https://arm.sputniknews.ru/20210907/menak-em-nyuansner-chem-haskanum-datarany-gevorgyanin-nor-pashtpani-hnaravorutyun-kta-28917718.html
«Մենակ եմ, նյուանսներ չեմ հասկանում». դատարանը Գևորգյանին նոր պաշտպանի հնարավորություն կտա
«Մենակ եմ, նյուանսներ չեմ հասկանում». դատարանը Գևորգյանին նոր պաշտպանի հնարավորություն կտա
Sputnik Արմենիա
Արմեն Գևորգյանը կարող է կրկին ներգրավել պաշտպան Էրիկ Ալեքսանյանին, որը դատավորի հետ վիճաբանությունից հետո հրաժարվեց պաշտպանել ՀՀ նախկին փոխվարչապետի շահերը։ 07.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-07T14:28+0400
2021-09-07T14:28+0400
2021-09-07T14:37+0400
հայաստան
արմեն գևորգյան
աննա դանիբեկյան (դատավոր)
պաշտպան
https://cdn.am.sputniknews.ru/img/2047/10/20471000_0:0:1600:901_1920x0_80_0_0_3f3f8512aa1bc629b52495d27b92e4ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր պաշտպան ներգրավելու հնարավորություն կտա։Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ այլևս չի պաշտպանում Գևորգյանի շահերը դատարանում: Էրիկ Ալեքսանյանն այս որոշումը կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանի հետ փոքրիկ վիճաբանությունից հետո:Դատավորը հավելեց, որ Գևորգյանն ինքն էլ կարող է ներկայացնել իր շահերը, թեև դա Գևորգյանի պաշտպանության իրավունքի սահմանափակում է, բայց ելք է, եթե Գևորգյանի պաշտպանները պարբերաբար լքելու են դատական նիստերի դահլիճը։Գևորգյանն էլ պաշտպանեց Էրիկ Ալեքսանյանին և նշեց, որ մինչև վերջ չի հասկանում` ուր է գնում գործը։«Մենակ եմ, նյուանսներ չեմ հասկանում, պաշտպանս էլ այստեղ չէ»,– ասաց Գևորգյանը։Հիշեցնենք` սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։ Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի և Գևորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կաշառք ստանալու մեղադրանքը և Արմեն Գևորգյանի հանդեպ փողերի լվացման մեղադրանքը։ Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։
https://arm.sputniknews.ru/20210826/armen-gevorgyani-pashtpany-patasxanel-e-grzoyin-28794047.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2047/10/20471000_116:0:1536:1065_1920x0_80_0_0_409aa4c7341a562671801bd8c81d769d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գևորգյան, աննա դանիբեկյան (դատավոր), պաշտպան
հայաստան, արմեն գևորգյան, աննա դանիբեկյան (դատավոր), պաշտպան
«Մենակ եմ, նյուանսներ չեմ հասկանում». դատարանը Գևորգյանին նոր պաշտպանի հնարավորություն կտա
14:28 07.09.2021 (Թարմացված է: 14:37 07.09.2021) Արմեն Գևորգյանը կարող է կրկին ներգրավել պաշտպան Էրիկ Ալեքսանյանին, որը դատավորի հետ վիճաբանությունից հետո հրաժարվեց պաշտպանել ՀՀ նախկին փոխվարչապետի շահերը։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր պաշտպան ներգրավելու հնարավորություն կտա։
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը
հայտարարեց, որ այլևս չի պաշտպանում Գևորգյանի շահերը դատարանում: Էրիկ Ալեքսանյանն այս որոշումը կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանի հետ փոքրիկ վիճաբանությունից հետո:
«Դուք ցանկացած պաշտպանի կարող եք հրավիրել։ Ուզում եք` Էրիկ Ալեքսանյանին, ուզում եք` այլ պաշտպանի։ Բայց հաջորդ նիստին պետք է ներկայանաք պաշտպանի հետ։ Եվ դրա համար բավականին ժամանակ կունենաք։ Հաջորդ շաբաթ ես վերապատրաստման դասընթացի եմ, հաջորդ երեքշաբթի նիստ չի կարող նշանակվել. ոչ աշխատանքային օր է։ Հաջորդ դատական նիստը կնշանակվի սեպտեմբերի 28-ին», – ասաց Դանիբեկյանը դատարանում։
Դատավորը հավելեց, որ Գևորգյանն ինքն էլ կարող է ներկայացնել իր շահերը, թեև դա Գևորգյանի պաշտպանության իրավունքի սահմանափակում է, բայց ելք է, եթե Գևորգյանի պաշտպանները պարբերաբար լքելու են դատական նիստերի դահլիճը։
Գևորգյանն էլ պաշտպանեց Էրիկ Ալեքսանյանին և նշեց, որ մինչև վերջ չի հասկանում` ուր է գնում գործը։
«Մենակ եմ, նյուանսներ չեմ հասկանում, պաշտպանս էլ այստեղ չէ»,– ասաց Գևորգյանը։
Հիշեցնենք` սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը
լիովին դադարեցվեց։ Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով
Քոչարյանի և Գևորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կաշառք ստանալու մեղադրանքը և Արմեն Գևորգյանի հանդեպ փողերի լվացման մեղադրանքը։ Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։