https://arm.sputniknews.ru/20210909/hancavor-xumb-kapan-odnoklassniki-28948059.html
Հանցավոր խումբ Կապանում. «Օդնոկլասնիկի» կայքի օգտատերերից 11 մլն դրամ են հափշտակել
Հանցավոր խումբ Կապանում. «Օդնոկլասնիկի» կայքի օգտատերերից 11 մլն դրամ են հափշտակել
Sputnik Արմենիա
Քաղաքացիները կայքի օգտատերերից խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարները և ՀՀ և ՌԴ տարածքներում գործող... 09.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-09T16:18+0400
2021-09-09T16:18+0400
2021-09-09T16:37+0400
հասարակություն
հայաստան
կապան
սոցցանցեր
խաբեություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24631140_0:176:3019:1874_1920x0_80_0_0_65ddca9505560a0dd107d4fef30abbc5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 11 միլիոն դրամի հափշտակություն կատարելու և փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Նշվում է, որ Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, մի խումբ համաքաղաքացիների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով, «Օդնոկլասսնիկի» կայքի (ok.ru) օգտատերերից 168 անգամ գումար են հափշտակել։Հանցավոր խումբը գործել է 2019թ. փետրվարի 28-ից մինչև 2020թ. հուլիսի 9-ը։ Նրանք կայքում գրանցված օգտատերերի էջերից բեռնել են վերջիններիս էջերում առկա լուսանկարները և տվյալները, որոնց միջոցով նույն կայքում ստեղծել են կեղծ էջեր՝ դրանք նմանեցնելով վերոնշյալ օգտատերերի իրական էջերին: Ստեղծված կեղծ նմանակ էջերի միջոցով իրական էջերի օգտատերերի անունից 28 և 30-ամյա տղամարդիկ նամակագրություն են վարել իրական էջերի ընկերների ցանկում ընդգրկված անձանց հետ, վերջիններիս քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները: Արդյունքում՝ նշված ժամանակահատվածում մի շարք անձանց քարտային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 10,9 մլն ՀՀ դրամ գումար:Հանցավոր խմբի զոհերն են դարձել ՀՀ և ՌԴ քաղաքացիներ։39-ամյա տղամարդը բանկից գումար է հափշտակել, թմրամիջոց ու զենք պահել. նա կալանավորվել էՆշվում է, որ Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները հափշտակված 11 մլն դրամ գումարի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով նշված ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ փոխանցումներ՝ այդ կերպ օրինականացնելով վերոնշյալ գումարը, ապա տիրապետել, օգտագործել ու տնօրինել են այն:Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հափշտակություն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի գույքը օրինականացնելը), իսկ խմբի 4 անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելը):30-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս 5-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:Խմբի կազմում գործող մյուս անձանց ինքնությունը, ինչպես նաև գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով քրեական գործից առանձին մաս է անջատվել, որի նախաքննությունը շարունակվում է:Երևանի 2 բնակիչ հափշտակել են զինծառայության մեջ գտնվող անձանց փոխանցվող գումարները. ԱԱԾ
https://arm.sputniknews.ru/20210324/hamacancum-nor-xabeutyune-taracvum-26911417.html
https://arm.sputniknews.ru/20200901/hay-iranakan-hancavor-khumb-e-bacahaytvel-khabeutyamb-hayastan-en-berel-50-irancu-24305963.html
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24631140_143:0:2874:2048_1920x0_80_0_0_d97c47080b040b6e136f6228adef9564.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, կապան, սոցցանցեր, խաբեություն
հասարակություն , հայաստան, կապան, սոցցանցեր, խաբեություն
Հանցավոր խումբ Կապանում. «Օդնոկլասնիկի» կայքի օգտատերերից 11 մլն դրամ են հափշտակել
16:18 09.09.2021 (Թարմացված է: 16:37 09.09.2021) Քաղաքացիները կայքի օգտատերերից խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարները և ՀՀ և ՌԴ տարածքներում գործող էլեկտրոնային դրամապանակներ ակտիվացնելու նպատակով ստացված գաղտնաբառերը:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 11 միլիոն դրամի հափշտակություն կատարելու և փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, մի խումբ համաքաղաքացիների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով, «Օդնոկլասսնիկի» կայքի (ok.ru) օգտատերերից 168 անգամ գումար են հափշտակել։
Հանցավոր խումբը գործել է 2019թ. փետրվարի 28-ից մինչև 2020թ. հուլիսի 9-ը։ Նրանք կայքում գրանցված օգտատերերի էջերից բեռնել են վերջիններիս էջերում առկա լուսանկարները և տվյալները, որոնց միջոցով նույն կայքում ստեղծել են կեղծ էջեր՝ դրանք նմանեցնելով վերոնշյալ օգտատերերի իրական էջերին: Ստեղծված կեղծ նմանակ էջերի միջոցով իրական էջերի օգտատերերի անունից 28 և 30-ամյա տղամարդիկ նամակագրություն են վարել իրական էջերի ընկերների ցանկում ընդգրկված անձանց հետ, վերջիններիս քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները: Արդյունքում՝ նշված ժամանակահատվածում մի շարք անձանց քարտային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 10,9 մլն ՀՀ դրամ գումար:
Հանցավոր խմբի զոհերն են դարձել ՀՀ և ՌԴ քաղաքացիներ։
Նշվում է, որ Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները հափշտակված 11 մլն դրամ գումարի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով նշված ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ փոխանցումներ՝ այդ կերպ օրինականացնելով վերոնշյալ գումարը, ապա տիրապետել, օգտագործել ու տնօրինել են այն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հափշտակություն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի գույքը օրինականացնելը), իսկ խմբի 4 անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելը):
30-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս 5-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Խմբի կազմում գործող մյուս անձանց ինքնությունը, ինչպես նաև գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով քրեական գործից առանձին մաս է անջատվել, որի նախաքննությունը շարունակվում է: