00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբական և լատինաամերիկյան երաժշտություն, հարսանեկան ֆուրշետ Սաղմոսավանքում. տեսանյութ

© Sputnik / Nelli DanielyanМонастырь Сагмосаванк
Монастырь Сагмосаванк - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Բաժանորդագրվել
Վերջին շրջանում Հայաստանում պատմամշակութային կոթողների մոտ իրականացված հարսանեկան արարողությունները հասարակության վրդովմունքն են առաջացնում և մեծ աղմուկի պատճառ դառնում։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի –Sputnik. Սաղմոսավանքի բակում օրերս պսակադրությունից հետո արաբական և այլազգի երաժշտություն է հնչել ու հարսանեկան ֆուրշետ մատուցվել։ Sputnik Արմենիայի խմբագրությունն իր ընթերցողներից մեկից տեսանյութ է ստացել, որտեղ երևում է Սաղմոսավանքում տեղի ունեցած հարսանեկան արարողությունը։
Նշենք, որ օրեր առաջ հանրային մեծ հնչեղություն ստացավ Գառնիի հեթանոսական տաճարում տեղի ունեցած հարսանեկան արարողությունը, որն ըստ տեսանյութը տարածողների, ուղեկցվել էր ռաբիս երաժշտությամբ։
Սաղմոսավանքում պսակադրված զույգը որոշել է հարսանեկան ֆուրշետը հենց եկեղեցու բակում կազմակերպել։ Եկեղեցուն շատ մոտ, (տեսանյութից տպավորություն է ստեղծվում, որ օգտագործվել է եկեղեցու դրսի պատը) տեղադրվել են զարդարված ստենդեր, սեղաններ և աթոռներ, որտեղ հյուրերին տարբեր ուտելիքներ են մատուցել։
Պատահականության բերումով այդ հարսանեկան արարողությանն ականատես եղած մշակութաբան Քնար Միրզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ եկեղեցու բակում հնչել է տարատեսակ երաժշտություն, այդ թվում` լատինաամերիկյան և արաբական։
«Իմ կարծիքը նման երևույթների մասին միանշանակ բացասական է, քանի որ եկեղեցում օրհնվում է պսակադրությունը, որը որևէ կապ չի կարող ունենալ ուտել–խմելու, անճաշակ երաժշտության և խայտաբղետ արարողությունների հետ։ Սա պարզապես ցուցամոլություն է և տգիտություն։ Մարդիկ ուզում են ինչ-որ բան անել, որը ոչ մեկը դեռ չի արել։ Ավանդական ոչինչ չենք տեսնում»,–ասաց Միրզոյանը։
Храм Гарни  - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
«Գառնի» արգելոցում նմանօրինակ պայմաններով միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ-ի համաձայնությամբ
Նա հայտնեց, որ Հայաստան ժամանած հյուրերի հետ օրեր առաջ ուխտագնացության է կատարել Սաղմոսավանք, որտեղ այդ պահին տեղի է ունեցել հարսանեկան արարողությունը։ Հյուրերը, որոնք սփյուռքահայեր են եղել, զարմացել են իրենց տեսածից և դժգոհություն հայտնել։
«Եկեղեցու բակում լսեցինք է՛լ լատինոամերիկյան, է՛լ արաբական երաժշտություն։ Ու շատ զարմացանք, որ եկեղեցին նման բան է թույլ տվել։ Բնականաբար, նման թույլտվություն հենց այնպես չեն տալիս, դրա համար մարդիկ գումար են վճարում»,–ասաց նա։
Միրզոյանն անդրադարձավ նաև Գառնիի տաճարում տեղի ունեցած աղմկահարույց հարսանիքին, շեշտելով, որ այնտեղ բազմաթիվ գերեզմաններ կան` թաղումներ են իրականացվել և այն նպատակահարմար չէ հարսանիքների համար։
«Շատ հնարավոր է, որ ինչ-որ մեկին էլ դուր գա «Զվարթնոց» օդանավակայանը, ինչ է` պետք է գումարը վերցնեն ու հարսանիք անելու թույլտվություն տա՞ն»,–ասաց նա։
«Միայն դեմ լինելը քիչ է»․ Գառնիի համայնքապետարանի արձագանքը քննադատության է արժանացել
Ի տարբերություն մշակութաբանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը եկեղեցու բակում նմանօրինակ արարողություններին վատ չի վերաբերվում, ընդհակառակը` խրախուսում է։
Նման կարծիք Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։
«Դատելով տեսանյութից` ոգելից խմիչքով և խորովածով կերուխում չի եղել։ Քրիստոնեական եկեղեցի է, պսակադրությունն էլ եկեղեցում են կատարել, որից հետո եղել է ֆուրշետային հյուրասիրություն, դա նորմալ է։ ԿԳՄՍ նախարարությունը չի խրախուսում միայն երաժշտության մասը։ Եթե իսկապես արաբական և լատինաամերիկյան երաժշտություն է հնչել, ապա դա ճիշտ չէ»,–ասաց Մելիքբեկյանը։
Храм Гарни  - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
Գառնիում հարսանիքին ոչ թե ռաբիս է հնչել, այլ «Գաթա» և «Ծիրանի». ԿԳՄՍՆ–ի պարզաբանումը
Նա մեկնաբանեց, որ հարսանեկան արարողությունները եկեղեցու բակում թեթև ֆուրշետային տարբերակով խրախուսելի են, քանի որ դրանք հայ առաքելական եկեղեցիների համար նաև հանրահռչակման տարբերակ են։
Մելիքբեկյանը շեշտեց, որ միջոցառման ընթացքում այցելուների մուտքը եկեղեցի չի խաթարվել։ 
Նշենք, որ մեզ չհաջողվեց Սաղմոսավանքի վանահայր Տեր Օշին քահանա Հայրապետյանից որևէ մեկնաբանություն ստանալ։ Խնդրի մասին գրավոր մանրամասնելուց հետո անգամ, մեր զանգերը մնացին անպատասխան։
Մեկնաբանություն չտվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը` հորդորելով դիմել Տեր Օշինին, քանի որ վերջինիս համաձայնությամբ է եկեղեցում նման հարսանեկան արարողություն անցկացվել։
Լրահոս
0