https://arm.sputniknews.ru/20210910/rus-xaxaxapahnery-artsax-akanazercum-28954547.html
Ռուս խաղաղապահները Մարտունիում 180 հեկտար տարածք մաքրել են պայթյունավտանգ առարկաներից
Ռուս խաղաղապահները Մարտունիում 180 հեկտար տարածք մաքրել են պայթյունավտանգ առարկաներից
Sputnik Արմենիա
Արցախում ականազերծման ենթարկված համայնքները գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտ։ 10.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-10T09:50+0400
2021-09-10T09:50+0400
2021-09-10T09:56+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
ականազերծում
խաղաղապահ
ռուս
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/14/28724928_0:74:1001:637_1920x0_80_0_0_f03275781ca7f30c752e32bf8fbc994d.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանում ավելի քան 180 հա տարածք են մաքրել:«Ականազերծման խումբն ավարտել է Կոլխոզաշեն գյուղին հարող տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 20 հեկտար տարածք է մաքրվել, հայտնաբերվել է 12 պայթյունավտանգ առարկա», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը։2,5 ամսում մաքրվել և ականազերծվել է Մաճկալաշեն, Հերհան, Հերհեր, Կոլխոզաշեն գյուղերի ավելի քան 180 հեկտար տարածք։ Գյուղերը գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտ: «Մարտունու շրջանում ընդհանուր առմամբ մաքրվել է 183 հա տարածք, հայտնաբերվել է 139 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել զորավարժարան՝ հետագայում դրանք ոչնչացնելու համար», - նշել է Խարիտոնովը:Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Արշակ Կարապետյանն ընդունել է Մուրադովին փոխարինող Միխայիլ ԿոսոբոկովինՌուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
https://arm.sputniknews.ru/20210909/muradovy-artsax-xarabax-xaxaxapah-28951629.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/14/28724928_26:0:973:710_1920x0_80_0_0_878fc09cc241df13f1b1287066a11db9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, ականազերծում, խաղաղապահ, ռուս, խաղաղապահներն արցախում
արցախ, լեռնային ղարաբաղ, ականազերծում, խաղաղապահ, ռուս, խաղաղապահներն արցախում
Ռուս խաղաղապահները Մարտունիում 180 հեկտար տարածք մաքրել են պայթյունավտանգ առարկաներից
09:50 10.09.2021 (Թարմացված է: 09:56 10.09.2021) Արցախում ականազերծման ենթարկված համայնքները գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանում ավելի քան 180 հա տարածք են մաքրել:
«Ականազերծման խումբն ավարտել է Կոլխոզաշեն գյուղին հարող տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 20 հեկտար տարածք է մաքրվել, հայտնաբերվել է 12 պայթյունավտանգ առարկա», - ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը։
2,5 ամսում մաքրվել և ականազերծվել է Մաճկալաշեն, Հերհան, Հերհեր, Կոլխոզաշեն գյուղերի ավելի քան 180 հեկտար տարածք։ Գյուղերը գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտ:
«Մարտունու շրջանում ընդհանուր առմամբ մաքրվել է 183 հա տարածք, հայտնաբերվել է 139 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել զորավարժարան՝ հետագայում դրանք ոչնչացնելու համար», - նշել է Խարիտոնովը:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: