00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի «Մտքերի գագաթնաժողովը»

© Photo / official site of the President of RAМеждународный «Саммит мысли» (Summit of Minds) под высоким патронажем президента Армена Саркисяна (8 июня 2019). Еревaн
Международный «Саммит мысли» (Summit of Minds) под высоким патронажем президента Армена Саркисяна (8 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Բաժանորդագրվել
«Մտքերի գագաթնաժողովն» այս տարի կանցկացվի Ֆրանսիայում, Հայաստանում ու Կանադայում:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. 2021-ի հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ կհյուրընկալի միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds»): Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Армен Саркисян. видео - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2019
Ի՞նչ է «Մտքերի գագաթնաժողովը». մանրամասնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
Այն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ 2021թ. հոկտեմբերի 23-ից 24-ը Դիլիջանում։ Գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարվա հիմնական թեմաները վերաբերելու են հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող աշխարհաքաղաքականությանը և տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների զարգացմանը 21-րդ դարում: Զեկույցներով հանդես կգան տարբեր երկրներ ներկայացնող հայտնի բանախոսներ:
«Մտքերի գագաթնաժողովը» համախմբում է աշխարհի քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային շրջանակների հայտնի դեմքերի: Այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակներն են համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:
Նպատակ ունենալով ընդլայնել գագաթնաժողովի աշխարհագրությունը և բացահայտել նոր գաղափարներ ու հնարավորություններ՝ «Մտքերի գագաթնաժողովն» այս տարի կանցկացվի մի քանի երկրներում:
2021թ. սեպտեմբերին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կքննարկվեն համաշխարհային հիմնական մակրոխնդիրները. տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիա, դրանց զարգացումն առաջիկա տարիներին և հավանական ազդեցությունը ներդրումային ու բիզնես որոշումների վրա:
Հոկտեմբերին գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում, իսկ նոյեմբերին՝ Կանադայում: Նախատեսվում է, որ հաջորդ տարի գագաթնաժողովը տեղի կունենա նաև Միացյալ Նահանգներում:
Առաջին «Մտքերի հայկական գագաթնաժողովը» («Armenian Summit of Minds»), որն անցկացվեց 2019-ին Դիլիջանում, բավականին դրական արձագանքներ ունեցավ: Մասնակիցների թվում էին անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական ու պետական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից:
«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները
Երկրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովը» 2020 թվականին հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով անցկացվեց հեռավար: Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու մասնակիցները գլոբալ մարտահրավերների համատեքստում անդրադարձան Ադրբեջանի ռազմական ագրեսիային:
Լրահոս
0