https://arm.sputniknews.ru/20210907/dzerbakalvel-e-qnnchakan-komitei-naxkin-naxagah-axvan-hovsepyan-28915985.html
Ձերբակալվել է քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը
Ձերբակալվել է քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը
Sputnik Արմենիա
Հովսեփյանին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն է, որ նա հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույք է օրինականացրել։ 07.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-07T12:38+0400
2021-09-07T12:38+0400
2021-09-07T13:02+0400
հայաստան
հասարակություն
աղվան հովսեփյան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1101/40/11014009_0:0:1476:830_1920x0_80_0_0_f7ded58c9fde5572c205fb0efd4b6837.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։Հիմնավորվել է, որ Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, կառավարել է նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերություններ։Բացի այդ, նա ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել 800 մլն դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել էՀՔԾ–ն հայտնում է նաև, որ նախաքննության ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի։Հիշեցնենք, որ Հովսեփյանը եղել է քննչական կոմիտեի նախագահ 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։
https://arm.sputniknews.ru/20210824/kasharq-en-tvel-u-varordakan-vkayakanner-stacel-cho-tesuch-dzerbakalvel-e-28765073.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1101/40/11014009_77:0:1410:1000_1920x0_80_0_0_0a6bb1b2d715621b93325d3c9bfb2f1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , աղվան հովսեփյան, ձերբակալություն
հայաստան, հասարակություն , աղվան հովսեփյան, ձերբակալություն
Ձերբակալվել է քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը
12:38 07.09.2021 (Թարմացված է: 13:02 07.09.2021) Հովսեփյանին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն է, որ նա հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույք է օրինականացրել։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է
Հատուկ քննչական ծառայությունը։
Հիմնավորվել է, որ Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, կառավարել է նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերություններ։
Բացի այդ, նա ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել 800 մլն դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
ՀՔԾ–ն հայտնում է նաև, որ նախաքննության ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի։
Հիշեցնենք, որ Հովսեփյանը եղել է քննչական կոմիտեի նախագահ 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։