00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաթոյանը մանրամասներ ներկայացրեց Ադրբեջանում պահվող գերիների հանդեպ դաժան վերաբերմունքից

© Sputnik / Aram NersesyanПленные спускаются по трапу самолета в аэропорту Эребуни (14 декабря 2020). Еревaн
Пленные спускаются по трапу самолета в аэропорту Эребуни (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվել
ՀՀ ՄԻՊ–ի արտահերթ զեկույցն ամբողջությամբ շարադրվել է անգլերենով։ Այն փաստերով հանդերձ կհրապարակվի։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրին անգլերենով կազմված արտահերթ զեկույցից, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը: Ասուլիսին ներկա էին նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Российские миротворцы участвуют в восстановлении инфраструктуры г. Мартуни в Карабахе - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Գերի ընկած արցախցուն ադրբեջանցիները խոշտանգել ու բռնության են ենթարկել
Սահակյանն ընդգծեց, որ այս պատերազմի ընթացքում ռազմագերիների բռնի անհետացում է տեղի ունեցել։ Պատերազմից շուրջ 10 ամիս անց շատ մարդկանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո, անորոշ է։
«Միջազգային ստանդարտները պահանջում են, որ պատասխանատվություն նախատեսվի բռնի անհետացման դեպքերի համար։ Պատասխանատու են ոչ միայն նրանք, ովքեր ուղղակիորեն ներգրավված են, այլև այն պաշտոնատար անձինք, որոնք չեն կանխել, որոնց անգործության պատճոռով հնարավոր է եղել բռնի անհետացումը»,–ասաց Սահակյանը։
Հայ գերիներին խոշտանգած ադրբեջանցիները կարող են քրեորեն պատժվել. Սիրանուշ Սահակյան
Թաթոյանն իր հերթին նշեց` փաստերը, որոնք վերաբերում են ինչպես ռազմագերիներին, այնպես էլ քաղաքացիական անձանց, տարբեր աղբյուրներից ստուգվել են, և այդ առումով զեկույցն ունի ամենաբարձր հիմնավորումը։
«Թե՛ քաղաքացիական անձինք, թե զինծառայողները համատարած ենթարվել են խոշտանգման։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից ու սննդից, որը տրամադրել են նվաստացումներից ու դաժան ծեծից հետո։ Եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին ու ստիպել են ուտել հատակից կամ սոված ռազմագերու աչքի առաջ սնունդը գցել են աղբամանի մեջ։ Եղել են դեպքեր, երբ ուտելու համար տվել են 10 վայրկյան և անկախ նրանից, թե ռազմագերին հասցրել է հացը ուտել, թե ոչ, գցել են աղբամանի մեջ։ Եղել են դեպքեր, որ թքել են սննդի մեջ ու ռազմագերուն ստիպել ուտել»,–ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով`առանձնակի դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների ժամանակ։ Հայ գերիներին ստիպել են տանել ցավը։ Հաճախ ծեծն ու խոշտանգումը եղել է հենց վերքի վրա մատը դնելով, խփելով, որ էլ ավելի ցավի։ Ստիպել են, որ մարդիկ խնդրեն, աղաչեն բժշկական օգնություն ու սնունդ։
Сирануш Саакян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Հայ գերիներին խոշտանգած ադրբեջանցիները կարող են քրեորեն պատժվել. Սիրանուշ Սահակյան
Ձմեռվա ցուրտ եղանակին, մերկ վիճակում, հայ գերիներին ստիպել են ձեռքերը կապված քնել հատակին, հետո պատուհանն են բաց թողել, որ ավելի ցուրտ լինի, երբեմն էլ մարդկանց վրա սառը ջուր են լցրել։
Խիստ պատժի են ենթարկվել այն ադրբեջանական զինծառայողները կամ բանտի աշխատողները, որոնք փորձել են մի փոքր ավելի լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։
Թաթոյանի խոսքով` երբ ադրբեջանցիներն իմացել են, որ Կարմիր խաչը կամ ռուս խաղաղապահներն այց են իրականացնելու, միայն այդ ժամանակ են գերիներին համեմատաբար լավ վերաբերվել, այլ տեղ են տեղափոխել և առանձնազրույցի ներկայացրել են այն գերիներին, որոնց նախապատրաստել են։
Բաքվում դատավճիռ կայացվեց ևս երկու հայ գերիների նկատմամբ
Բացի այդ, շատ են դեպքերը, երբ հայ զինվորականներին ստիպել են տեսախցիկի առաջ սուտ տեղեկություններ տալ, հետո դա օգտագործել են նրա դեմ։
«Մի հայ զինծառայողի տեսախցիկի առաջ ստիպել են ասել, որ Կովսականի (Զանգելան,–խմբ.) տներից մեկում հարսանիք է եղել, ու ինքը նռնակով պայթերել է այդ տունը և 50 ադրբեջանցիներ մահացել են, հետո իբրև հարևանն է եկել, նրան էլ է սպանել»,–ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով`հատուկ դաժան են վերաբերվել այն զինծառայողներին, որոնք մասնակցել են Ապրիլյան պատերազմին կամ Արցախյան առաջին պատերազմին։
Նշենք, որ ՀՀ ՄԻՊ–ի զեկույցն ամբողջությամբ շարադրվել է անգլերենով։ Այն փաստերով հանդերձ կհրապարակվի ասուլիսից հետո։  
Բաքվում հայ գերիների քրեական հետապնդումներն ապօրինի են. Human Rights Watch-ը դատապարտում է
Լրահոս
0