https://arm.sputniknews.ru/20210907/mi-qani-oric-hapk-naxagahutyun-kpoxancvi-hayastanin-28922708.html
Մի քանի օրից ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանին
Մի քանի օրից ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանին
Sputnik Արմենիա
Միջոցառման մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր: 07.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-07T19:05+0400
2021-09-07T19:05+0400
2021-09-07T19:09+0400
հայաստան
քաղաքականություն
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/904/68/9046831_0:139:1600:1039_1920x0_80_0_0_74b322a4dcb8ee91cdd2a6de9989cb2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Այսօր ՀԱՊԿ քարտուղարությունում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի փոխնախարարների խորհրդակցություն։Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։Միջոցառման մասնակիցները քննարկել են սեպտեմբերի 15-16-ը Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման և անցկացման հարցերը։ Համաձայնեցվել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ), Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը:ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներին տեղեկացրել է օգոստոսի 23-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում տրված հանձնարարականների իրականացման քայլերի մասին, որոնք վերաբերում են Աֆղանստանում տիրող իրավիճակին:Խորհրդակցության ավարտին տաջիկական կողմը տեղեկություններ է հաղորդել Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի կազմակերպչական հարցերի վերաբերյալ:Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալին է ներկայացրել ՀՀ անվտանգության խնդիրըՆշենք, որ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում սպասվում են ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստեր։ Իսկ սեպտեմբերի 16-ին տեղի կունենա ՀԱՊԿ գխավոր վեհաժողովը, որի ժամանակ 2022 թվականի նախագահությունը կփոխանցվի Հայաստանին:
https://arm.sputniknews.ru/20210831/hh-artgorcnaxarar-handipel-e-hapki-glxavor-qartuxari-het-inch-e-qnnarkvel-28845036.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/904/68/9046831_177:0:1600:1067_1920x0_80_0_0_fb542ef5a3f4ce7b0ceb956e85a922ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, քաղաքականություն, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Մի քանի օրից ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանին
19:05 07.09.2021 (Թարմացված է: 19:09 07.09.2021) Միջոցառման մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Այսօր ՀԱՊԿ քարտուղարությունում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի փոխնախարարների խորհրդակցություն։
Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Միջոցառման մասնակիցները քննարկել են սեպտեմբերի 15-16-ը Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման և անցկացման հարցերը։ Համաձայնեցվել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ), Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներին տեղեկացրել է օգոստոսի 23-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում տրված հանձնարարականների իրականացման քայլերի մասին, որոնք վերաբերում են Աֆղանստանում տիրող իրավիճակին:
Խորհրդակցության ավարտին տաջիկական կողմը տեղեկություններ է հաղորդել Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի կազմակերպչական հարցերի վերաբերյալ:
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Դուշանբեում սպասվում են ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստեր։ Իսկ սեպտեմբերի 16-ին տեղի կունենա ՀԱՊԿ գխավոր վեհաժողովը, որի ժամանակ 2022 թվականի նախագահությունը կփոխանցվի Հայաստանին: