00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կառուցապատողներն առաջարկում են օտարերկրացիներին կարգավիճակ տալ անշարժ գույք գնելու դիմաց

© Sputnik / Aram NersesyanСеверный проспект
Северный проспект - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Բաժանորդագրվել
Կառուցապատողների հայկական ասոցիացիան առաջարկում է օգտվել համաշխարհային փորձից և որոշ սահմանափակումներ չեղարկել անշարժ գույք գնողների համար։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իրենց կառույցն իշխանություններին առաջարկում է օտարերկրյա քաղաքացիներին որոշակի կարգավիճակ տրամադրել Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու դիմաց։
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնը - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Ի՞նչ է սպասվում կառուցապատման ոլորտին եկամտահարկի վերադարձի ծրագրի դադարեցման դեպքում
Ըստ նրա` այս պրակտիկան լայնորեն տարածված է աշխարհում, օրինակ` Վրաստանում, Կիպրոսում, ԱՄԷ–ում։
«Այս մեխանիզմը կարող է նպաստել այն ներդրողների թվի ավելացմանը, որոնք Հայաստանում 50 կամ 100 հազար դոլարով բնակարան ձեռք կբերեն և փոխարենը կստանան կարգավիճակ` ֆինանսական համակարգից օգտվելու հնարավորությամբ։ Այսօր ռեզիդենտ չհանդիսացող անձինք բանկային համակարգից օգտվելու հնարավորություն չունեն», – նշեց Սաքապետոյանը։
Ոչ ռեզիդենտները հիմա միայն գյուղատնտեսական հող գնելու իրավունք չունեն։ Ասոցիացիայի «գույքի դիմաց կարգավիճակ» առաջարկը վերաբերում է այն մարդկանց, որոնք վերջին 5-7 տարին ապրում են Հայաստանում, քանի որ աշխատում կամ սովորում են այստեղ. մարդիկ կկարողանան աշխատել, վարկեր վերցնել, արտոնյալ վիզա ստանալ։
«Նույն Բաթումը դրա հաշվին է կառուցապատվում», – նշեց Սաքապետոյանը։
Նրա խոսքով` անվտանգության առումով մտավախություն (օտարերկրացիների թվի կտրուկ ավելացում) չպետք է լինի։ Չէ՞ որ ցանկության դեպքում օտարերկրացիները կարող են անշարժ գույք ձեռք բերել նաև առանց նման ծրագրի։
Նշենք, որ կառուցապատողները նաև դեմ են Երևանում եկամտահարկի վերադարձման ծրագրի սահմանափակումներին` նշելով դրա ակնհայտ բացասական հետևանքները։
Լրահոս
0