00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաժեշտ խցանումներին ու «Գազելներին». Երևանում տրանսպորտի խնդիրն արմատական լուծում կստանա

© Sputnik / Asatur YesayantsЧас пик в Ереване
Час пик в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվել
Էդգար Գալստյանը կարծում է, որ հասարակական տրանսպորտի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է լուծել 6 խնդիր, և քաղաքապետարանն արդեն սկսել է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև տարեվերջ 211 ավտոբուս բերել ու գործարկել դրանք հասարակական տրանսպորտի ամենախնդրահարույց երթուղիներում: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը՝ մեկնաբանելով քաղաքում տրանսպորտի ճգնաժամային իրավիճակը։
Տրանսպորտային խնդիրը «մշտական տոմս» ունի Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Ինչպես խուսափել խցանումներից. ամեն ինչ Երևանի տրանսպորտի մասին
Բանն այն է, որ Sputnik Արմենիայի խմբագրությունը բազմաթիվ զանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք բողոքում են հասարակական տրանսպորտի բացակայության, քաղաքի կենտրոն տանող ճանապարհներին երկարատև խցանումների, ինչպես նաև ավտոբուսների ու երթուղայինների գերբեռնվածության խնդիրներից:
Գալստյանն ասաց, որ վերջին երկու տարիների ընթացքում տրանսպորտային ցանցից շուրջ 400 միավոր է դուրս բերվել, քանի որ դրանք արդեն ավելի քան 15 տարի շահագործվել էին ու պարբերաբար փչանում էին: Մինչև տարեվերջ նույն պատճառով «գծից կհանեն» ևս 100-140 մեքենա։ Դա, բնականաբար, ազդում է հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա։
«Երևանի քաղաքապետարանն արդեն 100 նոր ավտոբուս է գործարկել, ևս 211 ավտոբուս մինչև տարեվերջ կբերենք։  Դրանք կսպասարկեն այն երթուղիները, որոնցում քիչ փոխադրամիջոց կա կամ ընդհանրապես չկա։ Այժմ իրավիճակի մոնիթորինգ է իրականացվում», - ասաց վարչության ղեկավարը։
Նա ավելացրեց, որ որոշ տրանսպորտային ընկերությունների արդեն ժամանակ են տվել, որ կարգի բերեն իրենց տրանսպորտային պարկը, ավելացնեն մեքենաներն ու քաղաքապետարանի չափանիշներին համապատասխան աշխատեն: Գալստյանի խոսքով` այս պահին բանակցություններ են ընթանում նաև ճանապարհային ոստիկանության հետ` որոշակի ժամերի մի քանի փողոցում բեռնատար ավտոմեքենաների տեղաշարժը խիստ սահմանափակելու ուղղությամբ, որ ճանապարհները բեռնաթափեն:
Тигран Кеян - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2020
ՌԱԴԻՈ
Ինչ է պետք անել Երևանում խցանումներից խուսափելու համար. Քեյանը լուծում է առաջարկում
«Տրանսպորտի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է լուծել վեց խնդիր՝ արդիականացնել տրանսպորտային պարկը, ներդնել նոր տրանսպորտային ցանց, արդիականացնել տրանսպորտի սպասարկման բազան, միասնական տոմս ներդնել, տրանսպորտային ցանց ձավորել ու պրոֆեսիոնալ վարորդների ներգրավել։ Այս պահին այդ ուղղությամբ աշխատանքների մի մասն արդեն կատարվել է», - ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը ճանապարհների բեռնաթափման ու խցանումներից ազատվելու համար շրջանցիկ ճանապարհներ է կառուցում ու պատրաստվում է մի շարք քաղաքաշինական ծրագրեր իրականացնել:
Ուղևորներով գերբեռնված ճանապարհների խնդրի լուծման նպատակով քաղաքային իշխանությունը առաջարկությունների նախագիծ է ուղարկել ճանապարհային ոստիկանություն:
Նոր հավելվածը կթեթևացնի վթարների ստեղծած խցանումները, կկրճատվի կեղծ պատահարների թվաքանակը

Լրահոս
0