00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը չեն մասնակցի աշխարհի առաջնությանը

© Sputnik / Armenuhi MkhoyanАртур Алексанян (слева) и Карапет Чалян в мэрии города Гюмри (17 февраля 2020).
Артур Алексанян (слева) и Карапет Чалян в мэрии города Гюмри (17 февраля 2020).  - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվել
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացված է լինելու 12 ըմբիշով, որոնց թվում չկան Ալեքսանյանն ու Չալյանը։ Sputnik Արմենիան զրուցել է հավաքականի մարզչի հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբեր - Sputnik. Հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը չեն մասնակցի Նորվեգիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։
Առաջին անգամ է, որ օլիմպիական խաղերից հետո ըմբշամարտում անցկացվում է աշխարհի առաջնություն։ Այս անգամ օլիմպիական ցիկլը տևեց ոչ թե չորս, այլ հինգ տարի։ Եվ այդ հանգամանքը մեծ դերակատարում ունեցավ աշխարհի առաջնություն անցկացնելու համար։ Պարզ է, որ օլիմպիական խաղերին մասնակցած շատ ըմբիշներ կարող են բաց թողնել առաջիկա մրցաշարը հոգնածության պատճառով։
«Իհարկե հոգնածությունը իր դերակատարումը ունի, որ Արթուրն ու Կարապետը չեն մասնակցի աշխարհի առաջնությանը։ Բայց հիմնական պատճառը մեր ըմբիշների վնասվածքներն են։ Տոկիոյում կիսաեզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանի վնասվածքը (մկանաթելի կտրվածք) դեռևս չի ապաքինվել։ Կարապետ Չալյանն էլ մրցումներին մասնակցում էր վնասվածքով ու դեռ լիովին չի ապաքինվել։ Այդ պատճառով մեր երկու ըմբիշներին էլ որոշել ենք հանգիստ տալ ապաքինվելու ու վերականգնվելու համար։ Օլիմպիական նախապատրաստական ցիկլն այս անգամ ավելի կարճ է (4-փոխարեն 3 տարի), դրա համար հիմա շատ կարևոր է մտածել ապագայի մասին»,- ասաց Ալեքսանյանը։
Տոկիոյի օլիմպիական խաղերում անհաջողության մատնված ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ի տարբերություն վերը նշված ըմբիշների մասնակցելու են Նորվեգիայի մայրաքաղաքում անցկացվելիք մրցաշարին։ Բացի նրանցից, ազատ ոճի Հայաստանի հավաքականում ընդգրկված են լինելու նաև Արման Անդրեասյանն ու Արմեն Ավագյանը։
«Պարզապես պետք էր գոլ խփել». Կապառոսը` Լիխտենշտեյնի հետ խաղում չհաղթելու մասին
Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը հետևյալն է՝ Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Գեղամ Թորգոմյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասափյան (130 կգ)։
Հավելենք, որ ըմբշամարտի աշխարհի 2021 թվականի առաջնությունը անցկացվելու է հոկտեմբերի 2-10-ը Օսլոյում։
Ավտովթարի հետևանքով կոմայի մեջ հայտնված «Շիրակի» ֆուտբոլիստն արձագանքել է հարազատներին
Լրահոս
0