https://arm.sputniknews.ru/20210910/adrbejani-u-irani-sahmnain-poxhradzgutyun-e-texi-unecel-ka-viravor-28963752.html
Ադրբեջանի ու Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա վիրավոր
Ադրբեջանի ու Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա վիրավոր
Sputnik Արմենիա
Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է 11 կիլոգրամ 700 գրամ թմրանյութի նմանվող զանգված: 10.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-10T18:03+0400
2021-09-10T18:03+0400
2021-09-10T18:29+0400
աշխարհ
տարածաշրջան
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/07/24377959_0:151:1600:1051_1920x0_80_0_0_b5a664e7cf4cc2f718dbfebfdb23fdd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր։ Այս մասին նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարության մեջ:Ադրբեջանական Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը նկատել են, որ երեք անհայտ անձ Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ խախտել են պետական սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել սահմանապահների դեպի օդ նախազգուշական կրակոցներին։ Սահմանապահները կրակ են բացել սահմանախախտների ուղությամբ, ինչի հետևանքով նրանցից մեկը վիրավորվել է, իսկ երկուսին հաջողվել է դիմել փախուստի։Ձեռքից վիրավորված սահմանախախտը տեղափոխվել է հիվանդանոց: Նա ներկայացել է որպես 1981 թվականին ծնված՝ Իրանի քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա: Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է 11 կիլոգրամ 700 գրամ թմրանյութի նմանվող զանգված: Դեպքի մասին տեղյակ է պահվել իրանական կողմին։Հայկական հնագույն եկեղեցու զարդանախշերը` գոտիների վրա. Իրանում եզակի ցուցահանդես կբացվի
https://arm.sputniknews.ru/20210907/amenayn-hayoc-katoxikosn-yndunel-e-irani-despanin-28921925.html
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/07/24377959_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c1de4ca8bf0094f06c2dcbbc72782d98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, տարածաշրջան , ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, սահման
աշխարհ, տարածաշրջան , ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, սահման
Ադրբեջանի ու Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա վիրավոր
18:03 10.09.2021 (Թարմացված է: 18:29 10.09.2021) Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է 11 կիլոգրամ 700 գրամ թմրանյութի նմանվող զանգված:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր։ Այս մասին նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարության մեջ:
Ադրբեջանական Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը նկատել են, որ երեք անհայտ անձ Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ խախտել են պետական սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել սահմանապահների դեպի օդ նախազգուշական կրակոցներին։ Սահմանապահները կրակ են բացել սահմանախախտների ուղությամբ, ինչի հետևանքով նրանցից մեկը վիրավորվել է, իսկ երկուսին հաջողվել է դիմել փախուստի։
Ձեռքից վիրավորված սահմանախախտը տեղափոխվել է հիվանդանոց: Նա ներկայացել է որպես 1981 թվականին ծնված՝ Իրանի քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա: Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է 11 կիլոգրամ 700 գրամ թմրանյութի նմանվող զանգված: Դեպքի մասին տեղյակ է պահվել իրանական կողմին։