https://arm.sputniknews.ru/20210905/xaxoxagorcneri-miutyan-naxagah-ahazang-karavarutyun-28896545.html
Խաղողագործների միության նախագահն ահազանգում է` կառավարությունը խաբեությամբ է զբաղված
Խաղողագործների միության նախագահն ահազանգում է` կառավարությունը խաբեությամբ է զբաղված
Sputnik Արմենիա
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ գործադիրը խողողագործների խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է... 05.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-05T14:34+0400
2021-09-05T14:34+0400
2021-09-14T15:34+0400
ռադիո
արտակ սարգսյան
խաղող
մթերում
խաբեություն
ռադիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/13/26509411_0:32:1601:936_1920x0_80_0_0_e5b277696ca8af0298b7666cd945d5d1.jpg
«Կառավարությունը խաբեությամբ է զբաղված, խաղողի մթերման խնդիրը չի լուծվում». Հայաստանի խաղողագործների միության նախագահ
Sputnik Արմենիա
«Կառավարությունը խաբեությամբ է զբաղված, խաղողի մթերման խնդիրը չի լուծվում». Սարգսյան
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս խաղողագործների խնդիրները չեն լուծվել: Բերքահավաքի շեմին նրանք կանգնած են լրջագույն դժվարությունների առաջ՝ չգիտեն՝ որտեղ բերքն իրացնեն, ինչ գնով ու ինչ ժամկետներում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:Կառավարության նախորդ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը, թե այս տարի խաղողի մթերման խնդիր չենք ունենա, Սարգսյանը պոպուլիստական է որակում: Գործադիրի ղեկավարին ու ոլորտի պատասխանատուներին հիշեցնում է հեղափոխական իշխանավորների տված խոստումները, որոնք 3 տարի է անկատար են թողել:«Դա պոպուլիստական հայտարարություն է՝ ժողովրդին խաբեու, մոլորեցնելու համար: Իրենք խաբեությամբ են զբաղված: Այսօրվա իշխանավորներն էն գլխից խոստանում էին, որ խաղողի հարցը կլուծվի, բա ի՞նչ եղավ»,- նշեց Սարգսյանը:Նա հիշեցրեց, որ իշխանության գալուց առաջ հեղափոխականները խաղողագործներին հավաստիացնում էին, թե կվերացնեն դրսից ներկրված սպիրտով կոնյակ, գինի, լիկյոր արտադրելու նակինների ձևավորած արատավոր երևույթը, կկրկնապատկեն խաղողի մթերման գները, մթերողներն էլ կչոքեն գյուղացիների դուռը, բայց հեղափոխությունից ոչինչ չի փոխվել: Գյուղացիներն իրենք են չոքում վերամշակողների դռանը, ճամփա փակում, որ բերքը գոնե 110 դրամով մթերեն:«Ասում էին՝ խաղողի գինը կդառնա 250-270 դրամ։ Այդ նույն մարդիկ, որ ասում էին՝ կգան ձեր դուռը կչոքեն, ձեզ հետ պայմանագիր կկնքեն, այսօր իշխանության նստած են, իրենք են այդ լծակներին տիրապետում, իրենք պետք է այդ հարցը լուծեն: Միայն Երևանի կոնյակի գործարանն է, որ ունի բազմամյա և կարճաժամկետ պայմանագրային պարտավորություններ գյուղացիական տնտեսությունների և խաղողագործների հետ, մթերման գինն էլ ֆիքսված է` 155 դրամ»,- ընդգծեց Սարգսյանը:Նախարարը վստահեցնում է` այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինիՆրա խոսքով՝ մյուս վերամշակող ձեռնարկությունները կա՛մ ինքնարժեքից ցածր գնով և քիչ քանակությամբ են խաղող մթերում, կա՛մ դրսից բերված հումքով աշխատում և միլիոններ են աշխատում, պետությունն էլ աչք է փակում, չի հարցնում՝ եթե մթերում չի իրականացվել, որտեղի՞ց է ձեռնարկությունն այդ քանակությամբ շշալցում և վաճառք իրականացրել:Սարգսյանի կարծիքով՝ եթե կառավարությունը շարունակի նույնպիսի անտարբերություն ցուցաբերել, չստեղծի փոխշահավետ մրցակցային պայմաններ և դաշտը իրավական կարգավորում չստանա՝ կարճ ժամանակ հետո խաղողագործությունը Հայաստանում կվերանա:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ Հայաստանում չեն լինի, գյուղացիներն էլ ճանապարհ չեն փակի, սակայնօրերս Փոքր Վեդի, Լուսաբաց, Տափերական և Արարատի մարզի այլ բնակավայրերի խաղաղագործները փակել էին Երևան– Արարատ ավտոճանապարհը:Նրանք դժգոհում էին խաղողի մթերման գնից: Մարզպետարանից խոստացել են լուծել խնդիրը, որից հետո խաղողագործները բացել են ճանապարհը:Երկու տարի է` խաղողագործները ճանապարհ չեն փակում, խաղող չեն թափում. Վահան Քերոբյան
