https://arm.sputniknews.ru/20210908/ovqer-en-kangnac-axvan-hovsepyani-dzerbakalutyan-u-chdzerbakalutyan-etevum-28927630.html
Ովքեր են կանգնած Աղվան Հովսեփյանի ձերբակալության ու «չձերբակալության» ետևում. ԶԼՄ
Ովքեր են կանգնած Աղվան Հովսեփյանի ձերբակալության ու «չձերբակալության» ետևում. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Առաջին հերթին Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձությունները կապում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T10:54+0400
2021-09-08T10:54+0400
2021-09-08T11:02+0400
հայաստան
հասարակություն
աղվան հովսեփյան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/657/33/6573363_0:0:1600:901_1920x0_80_0_0_23c7f8cbbb6ca1cab8a871511d2665f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձություններից:Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Իսկ ինչո՞ւ հիմա սկսվեց Հովսեփյանի նկատմամբ հետապնդումը. ի վերջո մեղադրանքի ոչ մի դրվագ նոր չէ։Ըստ «Ժողովուրդ»-ի՝ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը և պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ, ահա, մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել:Պարբերականը նշում է, որ առաջին հերթին Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձությունները կապում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Բանն այն է, որ վերջինիս հայրն ու Աղվան Հովսեփյանը մտերիմ են, և, տարածված խոսակցությունների համաձայն, մինչև օրս Հովսեփյանի դեմ քրեական գործ չհարուցելու հարցում օգնել և նպաստել է հենց Ավինյանը, որի հեռանալուց հետո գործընթաց սկսվեց:Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս չունեն. պաշտպանՄեկ այլ վարկածի համաձայն՝ Աղվան Հովսեփյանի դեմ աշխատել է ԲԴԽ ներկայիս նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ 2008 թվականին հենց Աղվան Հովսեփյանն է նրան փաստացի մեկուսացնողը եղել, և Ջհանգիրյանն ու Հովսեփյանը վաղեմի ոխերիմ թշնամիներ են: ԲԴԽ նախագահը, սակայն, պարբերականի հարցին ի պատասխան նշել է, որ այդ դեպքի մասին մամուլից է տեղեկացել։
https://arm.sputniknews.ru/20210908/aghvan-howseoyan-kalanavorvel-e-pashtpan-28927279.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/657/33/6573363_129:0:1549:1065_1920x0_80_0_0_174d786544286e965335f55616e69f9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , աղվան հովսեփյան, ձերբակալություն
հայաստան, հասարակություն , աղվան հովսեփյան, ձերբակալություն
Ովքեր են կանգնած Աղվան Հովսեփյանի ձերբակալության ու «չձերբակալության» ետևում. ԶԼՄ
10:54 08.09.2021 (Թարմացված է: 11:02 08.09.2021) Առաջին հերթին Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձությունները կապում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձություններից:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Իսկ ինչո՞ւ հիմա սկսվեց Հովսեփյանի նկատմամբ հետապնդումը. ի վերջո մեղադրանքի ոչ մի դրվագ նոր չէ։
Ըստ «Ժողովուրդ»-ի՝ Աղվան Հովսեփյան դեմ ցուցմունք է տվել իր մտերիմ ընկերներից գործարար «Շանթի Յուրա» անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանը և պատմել է ինչ-որ հողակտորի մասին, իսկ, ահա, մյուս ցուցմունք տվողը նրա դեմ եղել է իր մյուս մտերիմ ընկերը՝ Արշավիր Սարգսյանը, որը ՀԷԿ-ի շինարարությամբ է զբաղվել:
Պարբերականը նշում է, որ առաջին հերթին Հովսեփյանի շուրջ կատարվող իրադարձությունները կապում են ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Բանն այն է, որ վերջինիս հայրն ու Աղվան Հովսեփյանը մտերիմ են, և, տարածված խոսակցությունների համաձայն, մինչև օրս Հովսեփյանի դեմ քրեական գործ չհարուցելու հարցում օգնել և նպաստել է հենց Ավինյանը, որի հեռանալուց հետո գործընթաց սկսվեց:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ Աղվան Հովսեփյանի դեմ աշխատել է ԲԴԽ ներկայիս նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, քանի որ 2008 թվականին հենց Աղվան Հովսեփյանն է նրան փաստացի մեկուսացնողը եղել, և Ջհանգիրյանն ու Հովսեփյանը վաղեմի ոխերիմ թշնամիներ են: ԲԴԽ նախագահը, սակայն, պարբերականի հարցին ի պատասխան նշել է, որ այդ դեպքի մասին մամուլից է տեղեկացել։