00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ստեփան Դանիելյան
ՀՀ կառավարությունը միշտ չէ, որ ստրատեգիական որոշումներով է առաջնորդվում. Ստեփան Դանիելյան
09:06
5 ր
Կարապետ Հովհաննիսյան
3–սենյականոց բնակարանների վարձակալության արժեքը կնվազի մինչև 90-120 հազար դրամ. Կարապետ Հովհաննիսյան
09:12
7 ր
Բաբկեն Թունյան
ՀՀ–ում ծխախոտի տուփերը պետք է համապատասխանեն ԵԱՏՄ կանոնակագին. Բաբկեն Թունյան
09:20
8 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհարմար հարցեր` Սասուն Խաչատրյանին. ինչպե՞ս հաղթահարեց հարցուպատասխանի փուլը ՀՔԾ պետը

© Sputnik / Aram NersesyanГлава Специальной следственной службы Сасун Хачатрян перед началом заседания Правительства Армении (16 октября 2018). Еревaн
Глава Специальной следственной службы Сасун Хачатрян перед началом заседания Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Բաժանորդագրվել
Հակակոռուպցիոն նոր մարմնի նախագահի երեք թեկնածուներն էլ պատասխանեցին իրենց ուղղված հարցերին։ Գնահատականները շատ բարձր չեն, բայց անցողիկ շեմը հաղթահարված է։ Հաղթողին կորոշի վարչապետը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Նոր ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեք թեկնածուները հաղթահարեցին հարցուպատասխանի փուլը։
Тигран Хачикян - Sputnik Արմենիա, 1920, 03.01.2021
ՌԱԴԻՈ
Հնարավո՞ր է արդյոք այս իրողությունների դեպքում կիրառել հակակոռուպցիոն ռազմավարություն
Մրցութային հանձնաժողովի նախագահ Համլետ Ասատրյանը, ամփոփելով գրեթե ողջ աշխատանքային օրը տևած հարցազրույցների արդյունքները, հայտնեց, որ մրցութային հանձնաժողովի անդամների գնահատմամբ` ՀՔԾ գործող նախագահ Սասուն Խաչատրյանը ստացել է 308 միավոր, Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Դավիթ Մկրտումյանը`257 միավոր, փաստաբան Գառնիկ Թորոսյանը` 302 միավոր։
Հանձնաժողովի անդամները գնահատել են նաև թեկնածուների բարեվարքությունը։ Այս ցուցանիշով առջևում Դավիթ Մկրտումյանն է, որի բարեվարքությունը գրահատվել է 121 միավոր, Սասուն Խաչատրյանի բարեվարքությունը հանձնաժողովը գնահատել է 112, Գառնիկ Թորոսյանինը`107 միավոր։
«Ինչպես պարզվեց` երեք թեկնածուներն էլ հաղթահարել են նվազագույն շեմը, և առաջարկում եմ կառավարություն ներկայացնելու համար հաստատել կայացված որոշումը»,– ասաց հանձնաժողովի նախագահը։
Հանձնաժողովի 4 անդամները միաձայն հաստատեցին թեկնածուների ստացած միավորները։
Ոչ թե Փաշինյանը, այլ ԱԺ–ն պետք է նշանակի. Սողոմոնյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի մասին
Նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին կնշանակի վարչապետը` առաջնորդվելով մրցույթի արդյունքներով։
Նշենք, որ հարցուպատասխանի փուլում հանձնաժողովի հետաքրքությունը հիմնականում կենտրոնացած էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վրա։
Сюзанна Согомонян - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2019
ՌԱԴԻՈ
Սողոմոնյան. «Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման գործընթացն ամբողջությամբ քաղաքականացված է»
Հանձնաժողովի անդամներն, օրինակ, հետաքրքրվեցին` արդյո՞ք Խաչատրյանն ավտոմեքենա չունի, որ հայտարարագրում շարժական գույք չի հայտարարագրել։
ՀՔԾ պետը պարզաբանեց, որ սեփական ավտոմեքենա չունի, բայց անհրաժեշտության դեպքում կնոջ եղբոր ավտոմեքենան է վարում։
«Ես շատ քիչ եմ մեքենա վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա, առավոտից մինչև ուշ գիշեր ես հիմնականում աշխատավայրում եմ: Եթե ավտոմեքենա վարելու անհրաժեշտություն է լինում, խնդրում եմ, տրամադրում է, վարում եմ, - ասաց Խաչատրյանը,– այդ մեքենան, եթե չեմ սխալվում, 2011 կամ 2012 թվականի արտադրության է, Porsche Cayenne մակնիշի»:
Հանձնաժողովին նաև հետաքրքրեց 2017 թվականին Սասուն Խաչատրյանի կնոջ ստացած 2,5 մլն դրամի և 1600 դոլար նվիրատվությունը։
Խաչատրյանը պարզաբանեց, որ այդ ժամանակ ինքը Հայաստանում չի եղել, իսկ իր դուստրը հրավեր էր ստացել Հունաստանի համալսարաններից մեկից, և դեսպանատունը մուտքի արտոնագիր տալու համար պահանջել է, որ ծնողներից մեկի հաշվին որոշակի գումար լինի` որպես երաշխիք, որ երեխան այդ երկրում ապահովված կլինի։
Այդ սկանդալային պարգևավճարները. ի՞նչ է ասում հակակոռուպցիոն փորձագետը
Ու դարձյալ հիշատակվեց կնոջ եղբոր անունը։
«Քանի որ ես Հայաստանում չէի, կինս իր եղբորը՝ Տիգրան Գևորգյանին, խնդրել էր իր անունով բացված հաշվեհամարին փոխանցել նշված գումարը»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ճիշտ 45 րոպե հետո այդ գումարը հանվել է ու վերադարձվել տիրոջը` Տիգրան Գևորգյանին։
Նշենք, որ 2020թ–ի դեկտեմբերին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով` կոմիտեի նախագահին նշանակում է վարչապետը՝ վեց տարի ժամկետով:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում:
Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթները:
Լրահոս
0