https://arm.sputniknews.ru/20210904/xaxaoxagortsner-boxoqi-akcia-28889785.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/13/26509411_0:0:1601:1006_1920x0_80_0_0_60553f812613975b3f07c0b02cc07b1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտակ սարգսյան, խաղող, մթերում, խաբեություն, ռադիո, аудио
արտակ սարգսյան, խաղող, մթերում, խաբեություն, ռադիո, аудио
Խաղողագործների միության նախագահն ահազանգում է` կառավարությունը խաբեությամբ է զբաղված
14:34 05.09.2021 (Թարմացված է: 15:34 14.09.2021) Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ գործադիրը խողողագործների խնդիրները լուծելու փոխարեն զբաղված է պոպուլիստական, ականջահաճո հայտարարություններ անելով:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս խաղողագործների խնդիրները չեն լուծվել: Բերքահավաքի շեմին նրանք կանգնած են լրջագույն դժվարությունների առաջ՝ չգիտեն՝ որտեղ բերքն իրացնեն, ինչ գնով ու ինչ ժամկետներում:
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
«Եթե գարնանը վերամշակող ձեռնարկությունները խաղողագործների հետ պայմանագիր չեն կնքել, պայմանագրի մեջ չի նշվել՝ քանի կգ, ինչ սորտի, ինչ գնով պետք է մթերեն, բերքահավաքի օրերը չի հայտարարվում, ի՞նչ խնդրի լուծման մասին է խոսքը, դրանով խնդիր են լուծո՞ւմ»,- ասաց նա:
Կառավարության նախորդ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը, թե այս տարի խաղողի մթերման խնդիր չենք ունենա, Սարգսյանը պոպուլիստական է որակում: Գործադիրի ղեկավարին ու ոլորտի պատասխանատուներին հիշեցնում է հեղափոխական իշխանավորների տված խոստումները, որոնք 3 տարի է անկատար են թողել:
«Դա
պոպուլիստական հայտարարություն է՝ ժողովրդին խաբեու, մոլորեցնելու համար: Իրենք խաբեությամբ են զբաղված: Այսօրվա իշխանավորներն էն գլխից խոստանում էին, որ խաղողի հարցը կլուծվի, բա ի՞նչ եղավ»,- նշեց Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ իշխանության գալուց առաջ հեղափոխականները խաղողագործներին հավաստիացնում էին, թե կվերացնեն դրսից ներկրված սպիրտով կոնյակ, գինի, լիկյոր արտադրելու նակինների ձևավորած արատավոր երևույթը, կկրկնապատկեն խաղողի մթերման գները, մթերողներն էլ կչոքեն գյուղացիների դուռը, բայց հեղափոխությունից ոչինչ չի փոխվել: Գյուղացիներն իրենք են չոքում վերամշակողների դռանը, ճամփա փակում, որ բերքը գոնե 110 դրամով մթերեն:
«Ասում էին՝ խաղողի գինը կդառնա 250-270 դրամ։ Այդ նույն մարդիկ, որ ասում էին՝ կգան ձեր դուռը կչոքեն, ձեզ հետ պայմանագիր կկնքեն, այսօր իշխանության նստած են, իրենք են այդ լծակներին տիրապետում, իրենք պետք է այդ հարցը լուծեն: Միայն Երևանի կոնյակի գործարանն է, որ ունի բազմամյա և կարճաժամկետ պայմանագրային պարտավորություններ գյուղացիական տնտեսությունների և խաղողագործների հետ, մթերման գինն էլ ֆիքսված է` 155 դրամ»,- ընդգծեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ մյուս վերամշակող ձեռնարկությունները կա՛մ ինքնարժեքից ցածր գնով և քիչ քանակությամբ են խաղող մթերում, կա՛մ դրսից բերված հումքով աշխատում և միլիոններ են աշխատում, պետությունն էլ աչք է փակում, չի հարցնում՝ եթե մթերում չի իրականացվել, որտեղի՞ց է ձեռնարկությունն այդ քանակությամբ շշալցում և վաճառք իրականացրել:
Սարգսյանի կարծիքով՝ եթե կառավարությունը շարունակի նույնպիսի անտարբերություն ցուցաբերել, չստեղծի փոխշահավետ մրցակցային պայմաններ և դաշտը իրավական կարգավորում չստանա՝ կարճ ժամանակ հետո խաղողագործությունը Հայաստանում կվերանա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ Հայաստանում չեն լինի, գյուղացիներն էլ ճանապարհ չեն փակի, սակայնօրերս Փոքր Վեդի, Լուսաբաց, Տափերական և Արարատի մարզի այլ բնակավայրերի խաղաղագործները փակել էին Երևան– Արարատ ավտոճանապարհը:
Նրանք դժգոհում էին խաղողի մթերման գնից: Մարզպետարանից խոստացել են լուծել խնդիրը, որից հետո խաղողագործները բացել են ճանապարհը: