https://arm.sputniknews.ru/20210910/mer-demqin-uxix-mi-tari-jpit-chi-ekel-zohvac-zincarayoxi-mayr-vordi-e-unecel-28959386.html
«Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել». զոհված զինծառայողի մայրը որդի է ունեցել
«Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել». զոհված զինծառայողի մայրը որդի է ունեցել
Sputnik Արմենիա
Վերջին անգամ ընտանիքի հետ Սարգիսը կապվել էր նոյեմբերի 9-ի առավոտյան։ Մորը հարցրել էր՝ լուրերով ի՞նչ են ասում, պատերազմը ե՞րբ է ավարտվելու։ Զոհվել է նոյեմբերի... 10.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-10T14:39+0400
2021-09-10T14:39+0400
2021-09-10T14:47+0400
հայաստան
հասարակություն
արցախյան պատերազմ
զոհ
նորածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27893429_0:1124:1601:2024_1920x0_80_0_0_529263c8f043db844708749a7f2cbb5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված Սարգիս Դադոյանի տանը մեկ տարի անց ուրախության արցունքներ են, ծնվել է Սարգիսի եղբայրը`Դանիելը։ Տեղեկությունը հայտնում է NEWS.am–ը։ Փոքրիկը ծնվել է օգոստոսի 24-ին։«Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել, նոր-նոր ենք զգում, որ մի փոքր մեղացել ա մեր ցավը։ Մեր կյանքն իրոք փոխվել է, ու բոլորին եմ ցանկանում, ում տանը, որ նման բան է եղել, թող ամեն մեկի տնից ճիչը լսվի։ Ես գիտեմ՝ ինքը վերածնվել է, ու ինքը շատ նման է ախպորը»,- ասել է Սարգիս Դադոյանի մայրը՝ Կարինե Հակոբյանը։20-ամյա Սարգիսը 2019 թվականի ամռանը ծառայության էր անցել Ջաբրայիլի զորամասում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ սկսվեց պատերազմը, նա հերթապահություն էր իրականացնում դիրքերում։ Մի քանի օր անց Սարգիսին տեղափոխել էին Հադրութ, ապա՝ Մարտունի։«Հադրութում էլ երկու տեղից վիրավորել էր, իրան ասել էին՝ գնանք հոսպիտալ, չէր գնացել, ասել էր՝ ընկերներիս մենակ չեմ թողնի, այդպես ընկերների հետ մնացել է, հետո նորից հետ են գնացել Մարտունի»,- պատմել է Սարգիսի հայրը՝ Արամ Դադոյանը։Վերջին անգամ ընտանիքի հետ Սարգիսը կապվել էր նոյեմբերի 9-ի առավոտյան։ Մորը հարցրել էր՝ լուրերով ի՞նչ են ասում, պատերազմը ե՞րբ է ավարտվելու։Զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները պետության հաշվին կմեկնեն ճամբար«Գրադ էին գցել իրենց մոտ, զենք չունեին, ասի՝ հրամանատար չկա՞ ձեզ մոտ, նոր զենքեր բերեն, ստացեք, ասել էր՝ ասել ենք, չգիտենք։ Վերջին օրվա խոսակցությունը դա է եղել, ու էլ կապն անջատվել է, չենք իմացել՝ ինչ ա եղել դրանից հետո»,- հիշել է Արամ Դադոյանը։Սարգիսը զոհվել է նոյեմբերի 9-ին, երբ պատերազմի ավարտին մի քանի ժամ էր մնացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0b/27893429_0:974:1601:2174_1920x0_80_0_0_c1cee02f65330cdaf34a105aae293f13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , արցախյան պատերազմ, զոհ, նորածին
հայաստան, հասարակություն , արցախյան պատերազմ, զոհ, նորածին
«Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել». զոհված զինծառայողի մայրը որդի է ունեցել
14:39 10.09.2021 (Թարմացված է: 14:47 10.09.2021) Վերջին անգամ ընտանիքի հետ Սարգիսը կապվել էր նոյեմբերի 9-ի առավոտյան։ Մորը հարցրել էր՝ լուրերով ի՞նչ են ասում, պատերազմը ե՞րբ է ավարտվելու։ Զոհվել է նոյեմբերի 9–ի երեկոյան, պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված Սարգիս Դադոյանի տանը մեկ տարի անց ուրախության արցունքներ են, ծնվել է Սարգիսի եղբայրը`Դանիելը։ Տեղեկությունը հայտնում է
NEWS.am–ը։ Փոքրիկը ծնվել է օգոստոսի 24-ին։
«Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել, նոր-նոր ենք զգում, որ մի փոքր մեղացել ա մեր ցավը։ Մեր կյանքն իրոք փոխվել է, ու բոլորին եմ ցանկանում, ում տանը, որ նման բան է եղել, թող ամեն մեկի տնից ճիչը լսվի։ Ես գիտեմ՝ ինքը վերածնվել է, ու ինքը շատ նման է ախպորը»,- ասել է Սարգիս Դադոյանի մայրը՝ Կարինե Հակոբյանը։
20-ամյա Սարգիսը 2019 թվականի ամռանը ծառայության էր անցել Ջաբրայիլի զորամասում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ սկսվեց պատերազմը, նա հերթապահություն էր իրականացնում դիրքերում։ Մի քանի օր անց Սարգիսին տեղափոխել էին Հադրութ, ապա՝ Մարտունի։
«Հադրութում էլ երկու տեղից վիրավորել էր, իրան ասել էին՝ գնանք հոսպիտալ, չէր գնացել, ասել էր՝ ընկերներիս մենակ չեմ թողնի, այդպես ընկերների հետ մնացել է, հետո նորից հետ են գնացել Մարտունի»,- պատմել է Սարգիսի հայրը՝ Արամ Դադոյանը։
Վերջին անգամ ընտանիքի հետ Սարգիսը կապվել էր նոյեմբերի 9-ի առավոտյան։ Մորը հարցրել էր՝ լուրերով ի՞նչ են ասում, պատերազմը ե՞րբ է ավարտվելու։
«Գրադ էին գցել իրենց մոտ, զենք չունեին, ասի՝ հրամանատար չկա՞ ձեզ մոտ, նոր զենքեր բերեն, ստացեք, ասել էր՝ ասել ենք, չգիտենք։ Վերջին օրվա խոսակցությունը դա է եղել, ու էլ կապն անջատվել է, չենք իմացել՝ ինչ ա եղել դրանից հետո»,- հիշել է Արամ Դադոյանը։
Սարգիսը զոհվել է նոյեմբերի 9-ին, երբ պատերազմի ավարտին մի քանի ժամ էր մնացել։