https://arm.sputniknews.ru/20210905/qnnchakan-komote-qrgorc-danakaharutyun-kotayq-28896384.html
Ծնողների հետ է գնացել պարզաբանման. պարզվել է Կոտայքի դանակահարության ու կրակոցների պատճառը
Ծնողների հետ է գնացել պարզաբանման. պարզվել է Կոտայքի դանակահարության ու կրակոցների պատճառը
Sputnik Արմենիա
Հայրը փայտե մահակով հարվածել է ավտովերանորոգողի ընտանիքի անդամներից մեկին, իսկ նրա 25-ամյա որդին էլ գործի է դրել դանակը, ապա նաև ինքնաձիգը։ 05.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-05T13:57+0400
2021-09-05T13:57+0400
2021-09-05T14:42+0400
հասարակություն
հայաստան
քննչական կոմիտե
հհ քննչական կոմիտե
դանակահարություն
կոտայք
https://cdn.am.sputniknews.ru/img/927/01/9270163_0:70:1024:646_1920x0_80_0_0_607083da930b05fc04056bdf6579ff73.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել Կոտայք գյուղում տեղի ունեցած դանակահարության դեպքի վերաբերյալ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 25-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 21-ամյա մեկ այլ երիտասարդի, ապա ինքնաձիգից կրակոցներ արձակել։Քննչական կոմիտեն հայտնում է` ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 25-ամյա բնակիչը գնացել է Կոտայք գյուղի բնակչի տուն, որը զբաղվում է ավտոմեքենայի շարժիչի վերանորոգմամբ։ Այնտեղ տեղի է ունեցել վիճաբանություն ավտովերանորոգողի ու վերջինիս որդու հետ՝ իր ավտոմեքենան պատշաճ չվերանորոգելու հարցի շուրջ։ Հարևանների միջամտությամբ երիտասարդը հեռացել է՝ խոստանալով վերադառնալ:«Մոտ 30 րոպե անց վերջինս հոր, մոր և ևս մի քանի անձանց հետ վերադարձել է նշված տուն, որտեղ վերջիններս վիճաբանել են տանտիրոջ և նրա որդու, ինչպես նաև հարևանությամբ գտնվող անձանց հետ: Վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդի հայրը փայտե մահակով հարվածներ է հասցրել Կոտայք գյուղի բնակչի ընտանիքի անդամներից մեկի մարմնի տարբեր մասերին, իսկ 25-ամյա երիտասարդը, անտեսելով դեպքի վայրում հավաքված անձանց ներկայությունը, իր մոտ ապօրինի կերպով պահվող, 5.45մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցվել 20-ամյա երիտասարդի կենսական կարևոր օրգանի՝ կրծքավանդակի ձախ հետին հատվածին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ։Ստեփանավանում ավտովթարն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներԴեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով:Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Նույն օրը 25-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգը՝ 4 փամփուշտով և տվել ինքնախոստովանական ցուցմունք:Վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել:Նախաքննությունը շարունակվում է:Երևանում դանակահարել են ՀՔԾ–ի նախկին պետի որդուն. կասկածյալը Կենտրոնի պաշտոնյաներից է
https://arm.sputniknews.ru/20210825/danakaharutyun-yerevanyan-restorani-hetnabakum-3-mard-texapoxvel-e-hivandanoc-28777949.html
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/927/01/9270163_36:0:988:714_1920x0_80_0_0_4a046eee1338eeda7f316557a656f56c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, քննչական կոմիտե, հհ քննչական կոմիտե, դանակահարություն, կոտայք
հասարակություն , հայաստան, քննչական կոմիտե, հհ քննչական կոմիտե, դանակահարություն, կոտայք
Ծնողների հետ է գնացել պարզաբանման. պարզվել է Կոտայքի դանակահարության ու կրակոցների պատճառը
13:57 05.09.2021 (Թարմացված է: 14:42 05.09.2021) Հայրը փայտե մահակով հարվածել է ավտովերանորոգողի ընտանիքի անդամներից մեկին, իսկ նրա 25-ամյա որդին էլ գործի է դրել դանակը, ապա նաև ինքնաձիգը։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն
նոր մանրամասներ է հաղորդել Կոտայք գյուղում տեղի ունեցած դանակահարության դեպքի վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 25-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 21-ամյա մեկ այլ երիտասարդի, ապա ինքնաձիգից կրակոցներ արձակել։
Քննչական կոմիտեն հայտնում է` ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 25-ամյա բնակիչը գնացել է Կոտայք գյուղի բնակչի տուն, որը զբաղվում է ավտոմեքենայի շարժիչի վերանորոգմամբ։ Այնտեղ տեղի է ունեցել վիճաբանություն ավտովերանորոգողի ու վերջինիս որդու հետ՝ իր ավտոմեքենան պատշաճ չվերանորոգելու հարցի շուրջ։ Հարևանների միջամտությամբ երիտասարդը հեռացել է՝ խոստանալով վերադառնալ:
«Մոտ 30 րոպե անց վերջինս հոր, մոր և ևս մի քանի անձանց հետ վերադարձել է նշված տուն, որտեղ վերջիններս վիճաբանել են տանտիրոջ և նրա որդու, ինչպես նաև հարևանությամբ գտնվող անձանց հետ: Վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդի հայրը փայտե մահակով հարվածներ է հասցրել Կոտայք գյուղի բնակչի ընտանիքի անդամներից մեկի մարմնի տարբեր մասերին, իսկ 25-ամյա երիտասարդը, անտեսելով դեպքի վայրում հավաքված անձանց ներկայությունը, իր մոտ ապօրինի կերպով պահվող, 5.45մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցվել 20-ամյա երիտասարդի կենսական կարևոր օրգանի՝ կրծքավանդակի ձախ հետին հատվածին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը ) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով:
Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը 25-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգը՝ 4 փամփուշտով և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել:
Նախաքննությունը շարունակվում է: