https://arm.sputniknews.ru/20210905/surciham-borsa-gnac-28898627.html
Սուրճի համը կփոխվի՞. բորսային գները ռեկորդի են հասել
Սուրճի համը կփոխվի՞. բորսային գները ռեկորդի են հասել
Sputnik Արմենիա
Բրազիլիայում այս տարի սաստիկ տուժել է «Արաբիկայի» բերքը։ Եղանակային ռիսկերից ապահովագրվելու համար վերջին տարիներին բրազիլացի ֆերմերները սկսում են ավելի շատ... 05.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-05T20:23+0400
2021-09-05T20:23+0400
2021-09-05T20:31+0400
աշխարհ
սուրճ
գին
ռեկորդ
բորսա
երաշտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1c/27347502_0:0:1600:901_1920x0_80_0_0_92cb0c369efcecf551bd7b7335883537.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ «Ռոբուստա» տեսակի սուրճի բորսային գները վերջին չորս տարիների ընթացքում հասել են ռեկորդային մակարդակի։ Տվյալները ներկայացնում է Nasdaq-ը:2020թ.–ի նոյեմբերին առաքման պայմանագրերում դրա գինը շարունակում է գերազանցել 2 հազար դոլարը մեկ տոննայի համար: Խնդիրները սկսվել են, այսպես ասած, «Արաբիկա» տեսակի սուրճից. դրա գները գերազանցում են 4 հազար դոլարը մեկ տոննայի դիմաց, և 2014 թվականից ի վեր ամենաբարձրն են։ Սուրճի գինը սկսել է աճել գարնանը, երբ Բրազիլիայում սուրճի պլանտացիաներով հայտնի մի շարք տարածաշրջաններ տուժեցին չորային եղանակի հետևանքով, իսկ հուլիսին էլ առանց այն էլ թուլացած բույսերին ցրտահարությունը հարվածեց։ Մասնագետների գնահատմամբ՝ այս աշնանը բրազիլական սուրճի բերքը վերջին 20 տարվա ընթացքում ամենացածրն է լինելու։«Արաբիկայի» նկատմամբ աճող պահանջարկը բարձրացրել է նաև «Ռոբուստայի» գները։ Բացի այդ, աշխարհի խոշորագույն «Ռոբուստա» արտադրող Վիետնամում սահմանափակված են մարդկանց և բեռների տեղաշարժը կորոնավիրուսով հիվանդների թվի աճի պատճառով:Սահմանափակումներ են գործում նաև խոշոր նավահանգստային Հոշիմին քաղաքում, ինչը դժվարացնում է սուրճի արտահանումը երկրից։Եվրասիական միության երկրներն ապրանքների սեփական բորսան կստեղծեն․ ԳլազևՍուրճի համաշխարհային երրորդ խոշոր արտադրողը Կոլումբիան է․ այստեղ նույնպես հիմնականում մշակվում է «Արաբիկա»: Բայց այստեղ էլ բեռների փոխադրումները բարդացել են մայիսին տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցերի պատճառով։ Այժմ իրավիճակը հանդարտվել է, բայց մնում են ծովային փոխադրումների հետ կապված դժվարությունները՝ չինական նավահանգիստներում ստեղծված խնդիրների պատճառով։ Սա դարձել է համաշխարհային առևտրի գերխնդիրը, որը, ըստ մասնագետների, առաջիկա ամիսներին դեռ չի վերանալու:Ստեղծված իրավիճակում կարող է հաղթել Հնդկաստանը։ Այն աշխարհում սուրճի խոշորագույն արտադրողների տասնյակում է։ Հնդիկներն իրենք սուրճ գրեթե չեն խմում, նախընտրում են թեյը։ Դրա համար էլ երկրի ներսում դրա պահանջարկը ցածր է, և այն ավելի հեշտ է արտահանել։Հնդկաստանը Վիետնամից և Աֆրիկայից ներկրում է մեծ քանակությամբ հնդկական ընկույզ, և վերադարձի ճանապարհին արդեն դատարկ բեռնարկղերը կարող են բեռնվել սուրճի տոպրակներով:Եթե խոսենք երկարաժամկետ հեռանկարի մասին, ապա Բրազիլիան մեծացնում է «Ռոբուստայի» արտադրությունը։ Այն «Արաբիկայից» կրկնակի էժան է և ավելի դառը համ ունի, այն ավելի դիմացկուն է ջերմաստիճանի նկատմամբ, իսկ բերքատվությունը կրկնակի բարձր է: Դրա համար էլ բրազիլացի ֆերմերները «Ռոբուստան» շահավետ են համարում, և վերջին երեք տարիների ընթացքում սուրճի այս տեսակի արտադրությունն ավելացել է մոտ 20 տոկոսով:Բացի այդ, վերջին տարիներին բրազիլացի արտադրողները բարձրացրել են նաև սորտերի բերքատվությունը՝ այդ ցուցանիշով մոտենալով Վիետնամին։Վիետնամում էլ կարող են կրճատել սուրճի մշակումը՝ հօգուտ ավելի շահավետ մշակաբույսերի, այդ թվում մակադամիա ընկույզի։ Վիետնամցի փորձագետների խոսքով՝ այս տարի Nestle-ն արդեն սկսել է վիետնամական «Ռոբուստան» փոխարինել բրազիլականով։Սա նշանակում է, որ համաշխարհային արտադրողները սկսում են իրենց խառնուրդներում ավելացնել «Ռոբուստայի» համամասնությունը, որը կարող է փոքր-ինչ փոխել սուրճի համը, որը մենք սովոր ենք խմել։
https://arm.sputniknews.ru/20210629/kareli-e-surch-xmel-amarva-shogin-parzabanum-e-bjishk-28096673.html
