https://arm.sputniknews.ru/20210908/pvts-xekavari-texakaln-ashxatanqic-azatvelu-dimum-e-grel-28932937.html
ՊՎԾ ղեկավարի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. նա շնորհակալ է Փաշինյանին
ՊՎԾ ղեկավարի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. նա շնորհակալ է Փաշինյանին
Sputnik Արմենիա
Ռաֆայել Զաքարյանը հայտնել է, որ աշխատանքային գործունեությունը շարունակելու է պետական կառավարման համակարգում։ 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T16:36+0400
2021-09-08T16:36+0400
2021-09-08T16:39+0400
հայաստան
պետական վերահսկողական ծառայություն (պվծ)
դիմում
ազատման դիմում
https://cdn.am.sputniknews.ru/img/1750/23/17502326_110:0:1491:777_1920x0_80_0_0_b2e6de1b7ab6150490a72c224b4c8d08.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Նա Facebook–ի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ այսօր արդեն դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։«Շնորհակալություն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին ավելի քան 2.5 տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, քանզի այս պաշտոնում նշանակվել եմ ծառայության ձևավորման սկզբնական շրջանում։ Ժամանակահատված, երբ անհրաժեշտ էր սեղմ ժամկետներում կազմավորել պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր և արդյունավետորեն իրացնել ու ապահովել Սահմանադրությամբ և օրենքներով Վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունները»,–գրել է նա։Հրաժարականի դիմում է գրել ՏԿԵ նախարարի` ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալըԶաքարյանը շնորհակալություն է հայտնել նաև ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի։ Նա հավելել է նաև, որ աշխատանքային գործունեությունը շարունակելու է պետական կառավարման համակարգում։Հիշեցնենք, որ Զաքարյանը 2019-ի փետրվարի 12-ին էր նշանակվել այդ պաշտոնին։Պահպանության ծառայության տնօրենը կազատվի աշխատանքից. «Գառնին» կապ չունի
https://arm.sputniknews.ru/20210908/arush-arushanyan-tim-yntrutyunnerin-kmasnakci-nor-dashinqov-28929604.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1750/23/17502326_282:0:1318:777_1920x0_80_0_0_b400eeda8f5c04fbceacae0899312c9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական վերահսկողական ծառայություն (պվծ), դիմում, ազատման դիմում
հայաստան, պետական վերահսկողական ծառայություն (պվծ), դիմում, ազատման դիմում
ՊՎԾ ղեկավարի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել. նա շնորհակալ է Փաշինյանին
16:36 08.09.2021 (Թարմացված է: 16:39 08.09.2021) Ռաֆայել Զաքարյանը հայտնել է, որ աշխատանքային գործունեությունը շարունակելու է պետական կառավարման համակարգում։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Նա Facebook–ի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ այսօր արդեն դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Շնորհակալություն եմ հայտնում
Նիկոլ Փաշինյանին ավելի քան 2.5 տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, քանզի այս պաշտոնում նշանակվել եմ ծառայության ձևավորման սկզբնական շրջանում։ Ժամանակահատված, երբ անհրաժեշտ էր սեղմ ժամկետներում կազմավորել պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր և արդյունավետորեն իրացնել ու ապահովել Սահմանադրությամբ և օրենքներով Վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունները»,–գրել է նա։
Զաքարյանը շնորհակալություն է հայտնել նաև ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի։ Նա հավելել է նաև, որ աշխատանքային գործունեությունը շարունակելու է պետական կառավարման համակարգում։
Հիշեցնենք, որ Զաքարյանը 2019-ի փետրվարի 12-ին էր նշանակվել այդ պաշտոնին։