկական գրականության մեջ նկարագրված են նաև գործադիր գործառույթների խանգարումները: Միջին հաշվով, հիվանդների 26-40 տոկոսի մոտ COVID-19-ից հետո նկատվում է ուշադրության վերահսկողության, պլանավորման, վարքագծային վերահսկողության ու տարածության մեջ կողմնորոշման դժվարություն», - ասել է Նիկոլայ Բոխանը։
Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Կյանքի մասին գիտություններ» գիտական խորհրդի նիստում, որը նվիրված էր COVID-19-ի ու հոգեկան առողջության կապին:
«Նոր կորոնավիրուսային վարակի ուղեղային և նեյրոտրոպային բարդությունների պաթոգենեզը հետագա մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի։ Ծավալուն գիտական հետազոտությունները կօգնեն հիվանդների երկարաժամկետ վերականգնման տեխնոլոգիաներ մշակել»,- եզրափակել է Բոխանը։
Կորոնավիրուսի մի շտամ կա, որը գրեթե կրկնակի մեծացնում է մահացությունը. գիտնականներ
Լրահոս
0