https://arm.sputniknews.ru/20210908/balasanyann-arajinn-e-gyumru-tim-yntrutyany-masnakcelu-haytadimumn-arden-yyh-um-e-28936474.html
«Բալասանյանն» առաջինն է. Գյումրու ՏԻՄ ընտրությանը մասնակցելու հայտադիմումն արդեն ԸԸՀ–ում է
«Բալասանյանն» առաջինն է. Գյումրու ՏԻՄ ընտրությանը մասնակցելու հայտադիմումն արդեն ԸԸՀ–ում է
Sputnik Արմենիա
Ցուցակը գլխավորում է «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատարը։ 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T20:25+0400
2021-09-08T20:25+0400
2021-09-08T20:28+0400
քաղաքականություն
հայաստան
գյումրի
տիմ ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/1729/32/17293287_0:151:1600:1051_1920x0_80_0_0_15d05356af21cbedd89c78a18b3dbe10.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը քիչ առաջ Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ) ներկայացավ համամասնական ընտրություններին մասնակցելու հայտադիմումով: Կուսակցությունը ներկայացրեց 42 հոգուց բաղկացած ընտրացուցակ։Հիշեցնենք, որ «Բալասանյան» դաշինքը ձևավորվել է 2016 թվականին ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով։ «Բալասանյան» դաշինքը գլխավորում էր համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը։ Այս ընտրություններին դաշինքը հանդես է գալիս «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն անունով։ Սամվել Բալասանյանը մինչ այս հայտարարել էր, որ ինքը չի մասնակցի ընտրություններին:Մինչ այս պահը այլ կուսակցություն կամ դաշինք պաշտոնապես ԸԸՀ չի ներկայացել ընտրություններին մասնակցելու նպատակով:Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները:Հայտնի է, թե ՏԻՄ ընտրություններում ովքեր կղեկավարեն ՔՊ համամասնական ցուցակներըԿուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2021 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 12-ը, ժամը՝ 18:00-ն:Համայնքների ավագանիները կունենան ընդդիմադիրներ. կառավարությունը նախագիծ ընդունեց
https://arm.sputniknews.ru/20210908/arush-arushanyan-tim-yntrutyunnerin-kmasnakci-nor-dashinqov-28929604.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1729/32/17293287_0:0:1600:1200_1920x0_80_0_0_21d20bff716f68ee7e10a02b36186436.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, գյումրի, տիմ ընտրություններ
քաղաքականություն, հայաստան, գյումրի, տիմ ընտրություններ
«Բալասանյանն» առաջինն է. Գյումրու ՏԻՄ ընտրությանը մասնակցելու հայտադիմումն արդեն ԸԸՀ–ում է
20:25 08.09.2021 (Թարմացված է: 20:28 08.09.2021) Ցուցակը գլխավորում է «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատարը։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը քիչ առաջ Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով (ԸԸՀ) ներկայացավ համամասնական ընտրություններին մասնակցելու հայտադիմումով: Կուսակցությունը ներկայացրեց 42 հոգուց բաղկացած ընտրացուցակ։
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ ցուցակը գլխավորում է «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը։ Մինչ այս պաշտոնը նա մի քանի պաշտոն է զբաղեցրել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմում։ Գյումրեցիների խոսքով՝ քաղաքի մաքրությունը նրա ու ծառայության մյուս աշխատակիցների լավ աշխատանքի շնորհիվ է:
Հիշեցնենք, որ «Բալասանյան» դաշինքը ձևավորվել է 2016 թվականին ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով։ «Բալասանյան» դաշինքը գլխավորում էր համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը։ Այս ընտրություններին դաշինքը հանդես է գալիս «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն անունով։ Սամվել Բալասանյանը մինչ այս հայտարարել էր, որ ինքը չի մասնակցի ընտրություններին:
Մինչ այս պահը այլ կուսակցություն կամ դաշինք պաշտոնապես ԸԸՀ չի ներկայացել ընտրություններին մասնակցելու նպատակով:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2021 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 12-ը, ժամը՝ 18:00-ն: