00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանի օդն ինձ ուժ տվեց...», կամ ինչպես անանուն շամպայնը ապշեցրեց անվանի հյուրին

© Sputnik / Абрам Штеренберг / Անցնել մեդիապահոցИлья Эренбург
Илья Эренбург - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվել
Իլյա Էրենբուրգը Հայաստան այցելելուց հետո հասկացել է, որ հայերի մեջ կիրքն ու անմիջականությունը զուգորդվում են հոգևոր զսպվածության հետ։
Այս պահին գտնվելով Դետրոյթում` վկայում եմ` հայերն այստեղ իսկապես շատ են։ Բացի այդ, քաղաքի կենտրոնում Կոմիտասին նվիրված արձան կա, մի փոքր ավելի հեռու` հայագիտության ամբիոնով համալսարան, որն իր ճարտարապետական ձևավորմամբ և տեխնիկական հագեցվածությամբ լավագույնն է։
Сергей Довлатов (начало 1980-х годов). США - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
«Ժամանակին սարերում էինք ապրում». ինչո՞ւ են հայերը նեղացել Դովլաթովից
Ինչ վերաբերում է ուժ տվող հայաստանյան օդին, ապա այդ մասին գրել է ռուս գրող, հրապարակախոս Իլյա Էրենբուրգը, որը կյանքի մեծ մասն ապրել է Փարիզում և մի քանի անմոռանալի օր անցկացրել Երևանում։
1959 թվականի աշուն, հյուրի տպավորությունները։ Երեկո, ռեստորան, սեղանի շուրջը նստած էին այն ժամանակ գրեթե բոլորի կողմից ճանաչված Իլյա Էրենբուրգն ու մի քանի հայ գրող–գործընկերներ։ Մատուցողը մրգերով լի զամբյուղի մեջ դրված շամպայնի շիշ մոտեցրեց։ Էրենբուրգը զարմացավ։ Մատուցողը պարզաբանեց` այցելուներն են փոխանցել։ Էրենբուրգ. «Ես գիտեի կովկասյան հյուրընկալության մասին, բայց ինձ ապշեցրեց, որ շամպայնի համար վճարած մարդիկ չմոտեցան մեր սեղանին ու ճոխ կենաց չասացին»։
Անկեղծ ասած, ինձ ևս զարմացրեց։ Հարևան սեղաններին միրգ–հատապտուղներով կոնյակ կամ շամպայն ուղարկելն այն ժամանակ սովորական երևույթ էր, որը որպես կանոն ավարտվում էր հետադարձ հասցեով փոխանցված նվերով, հաճախ` սեղանները միմյանց մոտեցնելով, կենացներ ասելով և ընկերանալով։
Սա Երևանն է, այստեղ ես տանն եմ․ «Ապագա կա՞» հարցին պատասխանում են անցյալի մարդիկ
Ինչի՞ էր հանգեցնում այդ ամենը։ Որոշակի առումով` ազգի մերձեցման, իսկ եթե խուսափենք ամպագոռգոռ բառերից, ապա` չքողարկված ազդանշանի. «Կողքիդ եմ, ընկերդ եմ, միշտ կօգնեմ քեզ» (ինչի պակասն այսօր բոլորս ունենք)։
Воинские подразделения, перешедшие на сторону российского парламента, перед зданием Верховного Совета РСФСР. - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Շուտով նա էլ չի լինի. պետական հեղաշրջումները, առաջնորդների դիմանկարներն ու իմաստուն հայերը
Իսկ ի՞նչ հետևություն արեց Էրենբուրգը ռեստորանում մատուցած շամպայնից հետո։ «Շուտով հասկացա, որ հայերի մեջ կիրքն ու անմիջականությունը զուգորդվում են հոգևոր զսպվածության հետ։ Ստիպված եմ մի պատմություն հիշեցնել»։ 1926 թվականին Տրապիզոնում էի»։ Ի՞նչ տեսավ և լսեց այնտեղ գրողը։
