https://arm.sputniknews.ru/20210910/hayastan-slovakia-28954877.html
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը կգա Հայաստան
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը կգա Հայաստան
Sputnik Արմենիա
Կառավարության պաշտոնական կայքում որոշում է հրապարակվել պատվիրակության աշխատանքային այցի ընթացքում հանձնարարականների վերաբերյալ։ 10.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-10T10:13+0400
2021-09-10T10:13+0400
2021-09-10T10:19+0400
հայաստան
սլովակիա
աշխարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28954892_0:0:1600:906_1920x0_80_0_0_c0e4e4c23dfb7c8706c214e270ac87c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 13-ից 14-ը աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը համապատասխան որոշում է ստորագրել` արարողակարգերի անցկացման և այցի ծրագրի մասին։«Նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի. 2) պատվիրակության անդամներին ապահովել սննդով. 3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում»,–ասված է որոշման մեջ:Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել պատվո պահակային վաշտի և զինվորական նվագախմբի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:«Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի»,–ասված է որոշման մեջ:Սլովակիան Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել` պահանջելով վերադարձնել գերիներինԻսկ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կատարել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին:
https://arm.sputniknews.ru/20210910/varchapety-ara-xzmalyanin-rd-zareh-sinanyanin-ukrainae-gortsuxum-28954161.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28954892_0:0:1600:1006_1920x0_80_0_0_d9eb8dd725b0db4e0a4c856c0b16b86f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սլովակիա, աշխարհ
հայաստան, սլովակիա, աշխարհ
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը կգա Հայաստան
10:13 10.09.2021 (Թարմացված է: 10:19 10.09.2021) Կառավարության պաշտոնական կայքում որոշում է հրապարակվել պատվիրակության աշխատանքային այցի ընթացքում հանձնարարականների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 13-ից 14-ը աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Տեղեկությունը
հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը համապատասխան որոշում է ստորագրել` արարողակարգերի անցկացման և այցի ծրագրի մասին։
10 սեպտեմբերի 2021, 09:13
«Նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի.
2) պատվիրակության անդամներին ապահովել սննդով.
3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում»,–ասված է որոշման մեջ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել պատվո պահակային վաշտի և զինվորական նվագախմբի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի»,–ասված է որոշման մեջ:
Իսկ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կատարել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին: