https://arm.sputniknews.ru/20210910/eramsyya-varjakan-havaqneri-masnakicner-meknel-en-martakan-dirqer-28963133.html
Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր
Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր
Sputnik Արմենիա
Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացվում են պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։ 10.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-10T17:40+0400
2021-09-10T17:40+0400
2021-09-10T17:52+0400
հայաստան
հասարակություն
վարժական հավաք
դիրքեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28962829_9:0:1015:566_1920x0_80_0_0_ddb5a386612ba7ef24630c4dec573b9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր
Հրամանատարները զինծառայողներին հորդորել են լինել զգոն և պատասխանատու, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հավաքների նախապատրաստական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության գործին։Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացվում են պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր
Հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։Հավաքներին մասնակցելու ընթացքում քաղաքացիները համարվում են զինծառայողներ, օգտվում են զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, պահպանվում են նրանց քաղաքացիական աշխատատեղերը։Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր
Բացի այդ, հավաքների յուրաքանչյուր ամսվա համար նրանք կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28962829_134:0:889:566_1920x0_80_0_0_a68d159ff711b59e1cea276ac2c2a907.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , վարժական հավաք, դիրքեր
հայաստան, հասարակություն , վարժական հավաք, դիրքեր
Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր
17:40 10.09.2021 (Թարմացված է: 17:52 10.09.2021) Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացվում են պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներն այսօր մեկնել են մարտական դիրքեր։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր
Հրամանատարները զինծառայողներին հորդորել են լինել զգոն և պատասխանատու, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և հավաքների նախապատրաստական փուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության գործին։
Հիշեցնենք, որ Հայաստանում
օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացվում են պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։
Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր
Հավաքներն անցկացվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով։
Հավաքներին մասնակցելու ընթացքում քաղաքացիները համարվում են զինծառայողներ, օգտվում են զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, պահպանվում են նրանց քաղաքացիական աշխատատեղերը։