https://arm.sputniknews.ru/20210906/artak-davtyany-mijazgayin-banakayin-xaxer-28900882.html
Արտակ Դավթյանը ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2021-ի» փակման արարողությանը
Արտակ Դավթյանը ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2021-ի» փակման արարողությանը
Sputnik Արմենիա
«Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղի լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը։ 06.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-06T10:40+0400
2021-09-06T10:40+0400
2021-09-06T10:44+0400
ռուսաստան
աշխարհ
արտակ դավթյան
«միջազգային բանակային խաղեր-2019»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28900797_0:104:1024:683_1920x0_80_0_0_71f2f61a198cdac761e095321a41004a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ- լեյտենանտ Արտակ Դավթյանը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։Բացի այդ, Դավթյանը Ռուսաստանի «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին: Նշենք, որ լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը։Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքներով երկրորդ տեղը կիսեցին Չինաստանի և Ուզբեկստանի հավաքականները: Երրորդ տեղը զբաղեցրել են Բելառուսի հետախույզները:2021 թվականի «Միջազգային բանակային խաղերն» անցկացվում են 11 պետությունների տարածքում (Ռուսաստան, Հայաստան, Ալժիր, Բելառուս, Վիետնամ, Իրան, Կատար, Ղազախստան, Չինաստան, Սերբիա, Ուզբեկստան):Ընդհանուր առմամբ, «ԱրՄԻ–2021»-ի մրցույթներին մասնակցում էր ավելի քան 5 հազար զինծառայող՝ 42 երկրների 277 թիմերի կազմում:Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել Բանակային խաղերի «Անվտանգ միջավայր» մրցույթումԱյս տարվա «Միջազգային բանակային խաղեր» մրցույթի շրջանակներում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթում առաջին հորիզոնականը գրավել էր Հայաստանի թիմը, երկրորդը՝ Ռուսաստանը, երրորդը կիսել են Բելառուսն ու Ղազախստանը։
https://arm.sputniknews.ru/20210902/banakayin-xaxer-28873670.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28900797_0:40:1024:683_1920x0_80_0_0_c793c48fb3908ea349dad4d975d174aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, աշխարհ, արտակ դավթյան, «միջազգային բանակային խաղեր-2019»
ռուսաստան, աշխարհ, արտակ դավթյան, «միջազգային բանակային խաղեր-2019»
Արտակ Դավթյանը ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2021-ի» փակման արարողությանը
10:40 06.09.2021 (Թարմացված է: 10:44 06.09.2021) «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղի լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ- լեյտենանտ Արտակ Դավթյանը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական
կայքը։
Բացի այդ, Դավթյանը Ռուսաստանի «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին: Նշենք, որ լավագույն արդյունք է
գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը։
Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքներով երկրորդ տեղը կիսեցին Չինաստանի և Ուզբեկստանի հավաքականները: Երրորդ տեղը զբաղեցրել են Բելառուսի հետախույզները:
2021 թվականի «Միջազգային բանակային խաղերն» անցկացվում են 11 պետությունների տարածքում (Ռուսաստան, Հայաստան, Ալժիր, Բելառուս, Վիետնամ, Իրան, Կատար, Ղազախստան, Չինաստան, Սերբիա, Ուզբեկստան):
Ընդհանուր առմամբ, «ԱրՄԻ–2021»-ի մրցույթներին մասնակցում էր ավելի քան 5 հազար զինծառայող՝ 42 երկրների 277 թիմերի կազմում:
Այս տարվա «Միջազգային բանակային խաղեր» մրցույթի շրջանակներում անցկացվող
«Խաղաղության մարտիկ» մրցույթում առաջին հորիզոնականը գրավել էր Հայաստանի թիմը, երկրորդը՝ Ռուսաստանը, երրորդը կիսել են Բելառուսն ու Ղազախստանը։