Խորհրդային հյուպատոսության աշխատակիցը նրան ցույց էր տալիս հայկական հնագույն տաճարի այլանդակված հուշարձանները և պատմում` ինչպես 10 տարի առաջ թուրքերը ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով ոչնչացրին բոլոր հայերին. նրանք խեղճերին տրանսպորտի մեջ էին քշում`վստահեցնելով, որ Սիվաս կտանեն, բայց տրանսպորտային միջոցները շուտով դատարկ վերադարձան. հայերին ծովն էին նետել։ «Հայերին իբր այլ մարզերում էին վերաբնակեցրել, իրականում նրանց ոչնչացրել էին։ Սպանում էին լեռնային կիրճերում, նետում ծովը, առանց ջրի թողնում անապատում, գեղեցիկ աղջիկներին զինվորների համար տեղավորում հասարակաց տներում, բայց ընդհանրապես սպանում էին բոլորին` և՛ կանանց, և՛ ծերերին, և՛ նորածիններին», – հիշում է Իլյա Էրենբուրգը։
Բնականաբար, գրողի ուշադրությունից չէր վրիպել նաև Արարատը, «որը Երևանի վրա է բարձրացել որպես հոշոտված Արևմտյան Հայաստանի ստվեր»։ Լեռան պատկերը ոչ միայն կտավների վրա է, այլև սիգարետի տուփի, կոնյակի պիտակների, հրավիրատոմսերի, նշում է Էրենբուրգը։
Восковая фигура Мустафы Кемаля Ататюрка в музее Мадам Тюссо - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Նա արգելեց թուրքերին ֆես դնել, կամ Մուստաֆա Քեմալի ո՞ր խոսքերը չպետք է անտեսեն հայերը
Այսօր տեղին է հիշել, թե ինչպես էր գրողը վերաբերվում հայրենադարձությանն ու Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո Հայաստան վերադարձածներին։
Նախքան Էրենբուրգի խոսքերին անդրադառնալը, մի կարճ պատմություն պատմեմ։ Պատմական իրողություն է. ընտանիքի մի մասը որոշել է Խորհրդային Հայաստան գալ և պայմանավորվել է ընտանիքի մյուս մասի հետ, որը որոշել է սպասել։ «Եթե այնտեղ իսկապես ամեն ինչ լավ է, լուսանկար ուղարկեք, որում բոլորդ կանգնած եք, – առաջարկել են չեկողները։– Եթե որևէ բան այնպես չէ, նստած լուսանկարվեք»։ Որոշ ժամանակ անց ազդանշանի սպասողներին լուսանկար է հասել, որում բոլորը պառկած են եղել։
Հիմա նորից Իլյա Էրենբուրգին մեջբերեմ։ «Հայրենադարձներից շատերը հարմարվեցին, – նշում է նա, – սակայն կային նաև այնպիսիք, ովքեր չընտելացան տեղափոխմանը»։ Հավանաբար նրանք բավարար չափով տեղյակ չէին սոցիալական կարգի և մեր երկրի կենցաղի մասին։ Մի ոսկերիչ բողոքել է գրողին. ինքը Կահիրեում գեղեցիկ իրեր էր պատրաստում և հիասքանչ ապրում, ի՞նչ անի Երևանում։
Ատամնաբույժն էլ Բեյրութից սարքավորումներ է բերել իր կաբինետի համար, բայց նրան ասել են, որ մասնավոր գործով զբաղվելու իրավունք չունի։
Хачатур Сукиасян на одной из улиц Еревaна - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Ինչպես Խաչատուր Սուքիասյանը փականագործ չդարձավ, Օնասիսն էլ` մատուցող
Ֆրանսիայից հոր հետ եկած դեռահասն էլ իրեն սյուրռեալիստ էր անվանում, ֆրանսերեն բանաստեղծություններ գրում և երազում վերադառնալ Փարիզում մնացած մոր մոտ։
... Այսօր քչերը կմտածեն Հայաստան վերադառնալու մասին, հիմա կարևորը Հայաստանից չհեռանալն է։ Որպեսզի չստացվի այնպես, որ երեք հայերից ոչ թե մեկը Երևանից հեռու լինի` Բեյրութում, Լիոնում կամ Դետրոյթում, այլ արդեն երկուսը։
Կրկին Էրենբուրգի հուշերից. «Հայերի դեպքում հայրենասիրությունը սրված է, երբեմն կարող է մոլեգին թվալ, բայց ոչ ոք օտար մշակույթը մերժող շովինիզմի հետ չի խառնի, և ոչ ոք գավառականություն չի անվանի այն։ Չեմ հանդիպել մի հայի, որին խորթ է ինտերնացիոնալիզմի գաղափարը...»։
Իսկ դո՞ւք։
Լրահոս
0