https://arm.sputniknews.ru/20210906/inch-harcer-en-qnnarkel-ararat-mirzoyann-u-eahk-mx-rusastanci-hamanaxagahy-28904847.html
Ի՞նչ հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը
Ի՞նչ հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարությունը հրապարակել է Միրզոյանի ու Խովաևի հանդիպման կադրերը։ 06.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-06T15:22+0400
2021-09-06T15:22+0400
2021-09-06T15:26+0400
հայաստան
քաղաքականություն
եահկ մինսկի խումբ
արարատ միրզոյան
իգոր խովաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28904765_0:0:1600:901_1920x0_80_0_0_8d6c8805e1c8fdc32f84d774bcae93ce.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևը հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Խովաևը ժամանել է Երևան ու հանդիպել Միրզոյանի հետ։Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։Խովաևն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:Հիշեցնենք, որ Մոսկվան հուլիսի վերջին փոխեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահին։ Իգոր Պոպովի փոխարեն նշանակվեց 59-ամյա դիվանագետ Իգոր Խովաևը։Խովաևը 2015-2020 թթ. զբաղեցնում էր Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը` համատեղությամբ աշխատում էր (2015-2020) Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներում։Ադրբեջանը լարվածության նոր օջախներ է ստեղծում. Միրզոյանը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28904765_177:0:1600:1067_1920x0_80_0_0_59278738302dc53ed2f2931bfc79e0a8.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, եահկ մինսկի խումբ, արարատ միրզոյան, իգոր խովաև
հայաստան, քաղաքականություն, եահկ մինսկի խումբ, արարատ միրզոյան, իգոր խովաև
Ի՞նչ հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը
15:22 06.09.2021 (Թարմացված է: 15:26 06.09.2021) ՀՀ արտգործնախարարությունը հրապարակել է Միրզոյանի ու Խովաևի հանդիպման կադրերը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևը հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության
մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Խովաևը ժամանել է Երևան ու հանդիպել Միրզոյանի հետ։
Ըստ ԱԳՆ–ի հաղորդագրության` զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:
Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։
Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Խովաևն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ
հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Հիշեցնենք, որ Մոսկվան հուլիսի վերջին
փոխեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահին։ Իգոր Պոպովի փոխարեն նշանակվեց 59-ամյա դիվանագետ Իգոր Խովաևը։
Խովաևը 2015-2020 թթ. զբաղեցնում էր Ֆիլիպիններում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը` համատեղությամբ աշխատում էր (2015-2020) Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներում։