https://arm.sputniknews.ru/20210909/rusastan-sportayin-petutyun-vahram-dumanyan-masnakcel-e-forumin-28948136.html
«Ռուսաստան՝ սպորտային պետություն». Վահրամ Դումանյանը մասնակցել է ֆորումին
«Ռուսաստան՝ սպորտային պետություն». Վահրամ Դումանյանը մասնակցել է ֆորումին
Sputnik Արմենիա
Նախարարը ներկա է եղել «Ժամանակակից սպորտ. նորարարություններ և հեռանկարներ» խորագրով ցուցահանդեսին։ 09.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-09T16:29+0400
2021-09-09T16:29+0400
2021-09-09T16:45+0400
հայաստան
հասարակություն
վահրամ դումանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28947846_0:61:1800:1074_1920x0_80_0_0_7157624d254ed88b5fcb9acfd3566bc6.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» («Россия-спортивная держава») 9-րդ ֆորումը, որին ի թիվս տարբեր երկրների մարզական պատասխանատու պաշտոնյաների՝ հրավիրված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» 9-րդ ֆորումը
Սեպտեմբերի 8-10-ն անցկացվող այս լայնածավալ միջոցառման շրջանակում նախատեսված են կլոր սեղաններ, նիստեր, գիտական կոնֆերանս, ցուցահանդես, որոնց ընթացքում քննարկվում են պրոֆեսիոնալ և զանգվածային սպորտի, ֆիզիկական կուլտուրայի ոլորտի ներկայիս մարտահրավերները և զարգացման հեռանկարները:Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» 9-րդ ֆորումը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է ֆորումի առաջին օրվա միջոցառումներին, գործընկերների հետ քննարկել ոլորտի զարգացումներին և հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» 9-րդ ֆորումը
Նա նաև ներկա է եղել «Ժամանակակից սպորտ. նորարարություններ և հեռանկարներ» խորագրով ցուցահանդեսին, որը ներառում է բազմաթիվ տաղավարներ, այդ թվում՝ «Սպորտ, գիտություն և կրթություն», «Սպորտային օբյեկտների նախագծում և կառուցում», «Սպորտային սարքավորումներ», «Մանկապատանեկան սպորտ» և այլն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28947846_0:0:1600:1200_1920x0_80_0_0_816d5302d3a4a8c219a9b18fa599a59b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , վահրամ դումանյան
հայաստան, հասարակություն , վահրամ դումանյան
«Ռուսաստան՝ սպորտային պետություն». Վահրամ Դումանյանը մասնակցել է ֆորումին
16:29 09.09.2021 (Թարմացված է: 16:45 09.09.2021) Նախարարը ներկա է եղել «Ժամանակակից սպորտ. նորարարություններ և հեռանկարներ» խորագրով ցուցահանդեսին։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» («Россия-спортивная держава») 9-րդ ֆորումը, որին ի թիվս տարբեր երկրների մարզական պատասխանատու պաշտոնյաների՝ հրավիրված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Տեղեկությունը հայտնում են
ԿԳՄՍ նախարարությունից։ Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» 9-րդ ֆորումը
Սեպտեմբերի 8-10-ն անցկացվող այս լայնածավալ միջոցառման շրջանակում նախատեսված են կլոր սեղաններ, նիստեր, գիտական կոնֆերանս, ցուցահանդես, որոնց ընթացքում քննարկվում են պրոֆեսիոնալ և զանգվածային սպորտի, ֆիզիկական կուլտուրայի ոլորտի ներկայիս մարտահրավերները և զարգացման հեռանկարները:
Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» 9-րդ ֆորումը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է ֆորումի առաջին օրվա միջոցառումներին, գործընկերների հետ քննարկել ոլորտի զարգացումներին և հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:
Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մեկնարկել է «Ռուսաստան՝ սպորտային պետություն» 9-րդ ֆորումը
Նա նաև ներկա է եղել «Ժամանակակից սպորտ. նորարարություններ և հեռանկարներ» խորագրով ցուցահանդեսին, որը ներառում է բազմաթիվ տաղավարներ, այդ թվում՝ «Սպորտ, գիտություն և կրթություն», «Սպորտային օբյեկտների նախագծում և կառուցում», «Սպորտային սարքավորումներ», «Մանկապատանեկան սպորտ» և այլն: