https://arm.sputniknews.ru/20210909/gagik-tsarukyan-5-rd-angam-darcav-hayastani-azgayin-olimpiakan-komitei-naxagah-28953177.html
Գագիկ Ծառուկյանը 5-րդ անգամ դարձավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
Գագիկ Ծառուկյանը 5-րդ անգամ դարձավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
Sputnik Արմենիա
ՀԱՕԿ–ի փոխնախագահներ ընտրվեցին օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը և ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը: 09.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-09T22:31+0400
2021-09-09T22:31+0400
2021-09-09T22:33+0400
հայաստան
սպորտ
գագիկ ծառուկյան
հայաստանի օլիպիական կոմիտե (հաօկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28953026_0:0:1000:566_1920x0_80_0_0_fb0498898d63af67260bf62202a3bd33.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի Sputnik. Այսօր Երևանի Օլիմպավանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու-ընտրական համաժողովը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից։Նիստի սկզբում ներկաները հոտընկայս հարգել են արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայ մարտիկների հիշատակը:Օլիմպիական քառամյա փուլում ՀԱՕԿ –ի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ֆինանսական հաշվետվությամբ հանդես եկավ ՀԱՕԿ–ի վերստուգիչ հանձնաժողովի անդամ Հարություն Բաբայանը:Լսելով և քննարկելով 2016–2020թթ. ընկած ժամանակահատվածում ՀԱՕԿ –ի գործունեության մասին հաշվետվությունը, գլխավոր ասամբլեան, բավարար գնահատեց կազմակերպության կատարած աշխատանքները:Համաժողովի մասնակիցները միաձայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ վերընտրեցին Գագիկ Ծառուկյանին. ի դեպ, նա այդ պաշտոնում ընտրվեց հինգերորդ անգամ: ՀԱՕԿ–ի փոխնախագահներ ընտրվեցին օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը և ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:Կապանի համայնքապետը կրկնապատկել է Օլիմպիադայի մասնակից Լևոն Աղասյանի սպորտային նպաստըԳլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:Որոշ քննարկումից հետո ընտրվեց 15 հոգուց բաղկացած գործկոմի կազմը, իսկ երկարամյա փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը քվեարկությամբ դարձավ ՀԱՕԿ–ի պատվավոր փոխնախագահ:Վեհաժողովի աշխատանքներին ներկա էր ՀԱՕԿ–ի պատվավոր նախագահ 92 ամյա Ալբերտ Ազարյանը:
https://arm.sputniknews.ru/20210816/voski-chnvachecinq-bayc-masnakcutyunic-djgoh-chenq-washinyan-yndunel-e-olimoiakannerin-28684830.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28953026_0:0:1000:628_1920x0_80_0_0_c844b2256ade748915318640272363cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպորտ , գագիկ ծառուկյան, հայաստանի օլիպիական կոմիտե (հաօկ)
հայաստան, սպորտ , գագիկ ծառուկյան, հայաստանի օլիպիական կոմիտե (հաօկ)
Գագիկ Ծառուկյանը 5-րդ անգամ դարձավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
22:31 09.09.2021 (Թարմացված է: 22:33 09.09.2021) ՀԱՕԿ–ի փոխնախագահներ ընտրվեցին օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը և ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի Sputnik. Այսօր Երևանի Օլիմպավանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու-ընտրական համաժողովը: Այս մասին տեղեկացնում են
ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից։ Նիստի սկզբում ներկաները հոտընկայս հարգել են արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայ մարտիկների հիշատակը:
Օլիմպիական քառամյա փուլում ՀԱՕԿ –ի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ֆինանսական հաշվետվությամբ հանդես եկավ ՀԱՕԿ–ի վերստուգիչ հանձնաժողովի անդամ Հարություն Բաբայանը:
Լսելով և քննարկելով 2016–2020թթ. ընկած ժամանակահատվածում ՀԱՕԿ –ի գործունեության մասին հաշվետվությունը, գլխավոր ասամբլեան, բավարար գնահատեց կազմակերպության կատարած աշխատանքները:
Համաժողովի մասնակիցները միաձայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ վերընտրեցին Գագիկ Ծառուկյանին. ի դեպ, նա այդ պաշտոնում ընտրվեց հինգերորդ անգամ:
ՀԱՕԿ–ի փոխնախագահներ ընտրվեցին օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը և ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:
Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Որոշ քննարկումից հետո ընտրվեց 15 հոգուց բաղկացած գործկոմի կազմը, իսկ երկարամյա փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը քվեարկությամբ դարձավ ՀԱՕԿ–ի պատվավոր փոխնախագահ:
Վեհաժողովի աշխատանքներին ներկա էր ՀԱՕԿ–ի պատվավոր նախագահ 92 ամյա Ալբերտ Ազարյանը: