https://arm.sputniknews.ru/20210907/dataxazutyun-gor-abrahamyan-datapartyal-28922011.html
Դատախազությունը հրաժարվեց «Մարտի 1»-ի գործով դատապարտյալին առաջադրված մեղադրանքից
Դատախազությունը հրաժարվեց «Մարտի 1»-ի գործով դատապարտյալին առաջադրված մեղադրանքից
Sputnik Արմենիա
Բարեղամյանը 2008թ․–ին նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետն էր։ 07.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-07T18:12+0400
2021-09-07T18:12+0400
2021-09-07T18:26+0400
հասարակություն
հայաստան
գոռ աբրահամյան
«մարտի 1–ի» գործով դատավարություն
լևոն տեր–պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2338/49/23384943_0:0:1000:563_1920x0_80_0_0_28f90c755369c90356870d965c0d715c.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունն Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրաժարվել է «Մարտի 1»-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։Նշենք, որ Արամ Բարեղամյանը 2008 թ․ նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետն էր։Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի 2008թ. հուլիսի 14-ի դատավճռով Արամ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու (ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մաս) և նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար (ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մաս)։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008թ. հոկտեմբերի 3-ին կայացրած որոշմամբ ուժի մեջ էր թողել այդ որոշումը:Հետագայում՝ 2019թ., ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հիմնարար խախտման հիմքով բողոք էր ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան՝ միջնորդելով բեկանել և փոփոխել Արամ Բարեղամյանի վերաբերյալ վերոնշյալ դատական ակտերը՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը մեղսագրված արարքներում:«Որոշ հարցերում ունենք ձախողումներ». Բադասյանը խուսափեց «Մարտի 1»-ի գործի ելքի մասին խոսել2020թ. մայիսի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր բողոքը, բեկանել էր այդ դատական ակտերը, և քրեական գործն ուղարկել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։«Եվ ահա 2021թ. սեպտեմբերի 6-ին Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով 2008թ. մարտի մեկի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն էր ՀՀ վճռաբեկ դատարանին դիմել Ա. Բարեղամյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու համար»,- տեղեկացնում է Աբրահամյանը։Այս գործընթացների արդյունքում Արամ Բարեղամյանի նկատմամբ դատարանը կայացրել է արդարացման դատական ակտ:«Մարտի 1»-ի գործով դատախազը միջնորդում է կասեցնել քրեական գործի վարույթը
https://arm.sputniknews.ru/20210302/tsitsaxeli-e-pashinyani-haytararutyuny-te-marti-i-gortsy-bacahaytvel-e-26650175.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2338/49/23384943_0:0:1000:751_1920x0_80_0_0_7e802d93bc3ba69b2a300ece36d2fd0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, գոռ աբրահամյան, «մարտի 1–ի» գործով դատավարություն, լևոն տեր–պետրոսյան
հասարակություն , հայաստան, գոռ աբրահամյան, «մարտի 1–ի» գործով դատավարություն, լևոն տեր–պետրոսյան
Դատախազությունը հրաժարվեց «Մարտի 1»-ի գործով դատապարտյալին առաջադրված մեղադրանքից
18:12 07.09.2021 (Թարմացված է: 18:26 07.09.2021) Բարեղամյանը 2008թ․–ին նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետն էր։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունն Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրաժարվել է «Մարտի 1»-ի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից։ Տեղեկությունը
Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ Արամ Բարեղամյանը 2008 թ․ նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետն էր։
Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի 2008թ. հուլիսի 14-ի դատավճռով Արամ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու (ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 2-րդ մաս) և նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար (ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մաս)։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2008թ. հոկտեմբերի 3-ին կայացրած որոշմամբ ուժի մեջ էր թողել այդ որոշումը:
Հետագայում՝ 2019թ., ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հիմնարար խախտման հիմքով բողոք էր ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան՝ միջնորդելով բեկանել և փոփոխել Արամ Բարեղամյանի վերաբերյալ վերոնշյալ դատական ակտերը՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը մեղսագրված արարքներում:
2020թ. մայիսի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր բողոքը, բեկանել էր այդ դատական ակտերը, և քրեական գործն ուղարկել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
«Եվ ահա 2021թ. սեպտեմբերի 6-ին Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով 2008թ. մարտի մեկի գործով դատապարտյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ինքն էր ՀՀ վճռաբեկ դատարանին դիմել Ա. Բարեղամյանի վերաբերյալ արդարացման որոշում կայացնելու համար»,- տեղեկացնում է Աբրահամյանը։
Այս գործընթացների արդյունքում Արամ Բարեղամյանի նկատմամբ դատարանը կայացրել է արդարացման դատական ակտ: