https://arm.sputniknews.ru/20210909/vrastanum-hardzakvel-en-banki-vra-tesayuter-28950764.html
Վրաստանում հարձակվել են բանկի վրա. ի՞նչ է կատարվում դեպքի վայրում. տեսանյութեր
Վրաստանում հարձակվել են բանկի վրա. ի՞նչ է կատարվում դեպքի վայրում. տեսանյութեր
Sputnik Արմենիա
Ականատեսների խոսքով` չարագործը զինված է եղել նռնակով։ Ուժային կառույցների ներկայացուցիչները բանակցում են նրա հետ։ 09.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-09T18:42+0400
2021-09-09T18:42+0400
2021-09-09T18:44+0400
տարածաշրջան
աշխարհ
կովկաս
վրաստանի հանրապետություն
բանկ
ավազակային հարձակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28949916_0:0:1867:1051_1920x0_80_0_0_b6260c3b23ad0a33868b295c4c7eb6b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի Ղվարել քաղաքում զինված չարագործը ներխուժել Է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։Հաղորդագրության համաձայն՝ հարձակումը գրանցվել է տեղական ժամանակով 16։00-ին։ Ականատեսների խոսքով՝ տղամարդը եղել է մուգ կանաչ հագուստով, մուգ ակնոցով, ձեռքին՝ նռնակ։ Մի քանի հոգու հաջողվել է լքել բանկի շենքը։ Սակայն ներսում են մնացել բանկի երկու աշխատակիցները, որոնց չարագործը պատանդ է վերցրել։Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու հատուկ նշանակության ջոկատայինները։ Պատանդների հարազատներին ու լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ շենքին։Ուժային կառույցների աշխատակիցները կապ են հաստատել տղամարդու հետ, որը փրկագին է պահանջել մարդկանց ազատ արձակելու համար։Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պատանդներին այնուամենայնիվ հաջողվել է լքել շենքը։ Չարագործի հետ բանակցությունները շարունակվում են։«Նա տարբեր գումարներ է ասում։ Այնպես որ հիմա նրա և իրավապահների միջև բանակցություններ են ընթանում։ Սպասենք արդյունքին։ Հիմա նա մենակ է բանկում», - ասել է Կախեթի նահանգապետ Իրակլի Շիոշվիլին։Հիշեցնենք` վերջին շրջանում Վրաստանում հաճախակի են դարձել նմանատիպ հարձակումները։ 2020 թվականի հոկտեմբերին Զուգդիդում հարձակվել էին «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա, նոյեմբերին կողոպտել էին նույն բանկի թբիլիսյան մասնաճյուղը: 2021 թվականի ապրիլին չարագործը Թբիլիսիի Հավլաբարի շրջանում հարձակվել էր «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա և պատանդ վերցրել 7 հոգու։ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է ձեռքերը վեր պարզած 13-ամյա տղային. տեսանյութ
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28949916_212:0:1647:1076_1920x0_80_0_0_20d501fc62ed9d90ad6aec1eef4ff713.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տարածաշրջան , աշխարհ, կովկաս, վրաստանի հանրապետություն, բանկ, ավազակային հարձակում
տարածաշրջան , աշխարհ, կովկաս, վրաստանի հանրապետություն, բանկ, ավազակային հարձակում
Վրաստանում հարձակվել են բանկի վրա. ի՞նչ է կատարվում դեպքի վայրում. տեսանյութեր
18:42 09.09.2021 (Թարմացված է: 18:44 09.09.2021) Ականատեսների խոսքով` չարագործը զինված է եղել նռնակով։ Ուժային կառույցների ներկայացուցիչները բանակցում են նրա հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի Ղվարել քաղաքում զինված չարագործը ներխուժել Է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ։ Տեղեկությունը հայտնում է
Sputnik Գրուզիան՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Հաղորդագրության համաձայն՝ հարձակումը գրանցվել է տեղական ժամանակով 16։00-ին։ Ականատեսների խոսքով՝ տղամարդը եղել է մուգ կանաչ հագուստով, մուգ ակնոցով, ձեռքին՝ նռնակ։ Մի քանի հոգու հաջողվել է լքել բանկի շենքը։ Սակայն ներսում են մնացել բանկի երկու աշխատակիցները, որոնց չարագործը պատանդ է վերցրել։
Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու հատուկ նշանակության ջոկատայինները։ Պատանդների հարազատներին ու լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ շենքին։
Ուժային կառույցների աշխատակիցները կապ են հաստատել տղամարդու հետ, որը փրկագին է պահանջել մարդկանց ազատ արձակելու համար։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պատանդներին այնուամենայնիվ հաջողվել է լքել շենքը։ Չարագործի հետ բանակցությունները շարունակվում են։
«Նա տարբեր գումարներ է ասում։ Այնպես որ հիմա նրա և իրավապահների միջև բանակցություններ են ընթանում։ Սպասենք արդյունքին։ Հիմա նա մենակ է բանկում», - ասել է Կախեթի նահանգապետ Իրակլի Շիոշվիլին։
Հիշեցնենք` վերջին շրջանում Վրաստանում հաճախակի են դարձել նմանատիպ հարձակումները։ 2020 թվականի հոկտեմբերին Զուգդիդում հարձակվել էին «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա, նոյեմբերին կողոպտել էին նույն բանկի թբիլիսյան մասնաճյուղը: 2021 թվականի ապրիլին չարագործը Թբիլիսիի Հավլաբարի շրջանում
հարձակվել էր «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա և պատանդ վերցրել 7 հոգու։