https://arm.sputniknews.ru/20210909/putin-zinichev-heros-28943582.html
Պուտինը Զինիչևին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում
Պուտինը Զինիչևին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը արտակարգ իրավիճակների նախարարի մահն անվանել էր իր անձնական կորուստը: Նրանք ընկերներություն են արել երկար տարիներ։ 09.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-09T10:49+0400
2021-09-09T10:49+0400
2021-09-09T12:08+0400
ռուսաստան
աշխարհ
վլադիմիր պուտին
հերոս
եվգենի զինիչև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28943350_0:0:3147:1770_1920x0_80_0_0_24bce73b2e6f35dcb433a39eb242c2e6.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևին։«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով բանակի գեներալ Ե. Ն. Զինիչևին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում (հետմահու) է շնորհվել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ դրսևորած հերոսության, խիզախության և արիության համար»,-ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։Հիշեցնենք`Ռուսաստանի ԱԻՆ-ի զոհված ղեկավար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը` Ռուսաստանի մայրաքաղաքում: Նախարարին կհուղարկավորեն նույն օրը Սանկտ Պետերբուրգում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զինիչը ողբերգական կերպով զոհվել է Նորիլսկում զորավարժությունների ժամանակ՝ փորձելով փրկել կինոօպերատոր Ալեքսանդր Մելնիկին:Զոհվել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը՝ մեկ այլ մարդու կյանքը փրկելու համարԶինիչև 55 տարեկան էր, նախարարի պաշտոնը նա զբաղեցրել է 2018-ին, 2020-ին նրան շնորհվել է բանակի գեներալի կոչում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զինիչևի մահն անվանել է անդառնալի կորուստ։ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը երկար տարիներ գլխավորում էր ԱԻՆ-ը, ասել է. «Զոհվել է որպես իսկական փրկարար, ինչպիսին եղել է ողջ կյանքում»:290 տոննա հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ, ևս 90 տոննա տեղ կհասնի առաջիկայում. Զինիչև
https://arm.sputniknews.ru/20210908/mets-korust-e-naxarari-mahcy-cncel-e-putinin-28931823.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28943350_0:0:2731:2048_1920x0_80_0_0_1aab9a307c73f9a459a54e2fc7393024.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, վլադիմիր պուտին, հերոս, եվգենի զինիչև
ռուսաստան, աշխարհ, վլադիմիր պուտին, հերոս, եվգենի զինիչև
Պուտինը Զինիչևին հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում
10:49 09.09.2021 (Թարմացված է: 12:08 09.09.2021) Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը արտակարգ իրավիճակների նախարարի մահն անվանել էր իր անձնական կորուստը: Նրանք ընկերներություն են արել երկար տարիներ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևին։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով բանակի գեներալ Ե. Ն. Զինիչևին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում (հետմահու) է շնորհվել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ դրսևորած հերոսության, խիզախության և արիության համար»,-ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք`Ռուսաստանի ԱԻՆ-ի զոհված ղեկավար Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը` Ռուսաստանի մայրաքաղաքում: Նախարարին կհուղարկավորեն նույն օրը Սանկտ Պետերբուրգում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զինիչը ողբերգական կերպով զոհվել է Նորիլսկում զորավարժությունների ժամանակ՝ փորձելով փրկել կինոօպերատոր Ալեքսանդր Մելնիկին:
Զինիչև 55 տարեկան էր, նախարարի պաշտոնը նա զբաղեցրել է 2018-ին, 2020-ին նրան շնորհվել է բանակի գեներալի կոչում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զինիչևի մահն անվանել է անդառնալի կորուստ։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որը երկար տարիներ գլխավորում էր ԱԻՆ-ը, ասել է. «Զոհվել է որպես իսկական փրկարար, ինչպիսին եղել է ողջ կյանքում»: