https://arm.sputniknews.ru/20210910/artsax-katoxikos-davit-babayan-28963699.html
Արցախը մշտապես զգացել է եկեղեցու աջակցությունը. կաթողիկոսն ընդունել է Դավիթ Բաբայանին
Արցախը մշտապես զգացել է եկեղեցու աջակցությունը. կաթողիկոսն ընդունել է Դավիթ Բաբայանին
Sputnik Արմենիա
Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի շրջանակում կազմակերպված արխիվային վավերագրերի և լուսանկարների... 10.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-10T17:59+0400
2021-09-10T17:59+0400
2021-09-10T18:14+0400
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
դավիթ բաբայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28963167_0:142:1401:933_1920x0_80_0_0_74347b9dd014ad6603ce4407fa737b7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի -Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին։ Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։Նորին Սրբությունը բարձր գնահատեց նախարարի Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում տեղի ունեցող միջազգային համաժողովին մասնակցությունը, որով հնարավորություն է ընձեռնվում ժողովականներին համապարփակ ներկայացնելու Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և հիմնախնդիրը։Վեհափառը նախարարին տեղեկացրեց, որ այս շրջանում քույր եկեղեցիների ներկայացուցիչները ևս համապատասխան աշխատանքներ են իրականացրել միջազգային ատյաններում բարձրաձայնելու Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ։Նախարար Դավիթ Բաբայանն իր խոսքում ընդգծեց, որ Արցախը մշտապես զգացել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու աջակցությունը և մեծապես կարևորել ու գնահատել այն։ Վերջինս նաև ընդգծեց նման համաժողովների կազմակերպման կարևորությունը, որոնց միջոցով հնարավոր է Արցախն առավել ճանաչելի դարձնել միջազգային տարբեր հարթակներում։Ինչպես արդեն հայտնել էինք, Մայր աթոռի արխիվը «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի շրջանակում կազմակերպել է արխիվային վավերագրերի և լուսանկարների ցուցահանդես, որի հեղինակը և համադրողը Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանն է:
https://arm.sputniknews.ru/20210907/xarabaxi-hakamartutyun-davit-babayan-28924356.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28963167_0:53:1401:933_1920x0_80_0_0_5011d0306f1e8dd835e624ee4a5bf6b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դավիթ բաբայան
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դավիթ բաբայան
Արցախը մշտապես զգացել է եկեղեցու աջակցությունը. կաթողիկոսն ընդունել է Դավիթ Բաբայանին
17:59 10.09.2021 (Թարմացված է: 18:14 10.09.2021) Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի շրջանակում կազմակերպված արխիվային վավերագրերի և լուսանկարների ցուցահանդեսin:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի -Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին։ Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Նորին Սրբությունը բարձր գնահատեց նախարարի Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում տեղի ունեցող միջազգային համաժողովին մասնակցությունը, որով հնարավորություն է ընձեռնվում ժողովականներին համապարփակ ներկայացնելու Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները և հիմնախնդիրը։
Վեհափառը նախարարին տեղեկացրեց, որ այս շրջանում քույր եկեղեցիների ներկայացուցիչները ևս համապատասխան աշխատանքներ են իրականացրել միջազգային ատյաններում բարձրաձայնելու Ադրբեջանի ոտնձգություններն Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ։
Նախարար Դավիթ Բաբայանն իր խոսքում ընդգծեց, որ Արցախը մշտապես զգացել է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու աջակցությունը և մեծապես կարևորել ու գնահատել այն։ Վերջինս նաև ընդգծեց նման համաժողովների կազմակերպման կարևորությունը, որոնց միջոցով հնարավոր է Արցախն առավել ճանաչելի դարձնել միջազգային տարբեր հարթակներում։
Ինչպես արդեն
հայտնել էինք, Մայր աթոռի արխիվը «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի շրջանակում կազմակերպել է արխիվային վավերագրերի և լուսանկարների ցուցահանդես, որի հեղինակը և համադրողը Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանն է: