https://arm.sputniknews.ru/20210908/kim-kardashyani-mrcakic-te-gortsynker-qanye-uesty-voroshel-e-poxel-gortsuneutyan-volorty-28920176.html
Քիմ Քարդաշյանի մրցակի՞ց, թե՞ գործընկեր․ Քանյե Ուեսթը որոշել է փոխել գործունեության ոլորտը
Քիմ Քարդաշյանի մրցակի՞ց, թե՞ գործընկեր․ Քանյե Ուեսթը որոշել է փոխել գործունեության ոլորտը
Sputnik Արմենիա
Հանրահայտ ռեփերը կարծես որոշել է թողնել երգչի կարիերան ու զբաղվել կենցաղային իրերի արտադրությամբ: 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T10:18+0400
2021-09-08T10:18+0400
2021-09-08T10:18+0400
աշխարհ
հասարակություն
հայաստան
քանյե ուեսթ
քիմ քարդաշյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/17/24199402_0:0:1601:901_1920x0_80_0_0_170cfff462ad9e4f02926fc759653de6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել է սեփական տեքստիլ կայսրությունը ստեղծել և տան համար նախատեսված իրեր արտադրել։ Hypebeast-ը հայտնում է, որ նա արդեն «Kanye West» ապրանքային նշանի գրանցման հայտ է ներկայացրել։Ռեփերի ընկերությունը կարտադրի սրբիչներ, վարագույրներ, գորգեր և այլն: Բայց հիմնական շեշտը դրվելու է վերմակների ու ծածկոցների վրա:Հատկանշական է, որ նրա նախկին կինը նման հայտ էր ներկայացրել դեռ 2020 թվականին` գրանցելով «KKW Home» ապրանքանիշը։ Լրատվամիջոցներն արդեն գրում են նախկին ամուսինների հնարավոր համագործակցության մասին:Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնուն պրոդյուսերները խաբել են․Քանյե Ուեսթը ափերից դուրս է եկելՀամացանցի օգտատերերը նկատել են, որ ամուսնալուծությունից հետո ռեփերն իրեն չափազանց տարօրինակ է պահում։ Ուեսթը որոշել է, որ իրեն պետք է «Յե» (Ye) անվանեն, հետո ծնկաչոք ներողություն է խնդրել Քիմից: Շատերը դա կապում են երկբևեռ խանգարման հետ։Հիշեցնենք` գարնանը հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։ Սակայն արդեն խոսակցություններ են պտտվում նրանց հաշտեցման մասին։Ամեն ինչ կորած չէ՞. Քարդաշյանը Ուեսթի ալբոմի շնորհանդեսին ներկայացել է հարսանյաց զգեստով
https://arm.sputniknews.ru/20210902/kim-kardashyan-kanye-west-28873396.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/17/24199402_6:0:1427:1066_1920x0_80_0_0_d16714e58dac4d109cc671013ed5cc35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, հասարակություն , հայաստան, քանյե ուեսթ, քիմ քարդաշյան
աշխարհ, հասարակություն , հայաստան, քանյե ուեսթ, քիմ քարդաշյան
Քիմ Քարդաշյանի մրցակի՞ց, թե՞ գործընկեր․ Քանյե Ուեսթը որոշել է փոխել գործունեության ոլորտը
Հանրահայտ ռեփերը կարծես որոշել է թողնել երգչի կարիերան ու զբաղվել կենցաղային իրերի արտադրությամբ:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել է սեփական տեքստիլ կայսրությունը ստեղծել և տան համար նախատեսված իրեր արտադրել։
Hypebeast-ը հայտնում է, որ նա արդեն «Kanye West» ապրանքային նշանի գրանցման հայտ է ներկայացրել։
Ռեփերի ընկերությունը կարտադրի սրբիչներ, վարագույրներ, գորգեր և այլն: Բայց հիմնական շեշտը դրվելու է վերմակների ու ծածկոցների վրա:
Հատկանշական է, որ նրա նախկին կինը նման հայտ էր ներկայացրել դեռ 2020 թվականին` գրանցելով «KKW Home» ապրանքանիշը։ Լրատվամիջոցներն արդեն գրում են նախկին ամուսինների հնարավոր համագործակցության մասին:
Համացանցի օգտատերերը նկատել են, որ ամուսնալուծությունից հետո ռեփերն իրեն չափազանց տարօրինակ է պահում։ Ուեսթը որոշել է, որ իրեն պետք է «Յե» (Ye) անվանեն, հետո ծնկաչոք ներողություն է խնդրել Քիմից: Շատերը դա կապում են երկբևեռ խանգարման հետ։
Հիշեցնենք` գարնանը հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։ Սակայն արդեն խոսակցություններ են պտտվում նրանց հաշտեցման մասին։