https://arm.sputniknews.ru/20210504/sa-vochnchi-nman-che-inchn-e-hiacrel-surch-bovelu-ashxarhi-chempionin-yerevanum-27409300.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1c/27347502_68:0:1491:1067_1920x0_80_0_0_05919fbb4b0d5cb09d63082c91fda8d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխարհ, սուրճ, գին, ռեկորդ, բորսա, երաշտ
աշխարհ, սուրճ, գին, ռեկորդ, բորսա, երաշտ
Սուրճի համը կփոխվի՞. բորսային գները ռեկորդի են հասել
20:23 05.09.2021 (Թարմացված է: 20:31 05.09.2021) Բրազիլիայում այս տարի սաստիկ տուժել է «Արաբիկայի» բերքը։ Եղանակային ռիսկերից ապահովագրվելու համար վերջին տարիներին բրազիլացի ֆերմերները սկսում են ավելի շատ «Ռոբուստա» աճեցնել, որը երաշտի դեմ ավելի դիմացկուն է։ Սա կարող է փոխել սուրճի համն ամբողջ աշխարհում։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ «Ռոբուստա» տեսակի սուրճի բորսային գները վերջին չորս տարիների ընթացքում հասել են ռեկորդային մակարդակի։ Տվյալները ներկայացնում է
Nasdaq-ը:
2020թ.–ի նոյեմբերին առաքման պայմանագրերում դրա գինը շարունակում է գերազանցել 2 հազար դոլարը մեկ տոննայի համար: Խնդիրները սկսվել են, այսպես ասած, «Արաբիկա» տեսակի սուրճից. դրա գները գերազանցում են 4 հազար դոլարը մեկ տոննայի դիմաց, և 2014 թվականից ի վեր ամենաբարձրն են։ Սուրճի գինը սկսել է աճել գարնանը, երբ Բրազիլիայում սուրճի պլանտացիաներով հայտնի մի շարք տարածաշրջաններ տուժեցին չորային եղանակի հետևանքով, իսկ հուլիսին էլ առանց այն էլ թուլացած բույսերին ցրտահարությունը հարվածեց։ Մասնագետների գնահատմամբ՝ այս աշնանը բրազիլական սուրճի բերքը վերջին 20 տարվա ընթացքում ամենացածրն է լինելու։
«Արաբիկայի» նկատմամբ աճող պահանջարկը բարձրացրել է նաև «Ռոբուստայի» գները։ Բացի այդ, աշխարհի խոշորագույն «Ռոբուստա» արտադրող Վիետնամում սահմանափակված են մարդկանց և բեռների տեղաշարժը կորոնավիրուսով հիվանդների թվի աճի պատճառով:
Սահմանափակումներ են գործում նաև խոշոր նավահանգստային Հոշիմին քաղաքում, ինչը դժվարացնում է սուրճի արտահանումը երկրից։
Սուրճի համաշխարհային երրորդ խոշոր արտադրողը Կոլումբիան է․ այստեղ նույնպես հիմնականում մշակվում է «Արաբիկա»: Բայց այստեղ էլ բեռների փոխադրումները բարդացել են մայիսին տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցերի պատճառով։ Այժմ իրավիճակը հանդարտվել է, բայց մնում են ծովային փոխադրումների հետ կապված դժվարությունները՝ չինական նավահանգիստներում ստեղծված խնդիրների պատճառով։ Սա դարձել է համաշխարհային առևտրի գերխնդիրը, որը, ըստ մասնագետների, առաջիկա ամիսներին դեռ չի վերանալու:
Ստեղծված իրավիճակում կարող է հաղթել Հնդկաստանը։ Այն աշխարհում սուրճի խոշորագույն արտադրողների տասնյակում է։ Հնդիկներն իրենք սուրճ գրեթե չեն խմում, նախընտրում են թեյը։ Դրա համար էլ երկրի ներսում դրա պահանջարկը ցածր է, և այն ավելի հեշտ է արտահանել։
Հնդկաստանը Վիետնամից և Աֆրիկայից ներկրում է մեծ քանակությամբ հնդկական ընկույզ, և վերադարձի ճանապարհին արդեն դատարկ բեռնարկղերը կարող են բեռնվել սուրճի տոպրակներով:
Եթե խոսենք երկարաժամկետ հեռանկարի մասին, ապա Բրազիլիան մեծացնում է «Ռոբուստայի» արտադրությունը։ Այն «Արաբիկայից» կրկնակի էժան է և ավելի դառը համ ունի, այն ավելի դիմացկուն է ջերմաստիճանի նկատմամբ, իսկ բերքատվությունը կրկնակի բարձր է: Դրա համար էլ բրազիլացի ֆերմերները «Ռոբուստան» շահավետ են համարում, և
վերջին երեք տարիների ընթացքում սուրճի այս տեսակի արտադրությունն ավելացել է մոտ 20 տոկոսով:
Բացի այդ, վերջին տարիներին բրազիլացի արտադրողները բարձրացրել են նաև սորտերի բերքատվությունը՝ այդ ցուցանիշով մոտենալով Վիետնամին։
Վիետնամում էլ կարող են կրճատել սուրճի մշակումը՝ հօգուտ ավելի շահավետ մշակաբույսերի, այդ թվում մակադամիա ընկույզի։ Վիետնամցի փորձագետների խոսքով՝ այս տարի Nestle-ն արդեն սկսել է վիետնամական «Ռոբուստան» փոխարինել բրազիլականով։
Սա նշանակում է, որ համաշխարհային արտադրողները սկսում են իրենց խառնուրդներում ավելացնել «Ռոբուստայի» համամասնությունը, որը կարող է փոքր-ինչ փոխել սուրճի համը, որը մենք սովոր ենք խմել։