00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիխտենշտեյնին հաղթելը հնարավոր է, բայց դրա համար պետք է պայքարել ինչպես երբեք

© Photo : Hakob Berberyan / Footbal Federation of ArmeniaՀայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման ժամանակ
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի և Լիխտենշտեյնի ֆուտբոլի հավաքականները իրար դեմ խաղացել են հինգ անգամ։ Մեր ֆուտբոլիստները հաղթել են երեք անգամ, երկու խաղերում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք։ Բայց ասել, որ հերթական մրցավեճում մեզ հեշտ խաղ է սպասվում, ճիշտ չի լինի։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբեր - Sputnik. Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական հանդիպումը Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների միջև կայանալու է այսօր՝ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում։
Последняя тренировка сборной Армении по футболу перед поездкой в Северную Македонию (29 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Ի՞նչ է ասել Կապառոսը ֆուտբոլիստներին Գերմանիայում. Բայրամյանը փակագծեր է բացել
Ֆուտբոլային չափորոշիչներով Լիխտենշտեյնի հավաքականը «գաճաճների» շարքին է դասվում։ Սակայն տարիների ընթացքում ակնհայտ հետնապահից Լխտենշտեյնի կոմսության թիմը վերածվել է «ամուր ընկույզ» համարվող հավաքականի, որին հաղթելը հեշտ գործ չէ։ Գերմանիայի հավաքականի և անգլիական «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները՝ համեմատելով իր ընտրանու խաղերը Հայաստանի ու Լիխտենշտեյնի հավաքականների խաղի հետ, նշել է․ «Հայաստանի հավաքականն ավելի շատ ազատ տարածություններ թողեց, քան Լիխտենշտեյնի ընտրանին»։ Այսինքն մեր այսօրվա մրցակիցը ունակ է բավականին լավ պրեսինգ կիրառել։
Աշխարհի 2022 թվականի ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ունենալով բավականին լուրջ առավելություն՝ Լիխտենշտեյնի ընտրանուց կորզեց հաղթանակ Նոա Ֆրոմելտի ինքնագոլի շնորհիվ։ Չնայած նրան, որ մեր թիմը ընդհանուր 26 հարված էր կատարել, միայն վեց անգամ էր մեր ֆուտբոլիստներին հաջողվել դիպուկ գտնվել։ Եթե հետևենք այդ հանդիպման վիճակագրությանը, ապա մեր առավելությունը բացահայտ է եղել, սակայն շատ լավ հիշում ենք, որ տարածքային ու խաղային առավելությունը դեռևս հաղթանակ չէ։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկը չի մասնակցի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը
Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ հինգ խաղերից երեքում հաղթանակը Հայաստանի ընտրանուն տրվել է շատ դժվարին ու ծանր պայքարում։ Միայն մեկ խաղում են մերոնք հաղթել խոշոր հաշվով, մյուս երկուսում եղել է նվազագույն առավելություն՝ 2։1 և 1։0։ Այնպես, որ խաղից առաջ մտածել արդեն կայացած հաղթանակի մասին՝ սխալ է։ Ինչպես նշեց խաղի նախօրեին կայացած մամլո ասուլիսի ժամանակ Խորեն Բայրամյանը, «խաղադաշտ մեր թիմը պետք է դուրս գա սառը գլխով և տաք սրտով»։
Գերմանիայից կրած ծանր պարտությունը մեր հավաքականին ավելի պետք է մոտիվացնի Լիխտենշտեյնի հետ խաղում։ Մրցակցին թերագնահատելու մասին խոսք լինել չի կարող։ Մենք արդեն դառը փորձ ունենք Մալթայի կամ Ջիբրալթարի հետ Երևանում կայացած խաղերից։
Էստոնիա-Գերմանիա հանդիպման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Հայերը մեզ ավելի շատ տարածք էին տալիս, քան Լիխտենշտեյնը. Գերմանիայի հավաքականի հարձակվող
Եվ վերջապես՝ ընտրական խմբում բարձր տեղի մասին մտածելու համար մեր հավաքականին միավորներ են հարկավոր։ Յուրաքանչյուր խաղում միավորների կորուստը աստիճանաբար զրոյական կդարձնի այն հույսերը, որոնք մենք փայփայում էինք ընտրական խմբի երեք խաղերից հետո։
Ստացվում է, որ սեպտեմբերի 8-ին ընտրական J խմբում մեկնարկում է երկրորդ շրջանը։ Եթե մենք այն անցկացնենք թեկուզ այնպես, ինչպես առաջինը, ապա երկրորդ տեղի և փլեյ օֆֆի մասին մտածելը ռեալ կդառնա։ Մնում է, որ մեր մրցակիցներն էլ երկրորդ շրջանը անցկացնեն այնպես, ինչպես առաջինը։ Իսկ եթե ուզում ենք գրավել առաջին տեղ (իսկ դա չուզել հնարավոր չէ), ապա մեկ բացառություն պետք է մտցնել Հայաստան – Գերմանիա պատասխան խաղի արդյունքի մեջ։
Լրահոս
0