https://arm.sputniknews.ru/20210906/arto-chaqmaqchayni-erazanq-kkatarvi-hetmahu-qaylox-mard-ktexadrvi-yerevanum-28909648.html
Արտո Չաքմաքչյանի երազանքը կկատարվի հետմահու. «Քայլող մարդը» կտեղադրվի Երևանում
Արտո Չաքմաքչյանի երազանքը կկատարվի հետմահու. «Քայլող մարդը» կտեղադրվի Երևանում
Sputnik Արմենիա
Անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի` Երևանում որևէ քանդակ ունենալու երազանքն Անկախության օրը կիրականանա։ 06.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-06T23:11+0400
2021-09-06T23:11+0400
2021-09-07T14:19+0400
հայաստան
հասարակություն
արտո չաքմաքչյան
երևան
արձան
քանդակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1e/24277808_0:176:1601:1080_1920x0_80_0_0_fc5f5ba2a4537235e197d7be4cd4689e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում արդեն իսկ կանգնած կլինի անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը։Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։Դեռ 2019-ի դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում որոշվեց` քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում։«Արձանի ստեղծման աշխատանքներն ավարտվել են դեռ նախորդ տարի` սահմանված ժամկետներում։ Սակայն, հաշվի առնելով նախորդ տարի տեղի ունեցած դեպքերը` կորոնավիրուս և պատերազմ, տեղադրման աշխատանքները հետաձգվեցին»,–ասաց Մարաբյանը։Նրա խոսքով` հիմա վերջնական աշխատանքներն են տանում, և քանդակի տեղադրման աշխատանքները նախատեսվում են ավարտել սեպտեմբերի 21-ին ընդառաջ` Անկախության տոնի շրջանակներում։«Քայլող մարդը»
Քանդակի ձուլման համար պետությունը 37 մլն դրամ է հատկացրել։ «Քայլող մարդը» կլինի բրոնզաձույլ` 3.8 մետր բարձրությամբ, այն ձուլել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը։ Չաքմաքչյանի ընտանիքը տվել է իր համաձայնությունը, և հեղինակային իրավունքները պաշտպանված են։Մարաբյանը նշեց նաև, որ Արտո Չաքմաքչյանի կինը` տիկին Նաիրին, այս պահին Հայաստանում է, և բացման արարողությանը հնարավորության դեպքում նա էլ ներկա կլինի։Երկու ամսվա ընթացքում Շուշիի Քանդակների պուրակից 51 քանդակ է հանվել. լուսանկարներՆշենք, որ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Նա միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևանում: Դեռևս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում։Հիշեցնենք, որ Չաքմաքչյանը կյանքից հեռացել է 2019-ի հոկտեմբերի 1-ին 86 տարեկանում։
https://arm.sputniknews.ru/20210831/japonacin-gluxgortsocnere-stexcum-stvaratxte-tuperic-28844191.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1e/24277808_0:74:1601:1080_1920x0_80_0_0_c0ef6b1a475d7312547a814c9f74188a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասարակություն , արտո չաքմաքչյան, երևան, արձան, քանդակ
հայաստան, հասարակություն , արտո չաքմաքչյան, երևան, արձան, քանդակ
Արտո Չաքմաքչյանի երազանքը կկատարվի հետմահու. «Քայլող մարդը» կտեղադրվի Երևանում
23:11 06.09.2021 (Թարմացված է: 14:19 07.09.2021) Անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի` Երևանում որևէ քանդակ ունենալու երազանքն Անկախության օրը կիրականանա։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում արդեն իսկ կանգնած կլինի անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։
Դեռ 2019-ի դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում որոշվեց` քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում։
«Արձանի ստեղծման աշխատանքներն ավարտվել են դեռ նախորդ տարի` սահմանված ժամկետներում։ Սակայն, հաշվի առնելով նախորդ տարի տեղի ունեցած դեպքերը` կորոնավիրուս և պատերազմ, տեղադրման աշխատանքները հետաձգվեցին»,–ասաց Մարաբյանը։
Նրա խոսքով` հիմա վերջնական աշխատանքներն են տանում, և քանդակի տեղադրման աշխատանքները նախատեսվում են ավարտել սեպտեմբերի 21-ին ընդառաջ` Անկախության տոնի շրջանակներում։
Քանդակի ձուլման համար պետությունը 37 մլն դրամ է հատկացրել։ «Քայլող մարդը» կլինի բրոնզաձույլ` 3.8 մետր բարձրությամբ, այն ձուլել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը։ Չաքմաքչյանի ընտանիքը տվել է իր համաձայնությունը, և հեղինակային իրավունքները պաշտպանված են։
Մարաբյանը նշեց նաև, որ Արտո Չաքմաքչյանի կինը` տիկին Նաիրին, այս պահին Հայաստանում է, և բացման արարողությանը հնարավորության դեպքում նա էլ ներկա կլինի։
Նշենք, որ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Նա միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևանում: Դեռևս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում։
Հիշեցնենք, որ Չաքմաքչյանը կյանքից հեռացել է 2019-ի հոկտեմբերի 1-ին 86 տարեկանում։